fbpx
Բաժիններ

«Բանանցից» 3 ֆուտբոլիստ է հեռացել, «Փյունիկը» լքել է ևս 1 խաղացող

«Բանանցը» պաշտոնապես հայտարարել է ակումբից 3 ֆուտբոլիստների հեռանալու մասին:

Խոսքը պաշտպան Ալբերտ Գաջիբեկովի, կիսապաշտպան Իլյա Դամաշկանի և հարձակվող Նաթանիել Ասամոայի մասին է:

Գաջիբեկովի տրանսֆերային իրավունքները պատկանում են ռուսական «Արմավիրին», և նա «Բանանցում» հանդես էր գալիս վարձավճարային հիմունքներով։ Պաշտպանը երևանյան թիմի կազմում մասնակցել է 14 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։

Դամաշկանը «Բանանցի» կազմում խաղադաշտ է մտել 11 անգամ և կատարել 6 գոլային փոխանցում, իսկ Ասամոան անցկացրել է 17 մրցավեճ ու մրցակիցների դարպասը գրավել 2 անգամ:

Պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել նաև «Փյունիկը»՝ տեղեկացնելով, որ 22-ամյա պաշտպան Վիտալի Ստեժկոն հեռացել է ակումբից: Լրացել է նրա վարձակալության պայմանագրի ժամկետը, ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են ռուսական «Կրասնոդարին»: Ստեժկոն Բարձրագույն խմբի ավարտված առաջնությունում մասնակցել է 20 խաղի ու դարձել 1 գոլի հեղինակ:

«Կապույտների» շարքերից ավելի վաղ հեռացել էին նաև պաշտպաններ Վյաչեսլավ Դմիտրիևը, Սերգեյ Կոլիչևը, կիսապաշտպաններ Վահագն Հայրապետյանը, Ուսման Մուհամեդը, հարձակվողներ Մոհամեդ Կոնատեն, Դենիս Դորոժկինն ու Լասինա Դաոն:

«Փյունիկը» 2018/19թթ. առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր, «Բանանցը»՝ բրոնզե մրցանակակիր:

Վարդան Մինասյանը 3-րդ մարզիչն է, որ 2 տարբեր թիմերի ղեկին դարձել է Հայաստանի չեմպիոն


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Զիդան-Պոգբա «սիրավեպը» շարունակվում է. ի՞նչ զարգացում կունենա հավանական տրանսֆերը

Զիդանն ու Պոգբան հանդիպել են Դուբայում (լուսանկար)

Գերկարևոր հանդիպում Գյումրիում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 11-րդ տուրին ընդառաջ

Օրվա ամենահետաքրքիր տրանսֆերային շշուկները

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է 6 տրանսֆեր իրականացնել հունվարին

Իտալական ակումբը մտադիր է Իբրահիմովիչին վերադարձնել Ա Սերիա

Հայտնի է՝ ինչու է «Յունայթեդը» հրաժարվել Նեյմարի համար մեծ գումար առաջարկելու մտքից

«Փյունիկը» առաջարկում է «Ռոմային» ընկերական հանդիպում անցկացնել

France Football-ը ծավալուն հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլի մասին

Մեսին ցանկանում է, որ Ալբային «Բարսելոնայում» փոխարինի այդ ֆուտբոլիստը

Սուարեսին փոխարինելու՝ «Բարսելոնայի» կարճ ցուցակում 4 ֆուտբոլիստ կա

«Բարսելոնան» որոշել է, թե ինչպես է վարվելու Կոուտինյոյի տրանսֆերի հետ

«Բարսելոնան» ցանկանում է գնել հոլանդացի երիտասարդ տաղանդին

«Ռեալը» հունվարին կարող է գնել Ա սերիայի աստղին

«Բարսելոնան» անցնում է վճռական քայլերի․ 111 մլն եվրո՝ Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի համար

«Ռեալի» դարպասապահը մոտ է վարձավճարով նոր ակումբ տեղափոխվելուն