fbpx
Բաժիններ

Գևորգ Ղազարյան. «Առաջիկա խաղն ընդունում ենք որպես սովորական հանդիպում, որում հարկավոր է 3 միավոր վաստակել» (տեսանյութ)

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորման Փուլ 4 տուր

11 Հունիս 2019 - 22:45

2

Հունաստան

3

Հայաստան

0 - 1 Ալեքսանդր Կարապետյան - 8`

0 - 2 Գևորգ Ղազարյան - 33`

1 - 2 Խոսե Կարլոս Գոնսալվեշ Ռոդրիգես - 54`

1 - 3 Տիգրան Բարսեղյան - 74`

2 - 3 Կոնստանտինոս Ֆորտունիս - 87`

Հայաստանի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը Հունաստանի ընտրանու հետ հանդիպումից առաջ մասնակցել է մամուլի ասուլիսի և պատասխանել լրագրողների հարցերին:

«Շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ Աթենք: Շատ էի կարոտել այս քաղաքը, այն շատ եմ սիրում: Այն, որ Հունաստանի հավաքականն իր նախորդ խաղում պարտվել է, մեզ համար այդքան էլ կարևոր չէ: Մենք ավելի շատ կենտրոնացած ենք մեր ուժեղ կողմերի վրա: Վաղը մեզ համար շատ կարևոր խաղ է ուժեղ մրցակցի հետ:

Դեռ շատ շուտ է ԵՎՐՈ2020-ին որակավորվելու մասին խոսելու համար: Պետք է ևս մի քանի հանդիպում անցկացնել, դրանից հետո պարզ կլինի՝ որ թիմն ավելի մեծ հավանականություն ունի դուրս գալու եզրափակիչ փուլ: Մենք առաջիկա խաղն ընդունում ենք որպես սովորական հանդիպում, որում հարկավոր է 3 միավոր վաստակել:

Կամո Հովհաննիսյանի հետ նույն եզրում խաղալը շատ հեշտ էր: Կամոյի խաղային որակներն այնպիսին են, որ ցանկացած կիսապաշտպան պետք է ուրախ լինի նրա կողքին հանդես գալու համար: Նրա հետ համագործակցությունը շատ լավ է ստացվում:

«Օլիմպիակոսում» 6 ամիս եմ անցկացրել, քիչ խաղերի եմ մասնակցել, իսկ «Կերկիրայում» ստանում էի ավելի շատ խաղաժամանակ: Առաջիկա հանդիպման միջոցով ապացուցելու ոչինչ չունեմ, պարզապես ցանկանում եմ լավ խաղալ հավաքականի համար:

Երկկողմ համաձայնությամբ խզել եմ պայմանագիրը «Շավիշի» հետ: Մի քանի առաջարկներ ունեմ, բայց դեռ ժամանակ ունեմ մտածելու կարիերայիս շարունակության վերաբերյալ: Որոշում դեռ չեմ կայացրել»,- ասել է Ղազարյանը:

VNews.am-ի լրագրողական թիմն Աթենքից լուսաբանում է Հունաստան – Հայաստան հանդիպումը:

Արմեն Գյուլբուդաղյանց. «Ապացուցելու ոչինչ չունենք» (տեսանյութ)


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արմեն Գյուլբուդաղյանցը միակն էր, որի օրոք հավաքականը հասել է խփած և բաց թողած գնդակների դրական տարբերության

Հայ երկրպագուներն ամենուր են. Ինչպիսի աջակցություն ուներ հավաքականը վերջին խաղերին (տեսանյութ)

Պաշտոնական. Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է տվել

Համացանցում է հայտնվել ԵՎՐՈ 2020-ի գնդակը (նկար)

Բուլղարացի 4 երկրպագուներ տուգանվել են 443 ֆունտով անգլիացիների դեմ խաղում ռասիստական արտահայտությունների համար

Podcast #7. Ցտեսություն, ԵՎՐՈ 2020. Հայաստանի հավաքականի սարսափելի ելույթների ամփոփումը

Թվեք Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերը Հայաստանի հավաքականի կազմում. VNews-ի Quiz-ը

Առանց ավագի, առաջնորդի, ուղեղի ու գոլահարի. Հայաստանի հավաքականում [շատ] «բան չի փոխվել»

Ռոբերտ Արզումանյան․ «Ֆեդերացիայի նախագահն ինչո՞վ է զբաղված․ բացատրություն եմ պահանջում»

Տակտիկական սխալներ, ոչ նպատակային փոփոխություններ․ Ֆինլանդիա – Հայաստան խաղի մարտավարական կողմը

Ֆինլանդիայի հավաքականը միակ թիմն է, որի դարպասն այս ընտրական փուլում չհաջողվեց գրավել

Թվել Հայաստանի հավաքականի մարզիչներին՝ ըստ իրենց հաղթանակների քանակի. VNews-ի Quiz-ը

France Football-ը ծավալուն հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլի մասին

Անավարտ ճամփորդություն ու գորշ խաղ. Ֆինլանդիա-Հայաստան խաղը լուսանկարներով

«Մեր երազանքները խաշվեցին ֆիննական բաղնիքում»․ Մեր հավաքականի ֆուտբոլիստների գնահատականը Ֆինլանդիայի հետ խաղում

Իսպանիայի հավաքականը ևս ԵՎՐՈ 2020-ի ուղեգիր նվաճեց