fbpx
Բաժիններ

Երկրպագուներն ընտրել են ՉԼ ավարտված մրցաշրջանի լավագույն գոլը (տեսանյութ)

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Չեմպիոնների լիգայի գավաթի 2018/19թթ. խաղարկության՝ երկրպագուների վարկածով լավագույն գոլի հեղինակն է:

Հաղթող է ճանաչվել արգենտինացու խփած գոլը «Լիվերպուլի» դեմ կիսաեզրափակիչ առաջին խաղում, որում կատալոնական թիմը հաղթանակ է տոնել 3-0 հաշվով: 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ իր նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասն ուղարկած գնդակը, որ գրանցվել է խմբային փուլում: Լավագույն եռյակը եզրափակել է կատալոնական ակումբի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, որը խմբային փուլում տպավորիչ հարվածով գրավել է «Տոտենհեմի» դարպասը: 4-րդ հորիզոնականը բաժին է հասել «Բավարիայի» կիսապաշտպան Արյենի Ռոբենի՝ «Բենֆիկայի» հետ խմբային փուլի մրցավեճում խփած գոլին:

31-ամյա Մեսին ճանաչվել է եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկու՝ անցկացրած 10 խաղում դառնալով 12 գոլի հեղինակ:

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքն ավելի վաղ լավագույն գոլ էր անվանել Ռոնալդուի դիպուկ հարվածը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպմանը:

«Բարսայի» ֆուտբոլիստները շարունակում են դեմ լինել Գրիզմանի տրանսֆերին, Մեսին դիմել է ակումբի ղեկավարությանը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ինչու «Բարսելոնան» չգնեց դե Լիխտին

«Բարսելոնան» Նեյմարին ձեռք բերելու այլ տարբերակ է գտել

Արգենտինան կփորձի «փրկել» Մեսիին

Marca. Ռոնալդուն կրկին «Ոսկե գնդակը» հաղթելու ֆավորիտներից է

Գրիզման. «Գոլերս նոր ձևով կտոնեմ՝ հատուկ «Կամպ Նոուի» համար»

Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Բավարիայի» հետ խաղին՝ ըստ Football London-ի

ICC. «Արսենալը» հաղթեց «Բավարիային» (տեսանյութ)

Վալվերդեն անհապաղ արդյունքներ է ակնկալում Գրիզմանից

Հնարավոր է՝ «Բարսելոնան» հրաժարվի Նեյմարի տրանսֆերը գնելու մտքից

«Լևանդովսկին կարծես Շվարցնեգերը լինի». Ռումենիգե

Նեյմար. «Մեսին լավագույն ֆուտբոլիստն է, որ երբևէ տեսել եմ»

Ռայոլա. «դե Լիխտի՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին լուրերն աղբ էին»

Լևանդովսկի. «Նոր տրանսֆերների ենք սպասում»

L’Equipe. «Բարսելոնան» արել է առաջին պաշտոնական առաջարկը Նեյմարի համար

Տուխել. «Նախքան Ամերիկայի գավաթը գիտեի, որ Նեյմարը ցանկանում է հեռանալ»

ՊՍԺ-ի նախագահն սպառնո՞ւմ է Նեյմարին