Արամ Ոսկանյանը՝ Խաշմանյանի դժգոհությունների, մրցավարության ցածր որակի պատճառի և այլ թեմաների մասին - VNews
Բաժիններ

Արամ Ոսկանյանը՝ Խաշմանյանի դժգոհությունների, մրցավարության ցածր որակի պատճառի և այլ թեմաների մասին

Pyunik vs Alashkert 26 - Արամ Ոսկանյանը՝ Խաշմանյանի դժգոհությունների, մրցավարության ցածր որակի պատճառի և այլ թեմաների մասին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 15:28

-

-

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի՝ VNews.am-ին տված հարցազրույցի երկրորդ մասը:

Հարցազրույցի առաջին հատվածին կարող եք ծանոթանալ այստեղ:

Աբրահամ Խաշմանյանը, գլխավորելով «Ալաշկերտը», դժգոհություն հայտնեց թիմի ֆունկցիոնալ վիճակից։ Դուք անակնկալի՞ եկաք այդ խոսքերից։

-Չեմ գտնում, որ կոռեկտ է այդ մասին խոսելը, բայց եթե հիշում եք՝ «Ալաշկերտը» գլխավորելու առաջին հատվածում 3 խաղում նույնքան հաղթանակ տոնեցինք ու տեղափոխվեցի «Բանանց», իսկ Խաշմանյանը կրկին նույն դժգոհությունը հայտնեց թիմի ղեկը ստանձնելուց հետո: Ի՞նչ կարող եմ ասել: Երբ ես որևէ թիմ եմ գլխավորում, նախորդ մարզչին միշտ շնորհակալություն եմ հայտնում աշխատանքի համար:

Նավոյանի կողքին ոչ ֆուտբոլային շատ խորհրդատուներ կան

Բացի այդ, գավաթի եզրափակիչում հաղթանակից հետո նա շնորհակալությունների ցանկում չնշեց Ձեր անունը, թեև հենց Ձեր օրոք էր թիմը հասել կիսաեզրափակիչ ու այնտեղ 1 խաղ անցկացրել, որում խփած գոլերն ի վերջո վճռորոշ դեր էին ունեցել եզրափակիչ դուրս գալու հարցում։ Դա անհարգալի՞ց է, թե՞ նորմալ եք վերաբերվում։

-Եթե խոսքը Խաշմանյանի մասին է, ապա նորմալ է: Կարող եք ուրիշ հարց էլ տալ. իսկ Բագրատ Նավոյանը շնորհավորե՞լ է: Միանգամից պատասխանեմ, որ ո՛չ, չի՛ շնորհավորել: Եթե ես լինեի նրա փոխարեն, կշնորհավորեի, որովհետև գավաթի խաղարկությունը բաղկացած էր 5 հանդիպումից, որից 3-ը թիմը անցկացրել էր մեր մարզչական շտաբի գլխավորությամբ, 2-ում հաղթանակ տոնել:

45055701 1087020311476773 1571036605232185344 n 960x815 - Արամ Ոսկանյանը՝ Խաշմանյանի դժգոհությունների, մրցավարության ցածր որակի պատճառի և այլ թեմաների մասին

Դա նման է նրան, որ դու երկար ժամանակ տուն ես կառուցում, բայց հետո ինչ-որ մեկը գալիս է, դնում տանիքն ու սկսում ապրել այդ տան մեջ: Հակասական տպավորություններ են մնացել: Նույնիսկ երբ գիտեի՝ ուզում է մարզչական փոփոխություն կատարել, նրան զանգահարեցի և ասացի, որ չանի այդ բանը: Նա պատասխանեց, որ հարգում է ինձ, բայց որոշումն արդեն կայացված է: Նա հույզերով առաջնորդվեց, մինչդեռ մենք չեմպիոնության էինք գնում: Դա էլ երևի նրանից է, որ կողքին ոչ ֆուտբոլային շատ խորհրդատուներ կան:

Դուք աշխատել եք Ջևան Չելոյանցի ու Բագրատ Նավոյանի հետ։ Ի՞նչ նմանություններ ու տարբերություններ ունեն նրանք։ Ո՞ւմ հետ է ավելի հեշտ աշխատելը։

-Նմանության վերաբերյալ կասեմ, որ, ինչպես միշտ նշել եմ, շատ եմ հարգում այն մարդուն, որ ֆուտբոլում մեծ գումարներ է ծախսում: Բայց Չելոյանցը երևի թե ավելի մեծ միջոցներ է ներդնում, քանի որ «Բանանցն» ունի մարզադպրոց: Բացի այդ, Չելոյանցն ավելի մեծ ուշադրություն է դարձնում երեխաներին, իսկ «Ալաշկերտում» առաջնայինը գլխավոր թիմը և արդյունքներն են: Նմանություններ չկան, բացի նրանից, որ երկուսն էլ բարի գործ են հանձն առել՝ ֆուտբոլում կատարելով ներդրումներ:

Pyunik vs Alashkert 22 960x640 - Արամ Ոսկանյանը՝ Խաշմանյանի դժգոհությունների, մրցավարության ցածր որակի պատճառի և այլ թեմաների մասին

Մրցավարների՝ շատ սխալվելու պատճառը նրանց ֆունկցիոնալ վիճակն է

Մեր մրցավարների գործողություններում միտում կամ որևէ ակումբին օգնելու ցանկություն նկատո՞ւմ եք, թե՞ պարզապես մրցավարության որակն է ցածր:

-Խնդիրը որակն է: Ես «Բանանցի» հետ վերոնշյալ խաղից հետո էլ ասացի՝ այնպիսի դրվագ էր, որ մենք պետք է գրավեինք մրցակցի դարպասը, պաշտպանը հեռացրեց գնդակը, և բնական է՝ մրցավարը կարող էր չհասցնել ինչպես հարկն է տեսնել խաղադաշտի հակադարձ հատվածում կատարվող իրադարձությունները: Այդտեղ, ամեն դեպքում, 15-20սմ-ի իրավիճակ էր, և խախտման ճիշտ վայրը կարող էր ֆիքսել միայն դարպասի հետևում կանգնած մրցավարը: Սխալ եղավ նաև մեր ու «Գանձասար-Կապանի» մրցավեճում, երբ Չանչարևիչին անիմաստ կարմիր քարտ տվեցին: Մրցավարը նախ բացատրեց, որ դա վերջին հույսի խախտում էր, իսկ հետո ասացին՝ պարզապես կոպիտ խաղ էր Օգնենի կողմից: Իսկ մենք հաջորդ տուրում պետք է շատ կարևոր հանդիպում անցկացնեինք «Արարատ-Արմենիայի» դեմ:

Չեմ կարծում, թե միտում կա նրանց գործողություններում, բայց մրցավարության որակը պետք է բարձրացնել: Կարծում եմ՝ նրանք արագությունների խնդիր ունեն: Հայաստանի առաջնությունում փոփոխություն կա, այն ավելի դինամիկ ու արագ է դարձել, և մրցավարները չեն հասցնում մոտ լինել իրավիճակին ու այն ճիշտ գնահատել: Անթալիայում հավաքի ժամանակ հայ մրցավարները սպասարկում էին ընկերական խաղեր և միշտ լավ էին աշխատում: Դա նրանից էր գալիս, որ այնտեղ այլ արագություններ էին: Մի օր խոսում էի մրցավարներից մեկի հետ, նա ասաց՝ միգուցե լարվածությունն է սխալների պատճառը, բայց, իմ կարծիքով, խնդիրը նրանց ֆունկցիոնալ վիճակն է: Նրանք չեն հասցնում այս արագություններին համընթաց շարժվել խաղադաշտում, դրա համար էլ շատ են սխալները:

56691341 1199720353540101 4022572365484392448 o 960x640 - Արամ Ոսկանյանը՝ Խաշմանյանի դժգոհությունների, մրցավարության ցածր որակի պատճառի և այլ թեմաների մասին

Դուք հայտնի եք որպես նոր մեթոդներով աշխատող մարզիչ, որը մարզումային ծրագրում հաճախ է զանազան փոփոխություններ կատարում։ Դա դուր է գալիս ֆուտբոլիստներին։ Բայց չե՞ք կարծում, որ հատկապես հայ ֆուտբոլիստների հետ աշխատանքում կարևոր են նաև խստությունը, նրանց նկատմամբ երբեմն կոշտ վերաբերմունք դրսևորելը, մարզիչ-ֆուտբոլիստ տարածությունն անսասան պահելը, հատկապես, երբ խոսք է գնում ֆուտբոլային առումով հասուն խաղացողների մասին։

-Փորձառու ֆուտբոլիստների հետ աշխատելը ոչ թե դժվար է, այլ ավելի հեշտ: Ձեր նշած գործոններն առաջնության առաջին հատվածում հաջողվում էր կյանքի կոչել, իսկ հետո ինչ-որ չափով դժվարություններ առաջացան, այդ կապը մեր միջև մի փոքր կտրվեց: Դա արդյունքից է գալիս: Կրկին նշեմ «Արցախի» նկատմամբ հաղթանակը, որից հետո 1-ին տեղ վերադարձանք, ու ամեն ինչ պետք է ընթանար այնպես, ինչպես աշնանային հատվածում էր:

Ինչ վերաբերում է խստությանը, ապա ես ավելի շատ պահանջկոտ եմ: Ես ֆուտբոլիստին տալիս եմ խաղալու հնարավորություն, իսկ խաղադաշտից դուրս, եթե նույնիսկ «կապես» կամ «բռնես» նրան, որ ինչ-որ բան չանի, նա, միևնույնն է, անելու է, եթե ուզում է: Ինձ հետաքրքիր է, թե նա խաղադաշտում իրեն ինչպես է դրսևորում: Խստությունն ինձ համար պահանջկոտությունն է: Ես պետք է հստակ իմանամ՝ նրանց ինչ եմ տալիս, նրանք պետք է հստակ իմանան՝ ինչ եմ պահանջում իրենցից, և հետո ես հասկանամ՝ ստանո՞ւմ եմ իմ ուզածը, թե՞ ոչ: Եթե ամեն ինչ կատարվում է այդ սկզբունքի շուրջ, գործերը հարթ են ընթանում, իսկ եթե թելն ինչ-որ տեղ կտրվում է, խնդիրներ են առաջանում:

47348468 1107933469385457 6091389156267655168 o 960x771 - Արամ Ոսկանյանը՝ Խաշմանյանի դժգոհությունների, մրցավարության ցածր որակի պատճառի և այլ թեմաների մասին

Բարությունը թուլություն չէ, այլ՝ ուժեղ կողմ

Այսինքն, միայն արդյունքնե՞րն էին խնդիրների պատճառը:

-Մի ուրիշ մարզիչ ավելի կոշտ է, այդպիսին է նրա մոտեցումը: Ես աշխատում եմ՝ իմ ֆուտբոլիստը հասկանա, որ այն, ինչ իրեն ասում ենք, նպաստելու է հենց իր առաջընթացին: Մարզիչը չպետք է ուղղակի ասի՝ ինչո՞ւ այսպես կամ այնպես չարեցիր, քանի որ ֆուտբոլիստը կասի՝ իսկ ինչպե՞ս անեի: Դու պետք է իմանաս պատասխանները: Ես կպատասխանեմ, որ ասել էի՝ այսպես կամ այնպես պետք է անեիր, ինչո՞ւ չարեցիր: Կամ էլ կարող ես ասել՝ վատ ես խաղում, բայց ինչո՞ւ է վատ խաղում:

Եթե ֆուտբոլիստին կարողանում ես այդքանը մատուցել, նա էլ հասկանում է քո ասածը, չի կարող դրանից ավելի լավ բան լինել: Խստությունը դրան չի հանգեցնի: Ես միշտ ասել եմ՝ բարությունը թուլություն չէ, այլ՝ ուժեղ կողմ: Տեղ կա՝ ընկերական ես, տեղ կա՝ պահանջկոտ. կարևորը հավասարակշռությունը պահելն է: Միայն 1 ուղղությամբ առաջ գնալ չի լինի: Կյանքի բոլոր բնագավառները փոփոխությունների են ենթարկվում, և դու պետք է համընթաց քայլես՝ չունենալով կարծրացած մտքեր:

44685281 1083234925188645 1398019229306847232 n 960x856 - Արամ Ոսկանյանը՝ Խաշմանյանի դժգոհությունների, մրցավարության ցածր որակի պատճառի և այլ թեմաների մասին

Կցանկանայի՞ք ապագայում կրկին գլխավորել «Ալաշկերտը»։

-Դժվար է ասել՝ ինչ կլինի ապագայում, բայց ներկա պահի դրությամբ՝ ոչ: Հիմա չեմ մտածում այդ մասին: Բարձրագույն խմբում ընդամենը 9 թիմ է, և ինձ մի անգամ հարց տվեցին այն մասին, որ վերադարձել եմ նախկին ակումբ, ես պատասխանեցի՝ այստեղ որտեղ էլ գնաս, շատ հավանական է, որ քո նախկին թիմերից մեկն է լինելու: Դրա համար էլ նախկին ակումբ վերադառնալու այդ գաղափարը Հայաստանում պետք է փոքր-ինչ այլ ենթատեքստում ընկալել:

Արման Աբելյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արամ Ոսկանյանը կարող է ազատվել «Ատիրաուի» գլխավոր մարզչի պաշտոնից

«Շիրակ» – «Ալաշկերտ» խաղի ժամանակացույցը

Արտակ Գրիգորյանը՝ VBET ՀՊԼ փետրվար-մարտ ամիսների լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու և այլ թեմաների մասին (տեսանյութ)

«Շիրակ» – «Ալաշկերտ» խաղը հետաձգվել է

Վարդան Բիչախչյան. «Այսօր մենք մեզ նման չէինք» (տեսանյութ)

Տիգրան Եսայան. «Ամեն ինչ դեռ առջևում է, անգամ մենք պետք է պայքարենք չեմպիոնության համար» (տեսանյութ)

Արսեն Բեգլարյան․ «Արարատը» հենց այնպես չէ գլխավորում աղյուսակը․ շատ հաճելի է հաղթել նման լուրջ մրցակցի» (տեսանյութ)

Արսեն Բեգլարյանն այդ ցուցանիշին հասած ընդամենը 10-րդ դարպասապահն է

«Ուրարտուն» հաղթեց առաջատար «Արարատին» (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. «Ուրարտու» – «Արարատ», մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Հայտնի է փետրվար-մարտ ամսվա VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստի անունը

«Հավերժական» մրցակիցները 28 օրում կառերեսվեն 4-րդ անգամ․ Ամենակարևորը՝ VBET ՀՊԼ 19-րդ տուրին ընդառաջ

«Ուրարտուն» առաջին անգամ վերջին 9,5 տարում, «Արարատը»՝ 13 տարում․ ուշագրավ վիճակագրություն

Հայտնի են VBET Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի զույգերը

Փորձի և երիտասարդության համառ պայքարը․ VNews-ի ֆոտոշարքը ԲԿՄԱ – «Ալաշկերտ» պատասխան խաղից

Հայաստանի հավաքականի նորեկի բենեֆիսը. հարված ռաբոնայով և ֆանտաստիկ փոխանցում (տեսանյութ)