fbpx
Բաժիններ

Գվարդիոլան հանդերձարանում ողջունել է «Ալաշկերտի» նախկին հարձակվող Հեբերին (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ներկա է գտնվել ամերիկյան ՄԼՍ-ի Արևելյան Կոնֆերենցիայի շրջանակում կայացած «Նյու Յորք Սիթի» – «Ցինցինատի» հանդիպմանը:

«Նյու Յորք Սիթին» վստահ առավելության է հասել 5-2 հաշվով: Դաշտի տերերի կազմում դուբլ է ձևակերպել բրազիլացի հարձակվող Հեբեր Արաուխոն, որը 2015/16թթ. մրցաշրջանում հանդես է եկել «Ալաշկերտում» և հռչակվել Հայաստանի չեմպիոն: Նա այդ առաջնությունում դարձել է 16 գոլի հեղինակ ու լավագույն ռմբարկուի կոչումը կիսել թիմակից Միհրան Մանասյանի հետ:

Գվարդիոլան վերոնշյալ մրցավեճի ավարտից հետո մտել է «Նյու Յորք Սիթիի» հանդերձարան, ողջունել բոլոր ֆուտբոլիստներին:

Հավելենք, որ Հեբերը Հայաստանից հեռանալուց հետո 1 մրցաշրջան է անցկացրել խորվաթական «Սլավենում» (30 խաղ, 10 գոլ), ինչից հետո 2017 թվականի հունիսից մինչև 2019 թվականի մարտ ելույթ է ունեցել այդ երկրի ամենահեղինակավոր ակումբներից մեկում՝ «Ռիեկայում» (38 հանդիպում, 25 գոլ): Բրազիլացին ՄԼՍ-ի ընթացիկ առաջնությունում մասնակցած 10 մրցավեճում 6 անգամ է գրավել մրցակիցների դարպասը:

Գվարդիոլան խոսել է իր ապագայի մասին

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Կլոպ. «Մենք «Մանչեսթեր Սիթին» կամ ՊՍԺ-ն չենք»

Գվարդիոլա. «Մանչեսթեր Սիթիի» նոր ավագին թիմը կընտրի»

Ինչու է Ալվեսի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի» այս պահին անհնար

Սանեն հեռանո՞ւմ է. Գվարդիոլայի կոշտ հաղորդագրությունը

Դանի Ալվեսը պատրաստ է աշխատավարձի կրճատման հանուն անգլիական ակումբի

«Սիթիի» կիսապաշտպանը միացել է «Էվերթոնի» ուսումնամարզական հավաքին

Sky Sports. Մագուայրը «Լեսթերին» հայտնել է, որ ցանկանում է հեռանալ թիմից

«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես ներկայացրել է պահեստային մարզահագուստը (տեսանյութ)

«Սիթին» ձեռք է բերել Անգլիայի Մ16 հավաքականի հարձակվողին

Անգլիական գրանդ ակումբները հետաքրքրված են Ալվեսի ծառայություններով

Վերջին հինգ տարիներին ամենաշատ ծախսած ակումբները

Տրանսֆերներ, որոնք կփոխեն եվրոպական ֆուտբոլը. VNews-ի նոր նախագիծը

ՊՍԺ-ն մտադիր է աստղային ֆուտբոլիստի գնել՝ Նեյմարին փոխարինելու համար

Հարի Մագուայերն ընտրություն է կատարել մանչեսթերյան ակումբների միջև

Դանի Ալվեսը 2 առաջարկ ունի դրված սեղանին

«Մանչեսթեր Սիթին» 55 միլիոն եվրո է առաջարկել «Յուվենտուսին»