fbpx
Բաժիններ

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 36-րդ տուրը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 36-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստին ըստ VNews.am-ի։

Դարպասապահ՝ Դմիտրի Աբակումով («Արարատ-Արմենիա»)

«Արարատ-Արմենիայի» հաղթաթղթերից մեկը հավասարակշռված կազմն է: Դարպասապահի դիրքում անսասան է Աբակումովի տեղը, որը «Բանանցի» հետ չեմպիոնական խաղում «չոր» մնաց՝ առաջնությունում դարպասն անառիկ պահելով 16-րդ անգամ: «Արարատ-Արմենիան» 2-րդ տուրն անընդմեջ դարձել է միակ թիմը, որ ամուր փակի տակ է պահել իր դարպասը: Այդուհանդերձ, սա նաև ընդհանուր թիմի աշխատանքի արդյունքն է, որովհետև իրականում բոլորն են պաշտպանվում՝ սկսած Կոբյալկոյից, երբ մրցակիցը գրոհ է սկսում:

Պաշտպաններ՝ Ալբերտ Խաչումյան («Արարատ-Արմենիա»)

Չկար որակազրկված Խոզինը, և Մինասյանը ստիպված էր մեծ ռիսկի գնալ՝ բախտորոշ խաղում հիմնական կազմ ընդգրկելով 19-ամյա Խաչումյանին: Վերջինս, չնայած խաղի լարվածությանը, իրեն վստահ ու անկաշկանդ էր զգում: Անթերի չխաղաց, նույնիսկ եղավ դրվագ, երբ նրա բացթողման հետևանքով Գլիշիչը կարող էր գոլ խփել: Բայց սա նորամուտ էր, և բացթողումներ չէին կարող չլինել: Մինասյանը խաղից հետո ասաց՝ Խաչումյանը հայ ամենահեռանկարային կենտրոնական պաշտպանն է, ուստի վերջինս հիմա պետք է ավելի քրտնաջան աշխատի:

Ալեքս Կակուբա («Լոռի»)

«Լոռին» բոլոր առումներով գերազանցեց «Ալաշկերտին» և ռևանշի հասավ գավաթի եզրափակիչում կրած պարտության դիմաց: Կակուբան համարյա անթերի գործեց ձախ եզրում, վնասազերծեց դեռ առաջին խաղակեսում փոխարինման մտած Մարմենտինիին, որը սովորաբար «խաղում» է մրցակից պաշտպանների նյարդերի հետ: Կարելի կլիներ գերազանց գնահատել «Լոռիի» պաշտպանական քառյակի ընդհանուր ելույթը, եթե չլիներ կենտրոնական պաշտպանների անհամաձայնեցված խաղը վերջին վայրկյաններին, որը հանգեցրեց բաց թողած գոլի:

Պատմության մեջ երկրորդ անգամ է նորաստեղծ թիմը հռչակվում Հայաստանի չեմպիոն

Կիսապաշտպաններ՝ Նարեկ Ասլանյան («Գանձասար-Կապան»)

Հենակետային կիսապաշտպանը ոչ միանշանակ տպավորություն թողեց մրցաշրջանի ընթացքում: Բայց «Արարատի» հետ խաղում «Գանձասար-Կապանի» բոլոր ֆուտբոլիստները փայլեցին՝ «ապտակ» հասցնելով մրցակցին: Ասլանյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ, երբ խաղադաշտի կենտրոնից հաշվենկատ փոխանցումով գնդակը հասցեագրեց Հարությունյանին: Գտնվելով կենտրոնում՝ շարունակություն էր հաղորդում թիմի գրոհներին: Թիմը որևէ խնդրի չբախվեց, որովհետև «Արարատը» «բացակայում» էր խաղադաշտից:

Գևորգ Օհանյան («Գանձասար-Կապան»)

Երբ այս ֆուտբոլիստի խաղը ստացվում է, նա պարզապես հրաշքներ է գործում խաղադաշտում: Օհանյանն անմիջական մասնակցություն ունեցավ կապանյան թիմի գոլային 7 գրոհներից 6-ին՝ դառնալով 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: Հիշատակման են արժանի Հարությունյանի գոլերից 2-ը, որոնցում Օհանյանը նույնիսկ առանց գնդակին հպվելու «բթացրեց» «Արարատի» պաշտպանների ուշադրությունը՝ տարածություն բացելով Գեղամի համար: Կարևոր պահերին այդպես գործելը ֆուտբոլային բարձր ինտելեկտի արդյունք է:

Յուրի Գարեգինյան («Արցախ»)

«Արցախի» կիսապաշտպանը «Շիրակի» հետ խաղում ռմբարկուական ախորժակ էր բացել և դուբլ ձևակերպեց: Նա նախ իրացրեց իր իսկ վաստակած 11-մետրանոցը, ապա ֆանտաստիկ անցման արդյունքում կրկին գրավեց մրցակցի դարպասը: Երիտասարդ կիսապաշտպանը դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ՝ կազմակերպելով Ավետիսյանի դիպուկ հարվածով ավարտված գրոհը: «Արցախը», ընդհանուր առմամբ, զսպում էր «Շիրակի» գրոհները, չնայած խաղի 41-րդ րոպեից սկսած գործում էր 10 հոգով:

Արման Մկրտչյան («Լոռի»)

Մեր երիտասարդական հավաքականն այսօր նախանձելի վիճակում չէ, ուստի այդ ընտրանու անդամ, 19-ամյա Մկրտչյանի ցուցադրած խաղը «Լոռիում» միայն ուրախացնում է: Իհարկե, վայրիվերումները շատ են, բայց դա բնական երևույթ է այս տարիքի խաղացողի համար: Ունիվերսալիզմի հաշվին փակում է թե՛ պաշտպանության, թե՛ կիսապաշտպանության եզրերը: Նրան վերջերս ավելի հաճախ տեսնում ենք կիսապաշտպանության աջ թևում: Շատ լավ աշխատեց նաև «Ալաշկերտի» հետ խաղում, դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Դավիթ Մինասյան («Գանձասար-Կապան»)

Այնպես ստացվեց, որ ամուր պահեստային համարվող Մինասյանն առաջնության վերջնամասում դարձավ «Գանձասար-Կապանի» գրոհային զենքերից մեկը: Իր նախկին թիմի՝ «Արարատի» հետ մրցավեճում աչքի ընկավ 1-ական գոլով և արդյունավետ փոխանցումով, մասնակցեց գոլային երկրորդ գրոհին: Ինչ վերաբերում է Մինասյանի խփած գոլին, ապա ամեն ինչ սկսվել էր հենց նրա շքեղ անցումից: Օգտվելով այս ֆուտբոլիստի արագությունից և եզրային սուր փոխանցումներ կատարելու ունակությունից՝ թիմը հաճախ է գրոհում հենց աջ եզրով:

Իսահ Ալիյու («Լոռի»)

Ալիյուի խաղն էլ երբ ստացվում է, նրան կանգնեցնելը պարզապես անհնար է: «Ալաշկերտի» կազմից բացակայում էր Արտակ Գրիգորյանը, և «դեղինների» հենակետային գոտում իսկական քաոս էր տիրում: Ալիյուին էլ հենց դա էր պետք, որպեսզի խաղն ավելի հաճախ իր վրա վերցներ, դիմեր դրիբլինգի, խաղ կազմակերպեր, հեռահար հարվածներ իրականացներ: Նա դարձավ 1-ական գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ: Մինչ «ասիստ» կատարելը հնարամտորեն ձեռնունայն թողեց մրցակիցներին և սուր աչքով նկատեց թիմակցի առաջխաղացումը:

Հարձակվողներ՝ Գեղամ Հարությունյան («Գանձասար-Կապան»)

Հարությունյանը ցուցադրած անհավանական ֆուտբոլով արժանի է տուրի լավագույնը ճանաչվելուն, բայց հաշվի ենք առել մրցակցի գործոնը: «Արարատն» իր դժգույն խաղով և կոպիտ սխալներով մեծապես նպաստեց «արջերի» հաղթանակին: Իսկ Հարությունյանի համար սա գարնանային հատվածի ամենաստացված խաղն էր: Ձևակերպեց պոկեր՝ գոլեր խփելով ամենատարբեր ոճերի հարվածներով: Փառահեղ երեկո էր Գեղամի համար, բայց նույնը կարելի է ասել նաև նրա թիմակիցների մասին, ովքեր շատ մեծ աջակցություն ցուցաբերեցին Հարությունյանին:

Անտոն Կոբյալկո («Արարատ-Արմենիա», տուրի լավագույն ֆուտբոլիստ)

Կոբյալկոն լավագույնն է, որովհետև առաջնության գարնանային հատվածի երևի թե ամենակայուն ֆուտբոլիստն է եղել: Նա բոլոր հանդիպումներում ասել է իր ծանրակշիռ խոսքը թե՛ գոլերի, թե՛ կատարած աշխատանքի տեսքով: Սպասելի էր, որ «Բանանցի» հետ խաղն էլ բացառություն չի լինելու: Նա առաջին կեսում բաց թողեց դիրքը շահելու արդյունքում ստեղծած փայլուն գոլային պահը, բայց ընդմիջումից հետո անվրեպ իրացրեց իր իսկ վաստակած 11-մետրանոցը: Կոբյալկոն արժանի էր կրելու չեմպիոնական գոլի հեղինակի պատվավոր կոչումը:

Խորհրդանշական հավաքականում որոշ ֆուտբոլիստների խաղային դիրքեր պայմանական են՝

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Արարատ-Արմենիայի» մրցակիցը ԵԼ-ի 2-րդ որակավորման փուլում ու հանդիպումների ժամանակացույցը

Իլյա Անտոնով. «Մենք պարտվեցինք ոչ թե ամբողջ խաղը, այլ 2-րդ կեսի առաջին 15 րոպեները» (տեսանյութ)

Վարդան Մինասյան. «Մեր հակահարձակումը լավ չստացվեց» (տեսանյութ)

Ֆուտբոլիստ, որը հայկական ակումբների «դահիճն» է դարձել եվրագավաթներում

Պաշտոնական. «Լոռին» բրազիլացի դարպասապահ է ձեռք բերել

«Արարատ-Արմենիան» պարտվեց ԱԻԿ-ին և լքում է պայքարը Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» կրճատում է հաշվի տարբերությունը՝ 1-3 (տեսանյութ)

ԱԻԿ – «Արարատ-Արմենիա». 15 րոպեում հայկական թիմը հայտնվեց ծայրահեղ ծանր վիճակում (տեսանյութ)

ԱԻԿ – «Արարատ-Արմենիա». Տանտերերը երկրորդ գնդակն են խփում (տեսանյութ)

ԱԻԿ – «Արարատ-Արմենիա». Երկրորդ կեսի մեկնարկում տանտերերը բացում են հաշիվը (տեսանյութ)

ԱԻԿ – «Արարատ-Արմենիա». Բոլոր հարցերի պատասխանը՝ երկրորդ խաղակեսում

ԱԻԿ – «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները հանդիպեցին Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

«Արարատ-Արմենիայի» ուրախ մարզումը «Ֆրենդս» արենայում (տեսանյութ)

Վարդան Մինասյան․«Կարծում եմ՝ ԱԻԿ-ը դեռ առավելություն ունի» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիայի» հարձակվողը չի մեկնել Շվեդիա վիզայի հետ կապված խնդիրների պատճառով