fbpx
Բաժիններ

Ֆուտբոլային բում Հայաստանում. Եվս 2 նորաստեղծ ակումբ կմասնակցի Առաջին խմբի մրցաշարին

Հայաստանի Առաջին խմբի 2019/20թթ. առաջնությանը կմասնակցի ևս 2 նորաստեղծ ակումբ:

Խոսքը «Վեստ Արմենիա» և «Անի» թիմերի մասին է: Երկուսն էլ այս պահի դրությամբ զբաղված են ֆուտբոլիստների հավաքագրմամբ: «Վեստ Արմենիայում» ու «Անիում» փորձաշրջան են անցնելու մեծ թվով երիտասարդ խաղացողներ:

Այս պահի դրությամբ հայտնի է, որ «Վեստ Արմենիայի» գլխավոր մարզիչը Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արմեն Շահգելդյանն է: Վերջինս 2011 թվականին «Միկայի» ղեկին հռչակվել է Հայաստանի գավաթակիր: Շահգելդյանն ավարտված մրցաշրջանի առաջին հատվածում գլխավորել է Առաջին խմբի ներկայացուցիչ «Էրեբունին»:

Ինչ վերաբերում է «Անիին», ապա ակումբի նախագահը 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն է:

Հավելենք, որ Առաջին խմբի առաջիկա առաջնությանը մասնակցելու են նաև նորաստեղծ ակումբներ «Դիլիջանը», «Տորպեդո Երևանը», «Վանը», «Արագածը» և «Դովեղը», ինչպես նաև «Յունիոր Սևանն» ու «Լոկոմոտիվը», որոնք այս մրցաշարում հանդես են եկել նաև նախորդ մրցաշրջանում: Հավանական է, որ Առաջին խմբի հաջորդ առաջնությանը մասնակցի նաև բանակի կենտրոնական մարզական ակումբը՝ ԲԿՄԱ-ն:

Իսկ ահա Բարձրագույն խմբի նոր մրցաշրջանում ներգրաված է լինելու 10 ակումբ, քանի որ նախորդ առաջնությանը մասնակցած թիմերին միանալու է նաև «Երևանը»:

Նորաստեղծ «Վեստ Արմենիայի» տարբերանշանը՝

Podcast #1. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2018/19 մրցաշրջանի ամփոփում

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


3 թիմ ձեռք բերեց VBet Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)

«Ուրարտու-2»-ը հաղթեց չեմպիոնին, «Ալաշկերտ-2»-ը և «Արարատ-2»-ը ջախջախեցին մրցակիցներին․ Առաջին խմբի 4-րդ տուրի արդյունքները (տեսանյութ)

«Լոկոմոտիվը» տուգանվել է 2 միլիոն 300 հազար դրամով

2 թիմ 3-ական հաղթանակի շնորհիվ գլխավորում է աղյուսակը․ Առաջին խմբի 3-րդ տուրի արդյունքները (տեսանյութ)

Ծեծկռտուքի պատճառով անավարտ է մնացել «Վան» – «Լոկոմոտիվ» հանդիպումը

«Վանն» ընկերական խաղում հաղթել է «Փյունիկին»

«Վանը» ներկայացրել է ակումբի ղեկավար կազմն ու մարզչական շտաբը

Նորաստեղծ «Վան» ակումբն իր առաջին մարզումն է անցկացրել (լուսանկարներ)