fbpx
Բաժիններ

Ջոնել Դեսիրեն ընդհատեց «Ալաշկերտի» ֆուտբոլիստների հեգեմոնիան «Ոսկե խաղակոշիկը» նվաճելու հարցում

27-րդ առաջնությունում չեմպիոնական մրցավազքի համեմատ լավագույն ռմբարկուի տիտղոսի համար ծավալված պայքարն այնքան էլ թեժ չէր, հավակնորդների թիվն էլ շատ սահմանափակ էր:

Առաջնության մեկնարկում արդյունավետությամբ աչքի ընկավ «Արարատ-Արմենիայի» բուլղարացի հարձակվող Իվայլո Դիմիտրովը՝ 7 հանդիպումներում խփելով նույնքան գնդակ: Հաջորդ 7 խաղերում նրա նշանառությունը խախտվել էր, որի հետևանքով չկարողացավ գեթ մեկ գոլ խփել:

Դա հնարավորություն ընձեռեց «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեին 8 գնդակով շրջանցել Դիմիտրովին և գլխավորել առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը:

Սակայն «Արցախի» հետ կայացած խաղում գրանցած հեթ-տրիկի շնորհիվ Իվայլո Դիմիտրովը 10 գնդակով դարձավ առաջնության աշնանային հատվածի լավագույն ռմբարկուն: Դեսիրեն աշնանային հատվածն ավարտեց 8 գոլով, եռյակը եզրափակեց 6 գոլի հեղինակ դարձած գանձասարցի Միհրան Մանասյանը:

Ձմռանն Իվայլո Դիմիտրովը հեռացավ «Արարատ-Արմենիայից»՝ տեղափոխվելով Ղազախստան, ինչը հնարավորություն ընձեռեց Ջոնել Դեսիրեին դառնալու «Ոսկե խաղակոշիկի» գլխավոր հավակնորդ:

Արդեն գարնանային հատվածի 2-րդ տուրում, «Արցախի» հետ կայացած խաղում դառնալով դուբլի հեղինակ՝ Դեսիրեն 10 գնդակով հավասարվեց Դիմիտրովին, իսկ երկու խաղ անց գրավելով «Արարատի» դարպասը՝ 11 գնդակով գլխավորեց լավագույն ռմբարկուների ցանկը:

Պատմության մեջ երկրորդ անգամ է նորաստեղծ թիմը հռչակվում Հայաստանի չեմպիոն

«Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում Դեսիրեի միակ մրցակիցը դարձավ Անտոն Կոբյալկոն, որն աշնանն ընդամենը 3 գոլ էր խփել: Գոլերից երկուսը նրա օգտին գրանցվել էին աշնանային հատվածի ավարտական երկու խաղերում: Գարնանն էլ նա 4 խաղ շարունակ իր օգտին գոլ գրանցեց՝ դառնալով արդյունավետ 6 խաղերի ռեկորդային շարքի հեղինակ:

Անտոն Կոբյալկոն առաջնության գարնանային հատվածում աչքի ընկավ բարձր արդյունավետությամբ՝ անցկացրած 15 հանդիպումներում խփելով 12 գնդակ և մրցաշարն ավարտելով 15 գոլով: Սակայն նույնիսկ նման բարձր արդյունավետությունը բավական չէր ռմբարկուների պայքարում հաղթող ճանաչվելու համար, քանի որ Դեսիրեն էլ իր բարձրության վրա էր: Գարնանը նրա խփած 9 գոլերը բավարար էին, որպեսզի «Լոռիի» հարձակվողը 17 գնդակով արժանանա «Ոսկե խաղակոշիկին»:

Իր 17 գնդակները Դեսիրեն խփել է առաջնության մասնակից 6 թիմերի դարպասները: Նրա համար անառիկ են մնացել «Արարատ-Արմենիայի» և «Ալաշկերտի» դարպասները: Ընդ որում «Ալաշկերտի» հետ նա միայն մեկ խաղի է մասնակցել: Դեսիրեի ամենասիրելի թիմն «Արցախն» էր, որի հետ կայացած 4 խաղերում էլ նրան հաջողվել է գրավել մրցակցի դարպասը՝ ընդհանուր առմամբ խփելով 7 գնդակ:  3-ական անգամ Դեսիրեն խոցել է «Փյունիկի» և «Արարատի» դարպասները, 2 գոլ է խփել «Շիրակին», մեկական անգամ էլ աչքի է ընկել «Բանանցի» և «Գանձասար-Կապանի» հետ հանդիպումներում:

Ջոնել Դեսիրեի ցուցանիշը լավագույնն է վերջին 4 առաջնություններում: Դեսիրեն դարձավ ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկուի տիտղոսին արժանացած 24-րդ ֆուտբոլիստը: Նա նաև 6-րդ լեգեոնականն է, որ դառնում է «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր:

Առավել հաճախ՝ 3-ական անգամ բոլորից դիպուկ են գտնվել Արսեն Ավետիսյանը, Արա Հակոբյանը, Մարկոս Պիզելին և Միհրան Մանասյանը:

Թիմերից առավել հաճախ՝ 11 անգամ «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր են դարձել «Փյունիկի» հերկայացուցիչները: 6 անգամ լավագույն ռմբարկու են ճանաչվել «Ալաշկերտի», 4՝ «Բանանցի», 3-ական՝ «Արարատի» և «Շիրակի», 2՝ Արարատի «Արաքսի» (նախկին «Ցեմենտի») ֆուտբոլիստները: Մեկական անգամ էլ դափնեկիր են դարձել Արտաշատի «Դվինի», «Կիլիկիայի», «Ուլիսի» և «Իմպուլսի» ֆուտբոլիստները:

Հետաքրքիր է, որ միայն 14 անգամ են առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվել չեմպիոն հռչակված թիմի ֆուտբոլիստները:

VNews.am-ը ներկայացնում է ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկուների ցուցանիշները:

Թվական Ռմբարկուն Ակումբը Գոլ Խաղ Միջինը
1992 Վահե Յաղմուրյան «Արարատ» 38 29 1,31
1993 Անդրանիկ Հովսեփյան

Գեղամ Հովհաննիսյան

«Բանանց»

ՀՄԸՄ

26

26

25

27

1,04

0,96

1994 Արսեն Ավետիսյան ՀՄԸՄ 39 26 1,50
1995 Արսեն Ավետիսյան ՀՄԸՄ 12 10 1.20
1995/96 Արա Ադամյան «Արագած», «Շիրակ» 28 20 1,40
1996/97 Արսեն Ավետիսյան «Փյունիկ» 24 21 1,14
1997 Արթուր Պետրոսյան «Շիրակ» 18 17 1,05
1998 Արա Հակոբյան «Դվին» 20 20 1
1999 Շիրակ Սառիկյան «Ցեմենտ» 21 24 0,87
2000 Արա Հակոբյան «Արաքս» 21 19 1,10
2001 Արման Քարամյան «Փյունիկ» 21 19 1,10
2002 Արման Քարամյան «Փյունիկ» 36 21 1,76
2003 Արա Հակոբյան «Բանանց» 45 24 1,87
2004 Էդգար Մանուչարյան

Գալուստ Պետրոսյան

«Փյունիկ»

«Փյունիկ»

21

21

22

24

0,95

0,87

2005 Նշան Էրզրումյան «Կիլիկիա» 18 23 0,78
2006 Արամ Հակոբյան «Բանանց» 25 27 0,92
2007 Մարկոս Պիզելի «Արարատ» 22 26 0,87
2008 Մարկոս Պիզելի «Արարատ» 17 29 0,58
2009 Արթուր Քոչարյան «Ուլիս» 15 26 0,57
2010 Գևորգ Ղազարյան

Մարկոս Պիզելի

«Փյունիկ»

«Փյունիկ»

16

16

24

26

0,66

0,61

2011 Բրունո Կորեա «Բանանց» 16 26 0,61
2012/13 Նորայր Գյոզալյան «Իմպուլս» 22 41 0,53
2013/14 Միհրան Մանասյան «Ալաշկերտ» 17 28 0,60
2014/15 Սեսար Ռոմերո

Ժան-Ժակ Բուգուհի

«Փյունիկ»

«Շիրակ»

21

21

25

25

0,84

0,84

2015/16 Միհրան Մանասյան

Հեբեր Արաուխո

«Ալաշկերտ»

«Ալաշկերտ»

16

16

22

26

0,72

0,61

2016/17 Միհրան Մանասյան

Արտակ Եդիգարյան

«Ալաշկերտ»

«Ալաշկերտ»

13

13

27

28

0,48

0,46

2017/18 Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ» 13 27 0,48
2018/19 Ջոնել Դեսիրե «Լոռի» 17 25 0,68

Աշոտ Հայրապետյան


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Գերկարևոր հանդիպում Գյումրիում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 11-րդ տուրին ընդառաջ

France Football-ը ծավալուն հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլի մասին

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Ֆինալդիայի դեմ խաղում՝ ըստ VNews-ի

«Գանձասար-Կապանը» ոչ-ոքի է խաղացել Հայաստանի պատանեկան հավաքականի հետ (տեսանյութ)

Գևորգ Ղազարյանը՝ հավաքականին ավագի թևկապով խաղադաշտ ուղեկցած 16-րդ ֆուտբոլիստ

Ո՞րն է Պիզելիի ամենահիշարժան խաղը հավաքականում. Մարկոսը՝ անցկացրած 11 տարիների մասին (տեսանյութ)

Գոռ Մալաքյանը նույնպես հրավիրվել է Հայաստանի հավաքական

Բարձրագույն խմբի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» արդեն ունի այնքան միավոր, ինչքան վաստակել էր նախորդ ամբողջ առաջնությունում

Վադիմ Բորեց․ «Մենք էլ հույս ունենք, որ հնարավոր կլինի կայունության հասնել»

Աշոտ Բարսեղյան․ «Մենք այս ֆուտբոլիստներով չենք կարող շատ բարձր արդյունքներ գրանցել»

Հայկական ակումբների 8 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

«Նոան» 10 հոգով հաղթեց «Գանձասար-Կապանին» (տեսանյութ)

«Նոա» – «Գանձասար-Կապան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա․ «Ցույց տվեցինք՝ ավելի լավ թիմ ենք, քան «Փյունիկը»

Ալեքսանդր Տարխանով․ «Խայտառակ մրցավարություն էր»