fbpx

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է, Ադամյանինը՝ զգալիորեն բարձրացել

Transfermarkt.de հեղինակավոր կայքը ներկայացրել է ֆուտբոլիստների թարմացված տրանսֆերային արժեքները:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է և այս պահին կազմում է 25 մլն եվրո, մինչդեռ 2018 թվականի մայիսի դրությամբ գնահատվում էր 35 մլն, իսկ 2018 թվականի դեկտեմբերին՝ 30 մլն:

Հակառակ երևույթն է տեղի ունեցել «Հոֆենհայմի» նորեկ Սարգիս Ադամյանի պարագայում: Նրա տրանսֆերային արժեքն այս տարվա հունվարին գնահատվում էր 1,5 մլն եվրո, իսկ հիմա կրկնապատկվել է և դարձել 3 մլն: 26-ամյա ֆուտբոլիստի այսպիսի ցուցանիշի գրավականներից մեկը «Յան Ռեգենսբուրգից» «Հոֆենհայմ» տեղափոխությունն է: Ադամյանի տրանսֆերային արժեքը 1 տարի առաջ կազմում էր ընդամենը 650 հազար եվրո:

Հայաստանի ազգային հավաքականի անդամներից նախորդ հաշվարկի համեմատ աճ են գրանցել նաև դարպասապահ Հենրի Ավագյանը (ներկայիս արժեքը՝ 125 հազար եվրո), պաշտպան Կամո Հովհաննիսյանը (850 հազար), կիսապաշտպաններ Էդգար Բաբայանը (450 հազար), Պետրոս Ավետիսյանը (400 հազար), Էրիկ Վարդանյանը (350 հազար), Ռումյան Հովսեփյանը (275 հազար), հարձակվողներ Տիգրան Բարսեղյանը (1 մլն) և Արթուր Միրանյանը (150 հազար):

Այսպիսով, 3 ֆուտբոլիստ ունի առնվազն 1 մլն եվրո տրանսֆերային արժեք: Այդ սահմանագծին, Կամո Հովհաննիսյանից զատ, մոտ է նաև Վարազդատ Հարոյանը (900 հազար):

Մխիթարյանի վիճակագրությունը Հունաստանի դեմ խաղում՝ ըստ SofaScore-ի

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Օբամեյանգը կարող է հեռանալ «Արսենալից»

Ռումյան Հովսեփյան․ «Մոտ օրերս նորություններ կլինեն»

«Արսենալը» ցանկանում է ուժեղացնել հարձակումը` «Ռեալի» խաղացողի շնորհիվ

Դավիթ Մանոյանը՝ «Ռաբոտնիչկիից» հեռանալու պատճառների մասին

Օբամեյանգ. «Նա է պատճառը, որ ընտրեցի 14 խաղահամարը»

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին

Պաշտոնական. Ռումյան Հովսեփյանը լքեց «Փյունիկը»

Տիգրան Բարսեղյանի ցնցող գոլը տուգանայինից (տեսանյութ)

«Դուք մեր օրն ավելի յուրահատուկ դարձրիք»․ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնում

«Արարատ-Արմենիան» միայն «Փյունիկին» է զիջում հյուրընկալվելիս վաստակած միավորներով

«Արսենալի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Իսպանիա

Ռոբերտ Արզումանյան․ «Հավաքականի համար վերջին հաղթանակները շատ կարևոր էին հատկապես հոգեբանական առումով»

«Հիմա Հայաստանի հավաքականից պետք է ավելին պահանջել»․ Դել Բոսկեն պատասխանեց հայ լրագրողների հարցերին

Մխիթարյանի ու Բեթիի հարսանեկան պարը՝ հանրահայտ Ալ Բանոյի կատարման ներքո (տեսանյութ)

Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել իր և Բեթիի պսակադրությունից (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի պսակադրությունը (լուսանկարներ)