-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Այաքսի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալն ընդգծել է, որ ամստերդամյան ակումբի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, որը հուլիսին դառնալու է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, կարող էր կարիերայի շարունակության ավելի լավ տարբերակ ընտրել, քան Իսպանիա տեղափոխությունն էր:
«Կարծում եմ՝ Դե Յոնգը կարող էր ավելի լավ տարբերակ ընտրել: Ենթադրում եմ, որ նրա համար բարդ կլինի «Բարսելոնայում»: Ոչ միայն այն պատճառով, որ նա կարող է չհամապատասխանել թիմին, այլև այն, որ Ֆրենկիին սպասում է պայքար հիմնական կազմի այլ խաղացողների հետ: Նրա բախտը բերել է, որ «Բարսելոնան» կիսաեզրափակիչից դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից, քանի որ ակումբի կարգավիճակը հիմա փոքր-ինչ այլ է, և թիմում կլինեն նոր ֆուտբոլիստներ»,- Վան Գալի խոսքերը մեջբերում է FOX Sports-ը:
Դե Յոնգը հոլանդական ակումբի առաջին թիմում հանդես է գալիս 2015 թվականից: 22-ամյա հոլանդացին երկրի ավարտված առաջնությունում մասնակցել է 31 խաղի՝ դառնալով 3 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Ռակիտիչ. «Դե Յոնգն իմ դիրքում չի խաղալու, քանի որ այն զբաղված է»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո