fbpx
Բաժիններ

Արմեն Գյուլբուդաղյանց. «Ապացուցելու ոչինչ չունենք» (տեսանյութ)

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորման Փուլ 4 տուր

11 Հունիս 2019 - 22:45

2

Հունաստան

3

Հայաստան

0 - 1 Ալեքսանդր Կարապետյան - 8`

0 - 2 Գևորգ Ղազարյան - 33`

1 - 2 Jose Carlos Gonalves Rodrigues - 54`

1 - 3 Տիգրան Բարսեղյան - 74`

2 - 3 Կոնստանտինոս Ֆորտունիս - 87`

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Հունաստանի ընտրանու հետ հանդիպումից առաջ մասնակցել է մամուլի ասուլիսի և պատասխանել լրագրողների հարցերին:

«Ե՛վ ֆուտբոլիստները, և՛ մարզիչները թե՛ հաղթած, թե՛ պարտված խաղն աշխատում են շուտ մոռանալ ու անցնել հաջորդ հանդիպմանը նախապատրաստվելուն: Վաղը կարևոր մրցավեճ է, և մենք պետք է անենք ամեն ինչ լավ արդյունքի հասնելու համար:

Երբ պետք է մրցես ուժեղ հավաքականի հետ, փորձում ես վերլուծել նրա խաղը, իմանալ նրա ուժեղ ու թույլ կողմերը, սակայն հարկավոր է կենտրոնանալ սեփական խաղի վրա: Հունաստանի հավաքականում ուժեղ ֆուտբոլիստներ կան: Ամեն ինչ հաշվի ենք առնելու և փորձելու հասնել լավ արդյունքի:

Էրիկ Վարդանյանը տաքություն ուներ և այդ պատճառով էլ չի կարողացել մեկնել Աթենք:

Չեմ կարծում՝ Լիխտենշտեյնի հավաքականի հետ հանդիպմանը ավելի շատ էներգիա ծախսեցինք, քան պետք էր: Եղավ 10 րոպե ժամանակահատված՝ խաղի թելը բաց էինք թողել, գրանցվեցին վտանգավոր պահեր, Արամ Հայրապետյանն ու Տարոն Ոսկանյանը փրկեցին: Եթե հաշիվը դառնար 2-1, ամեն ինչ ավելի ծանր կլիներ: Խաղն այնպես դասավորվեց, որ պետք էր մինչև վերջ համառ պայքար մղել:

Փոքր վնասվածքներով 2 ֆուտբոլիստ ունենք, մարզումը դեռ չի եղել, տակտիկական մոտեցումների վերաբերյալ դրանից հետո կկայացնենք որոշումներ:

Ոչ մեկին ապացուցելու ոչինչ չունենք: Մենք հագնում ենք հավաքականի մարզաշապիկը և պարզապես պետք է ամեն ինչ անենք, որպեսզի յուրաքանչյուր խաղում բարձր պահենք մեր ազգի պատիվը»,- ասել է Գյուլբուդաղյանցը:

VNews.am-ի լրագրողական թիմն Աթենքից լուսաբանում է Հունաստան – Հայաստան հանդիպումը:

Հունաստան – Հայաստան. դիմակայության պատմությունը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Գաել Անդոնյան․ «Եթե հավաքականի մարզչից զանգ ստացած լինեի, կպատասխանեի»

«Նորվիչի» հարձակվողի «հրեշավոր» վիճակագրությունը

#Ոսկե_թիմ_8. Հունաստանի հավաքականի կազմը ԵՎՐՈ-2004-ում. «Անակնկալների անակնկալը»

Հաստատվել է Իտալիա-Հայաստան հանդիպման անցկացման վայրը

ՖԻՖԱ դասակարգման աղյուսակ. Հայաստանը նահանջել է

Մխիթարյան․ «Մի՞թե ֆեդերացիայում տեղի ունեցած փոփոխություններից առաջ այսպիսի լավ հանդիպումներ չէինք ունեցել»

Կարապետյանը՝ Մակգրեգորի հետ նմանության, Հայաստանի հավաքական հրավերի և այլ հետաքրքիր թեմաների մասին

Կարապետյան. «Անցած տարի ես հայտնվել էի Մխիթարյանի իրավիճակում, Ադրբեջանից սպառնալիքներ էի ստանում»

Արթուր Ոսկանյանի մամուլի ասուլիսը ԵՎՐՈ-2019-ին ընդառաջ (տեսանյութ)

Մխիթարյանը Հայաստան է հրավիրել բոլորին՝ տեսնելու համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղերին

Սարգիս Ադամյանը որոշել է՝ որ համարի մարզաշապիկով է հանդես գալու

Պաշտոնական. Գևորգ Ղազարյանը հանդես կգա Կիպրոսում

ԵՎՐՈ2020-ի գնդակի լուսանկարները հայտնվել են համացանցում (ֆոտո)

Ռումյան Հովսեփյան․ «Մոտ օրերս նորություններ կլինեն»

Դավիթ Մանոյանը՝ «Ռաբոտնիչկիից» հեռանալու պատճառների մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին