fbpx
Բաժիններ

Հայ ֆուտբոլիստների կանխատեսումները Չեմպիոնների լիգայի եզրափակիչի վերաբերյալ

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Փլեյ-օֆֆ

01 Հունիս 2019 - 23:00

0

ՖԱ Տոտենհեմ Հոտսպուր

2

ՖԱ Լիվերպուլ

0 - 1 Մուհամեդ Սալահ - 2`

0 - 2 Դիվոք Օրիգի - 87`

Ֆուտբոլային աշխարհն անհամբերությամբ է սպասում Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչին: Ինչպես և Եվրոպա լիգայի վճռորոշ խաղում, այստեղ նույնպես հաղթողին որոշելու են անգլիական 2 թիմեր, տվյալ դեպքում՝ «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը»:

VNews.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում հայկական ակումբների ֆուտբոլիստների սպասելիքներն ու կանխատեսումներն անգլիական դիմակայության վերաբերյալ: Յուրաքանչյուր թիմից ընտրվել է 1-ական խաղացող:

Ֆուտբոլիստներին ներկայացնում ենք ըստ նրանց ակումբների՝ Բարձրագույն խմբի ավարտված առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքերի:

Պետրոս Ավետիսյան («Արարատ-Արմենիա»)

«Թիմերից որևէ մեկին չեմ երկրպագում, բայց կարծում եմ՝ այս խաղում կհաղթի «Լիվերպուլը»: Յուրգեն Կլոպը դժվար թե երրորդ անգամ պարտվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Կարծում եմ՝ «Լիվերպուլը» կհաղթի 3-1 հաշվով»:

Էրիկ Վարդանյան («Փյունիկ»)

«Ենթադրում եմ, որ «Լիվերպուլն» առավելության կհասնի 2-1 հաշվով: Երկրպագում եմ այդ թիմին, դրա համար էլ ցանկանում եմ նրա հաղթանակը, առավել ևս, որ անցած մրցաշրջանում նույնպես հասավ եզրափակիչ ու պարտվեց»:

Արամ Բարեղամյան («Բանանց»)

«Կանխատեսում եմ «Լիվերպուլի» հաղթանակը: Կարծում եմ՝ կհաղթի 2 գոլի առավելությամբ, հավանական է՝ 2-0 հաշվով: «Լիվերպուլն» այս տարի շատ լավ ֆուտբոլ խաղաց ու արժանի է տիտղոս նվաճելուն: Չստացվեց Անգլիայի Պրեմիեր լիգայում, հուսով եմ՝ կստացվի Չեմպիոնների լիգայում: Միայն այն փաստը, որ Կլոպի թիմը կիսաեզրափակիչում հաղթահարեց «Բարսելոնայի» արգելքը, արդեն շատ բանի մասին է խոսում: 2 թիմերն էլ դժվար ճանապարհ են անցել ու արժանի են հաղթանակի, բայց «Լիվերպուլն» ավելի արժանի է»:

Էդգար Մանուչարյան («Ալաշկերտ»)

«Կուզեմ, որ հաղթի «Լիվերպուլը»: Կանխատեսում եմ 2-0 հաշիվը: Հուսով եմ՝ լավ ու դիտարժան խաղ կլինի»:

Արամ Քոչարյան («Լոռի»)

«Կդժվարանամ հաշիվ նշել, բայց կարծում եմ՝ գավաթը կնվաճի «Լիվերպուլը»: Վերջինս այս տարի շատ լավ մարզավիճակում է, իրեն վստահ է զգում և նրա հիմնական խաղացողներից ոչ ոք չի բացակայելու: Իսկ «Տոտենհեմն» ունի շատ խնդիրներ և արդեն 2 անգամ հաջորդ փուլ է անցել բախտի գործոնի շնորհիվ: Կարծում եմ՝ եզրափակիչում հաջողությունը «Լիվերպուլի» կողմը կլինի»:

Գեղամ Հարությունյան («Գանձասար-Կապան»)

«Սպասում եմ, որ հավասար խաղ է լինելու: Կցանկանամ՝ հաղթանակ տոնի «Լիվերպուլը»: Բայց եզրափակիչները միշտ էլ անկանխատեսելի են: Ոչ ոք չի կարող վստահորեն ասել՝ ով կհաղթի: Լավ հանդիպում ենք սպասում, թող հաղթի ուժեղագույնը»:

Աղվան Դավոյան («Շիրակ»)

«Երկրպագելու եմ «Լիվերպուլին», կարծում եմ՝ կհաղթի 3-1 հաշվով: Մեզ շատ հետաքրքիր երեկո է սպասվում»:

Արգիշտի Պետրոսյան («Արցախ»)

«2 թիմերից ոչ մեկին չեմ երկրպագում, սակայն կանխատեսում եմ «Լիվերպուլի» հաղթանակը 2-1 հաշվով: Թե՛ «Լիվերպուլը», թե՛ «Տոտենհեմը» մեծ դժվարությամբ, բայց միաժամանակ արժանիորեն են հասել եզրափակիչ: Շատ հետաքրքիր ու դիտարժան մրցավեճ է լինելու»:

Պողոս Այվազյան («Արարատ»)

«Կարծում եմ՝ այս հանդիպումը թե՛ խաղի որակով, թե՛ արագություններով կտարբերվի Եվրոպա լիգայի եզրափակիչից: 2 թիմերն էլ գերկամային հատկանիշներով աչքի ընկան կիսաեզրափակիչներում, բայց ես եզրափակիչում առավելություն կտամ Յուրգեն Կլոպի «Լիվերպուլին»: Այդ մարզչի համար հասունացել է Չեմպիոնների լիգայում հաղթելու պահը և երրորդ փորձը, կարծում եմ, կպսակվի հաջողությամբ: Իսկ Պոչետինոն դեռ հնարավորություն կունենա հանդես գալու եզրափակիչում՝ եթե ոչ «Տոտենհեմի», ապա այլ գրանդ ակումբների ղեկին: Կանխատեսում եմ «Լիվերպուլի» հաղթանակը 3-1 հաշվով»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կլոպ․ «Հուսով եմ՝ Կավանին չի տեղափոխվի «Ատլետիկո»

«Կլոպն ասաց, որ ես Սալահից 100 անգամ ավելի լավն էի»․ Մոհամեդ Զիդան

«Նոան» համալրվել է 2 լեգեոներներով

Կլոպ. «Լիվերպուլի» 2 ֆուտբոլիստների ոչ ոք չէր ցանկանում գնել. հիմա նրանք աստղեր են»

Պաշտոնական. «Փյունիկը» նոր դարպասապահ ունի

Որքան բոնուս կստանա Մոուրինյոն, եթե Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճի

Վիրաբույժ. «Հարի Քեյնը բաց կթողնի Եվրո 2020-ը»

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Էրիկսենի գործակալը մեկնել է Միլան

«Արարատը» երկու ընկերական խաղ կանցկացնի Սոչիում

Պաշտոնական․ Թեյմուրազ Տոբոևը հեռացել է «Արարատից»

Պաշտոնական. Եվգենի Օսիպովը՝ «Ուրարտուի» ֆուտբոլիստ

Պաշտոնական. Դավիթ Մանոյանը տեղափոխվեց «Շիրակ»

Բունդեսլիգայի աստղը, որ կարող է ուժեղացնել «Լիվերպուլի» առանց այն էլ հզոր հարձակումը

Ժոզե Մոուրինյոն «կանգնում» է «Ատլետիկոյի» ու Կավանիի ճանապարհին

ՈւԵՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականը