fbpx

Համբարձումյանը պատմել է Անգլիայի չեմպիոնի կազմ չկայացած տեղափոխության մասին

«Էնոսիս Պարալիմնիի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը VNEWS-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2016 թվականի ամռանը հնարավորություն է ունեցել տեղափոխվելու անգլիական «Լեսթեր»:

Հայ ֆուտբոլիստն այդ ժամանակ հանդես էր գալիս մակեդոնական «Վարդարում» և դարձել էր երկրի կրկնակի չեմպիոն, իսկ «Լեսթերը» սենսացիոն չեմպիոնության էր հասել Անգլիայի Պրեմիեր լիգայում:

«Մոտ էի «Լեսթեր» տեղափոխությանը, բայց խնդիրը ժամանակի սղությունն էր: Առաջարկը կատարվեց տրանսֆերային պատուհանի փակումից քիչ ժամանակ առաջ, ուստի խնդիրներ առաջացան: Աշխատանքային վիզա անհնար էր ստանալ 2 օրվա ընթացքում: Բացի այդ, հավաքականում շատ չէի խաղացել, պետք էր, որ մասնակցած լինեի ընտրանու՝ տվյալ տարում անցկացրած հանդիպումների առնվազն 75%-ին, որպեսզի թույլտվություն ստանայի:

Անձամբ եմ տեսել «Լեսթերի» առաջարկը, որն ինձ ուղարկվել էր օգոստոսի 30-ի երեկոյան, իսկ տրանսֆերային պատուհանը պետք է փակվեր օգոստոսի 31-ին: Նրանք չգիտեին, որ հայկական անձնագիր ունենալու դեպքում նման խնդիրների ես բախվում: «Լեսթերին» էլ շտապ աջ պաշտպան էր հարկավոր:

Ես այդ ակումբի ներկայացուցիչներից ոչ ոքի հետ չեմ խոսել, բոլոր հարցերով իմ մենեջերն է զբաղվել Անգլիայում աշխատող իր գործընկերոջ միջոցով, որի հետ միևնույն ընկերությունում էր աշխատում: Ես միայն առաջարկն եմ տեսել ու այլ բաներից տեղյակ չեմ եղել: Անգլիական ակումբում, ծանոթանալով իրավիճակին, ասել են, որ անհնար է փաստաթղթային հարցերն այդքան կարճ ժամկետում լուծել: 2016 թվականի ձմռանն առաջարկներ եղան նաև Անգլիայի Չեմպիոնշիփի ու բելգիական թիմերից, բայց այդ ժամանակ արդեն նոր պայմանագիր էի ստորագրել «Վարդարի» հետ, և վերջինս մեծ գումարներ էր պահանջում իմ տեղափոխության դիմաց:

«Վարդարը» Մակեդոնիայում թոփ-թիմ էր, որը միշտ պայքարում էր Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպա լիգայի ուղեգրի համար: Բայց եվրոպական առաջատար երկրների ակումբները չեն ցանկանում 1 կամ 1,5 մլն եվրո վճարել Մակեդոնիայի առաջնության խաղացողի համար, որովհետև նրանք չեն հավատում, որ այնտեղի նույնիսկ թոփ-ֆուտբոլիստը կարող է գալ ու արդարացնել իր համար վճարված գումարները: Եթե պահանջեն 400 հազար կամ 500 հազար եվրո, տրանսֆերը գուցե հնարավոր դառնա:

Ինչ վերաբերում է ինձ, ապա, որքանով տեղյակ եմ, իմ տեղափոխության դիմաց «Վարդարը» պահանջել է 1 մլն կամ դրանից ավելի»,- ասել է Համբարձումյանը:

28-ամյա ֆուտբոլիստի ամբողջական հարցազրույցը կներկայացնենք շուտով:

Համբարձումյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, որը ԵՎՐՈ2020-ի ընտրական փուլում նախ հյուրընկալելու է Լիխտենշտեյնի ընտրանուն (հունիսի 8), ապա մրցակցի հարկի տակ խաղալու է հույների հետ (հունիսի 11)։ Ընտրանին այդ խաղերին սկսելու է նախապատրաստվել վաղվանից՝ հունիսի 4-ից:

Վահան Բիչախչյան. «Հունիսի 12-ից «Ժիլինայի» հետ կսկսեմ նախապատրաստվել նոր մրցաշրջանին»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Սարին իր «ամենասիրելի» ֆուտբոլիստին ցանկանում է «Յուվենտուս» տանել

Օբամեյանգը կարող է հեռանալ «Արսենալից»

Պաշտոնական. «Ռեալի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ատլետիկո»

Մբապեին գնելու «Ռեալի» ծրագիրը

«Մանչեսթեր Յունայթեդն» իր տրանսֆերներն անելու է՝ ըստ Մոուրինյոյի

Ռումյան Հովսեփյան․ «Մոտ օրերս նորություններ կլինեն»

Ակումբի նախագահը հաստատել է. «Խամեսի հետ փորձում ենք համաձայնության գալ»

«Արսենալը» ցանկանում է ուժեղացնել հարձակումը` «Ռեալի» խաղացողի շնորհիվ

«Ռեալի» սուպերառաջարկը՝ Նեյմարի համար

Լևանդովսկին նշել է, թե «Բավարիայի» ֆուտբոլիստները որ տրանսֆերին են սպասում

Անդրե Գոմեշը տեղափոխվում է «Էվերթոն»

«Ռեալը» պատրաստ է իր առանցքային ֆուտբոլիստին զիջել՝ հանուն Նեյմարի

Պաշտոնական. Հումելսը վերադարձավ «Բորուսիա»

Եվրոպական ակումբի նախագահը Մադրիդում է՝ Նավասին գնելու համար

«Նապոլիի» ֆուտբոլիստը, որին «սիրահարվել» է Գվարդիոլան

«Բարսելոնայում» որոշում են՝ ինչ է լինելու Դեմբելեի և Կոուտինյոյի հետ