fbpx
Բաժիններ

Mirror. Էմերին առանձնազրույցներ է ունեցել Մխիթարյանի և թիմի մյուս ֆուտբոլիստների հետ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մրցաշրջանի ավարտից հետո անհատական զրույցներ է ունեցել թիմի բոլոր ֆուտբոլիստների հետ: Այս մասին հաղորդում է Mirror պարբերականը:

Իսպանացի մասնագետն ու նրա օգնականները խաղացողների հետ քննարկել են նրանց ելույթները մրցաշրջանի ընթացքում: Յուրաքանչյուր առանձնազրույց տևել է 15-30 րոպե: Էմերին այս մեթոդը կիրառել է նաև իր նախկին ակումբներում, իսկ «Արսենալի» որոշ ֆուտբոլիստներ նման գործելաոճի երբեք չէին հանդիպել:

Մարզիչը խաղացողներին մատնանշել է այն ամենը, ինչ իրեն գոհացրել է կամ չի գոհացրել, ինչպես նաև այն գործոնները, որոնց վրա պետք է աշխատել նախապատրաստական հատվածում: Ֆուտբոլիստների մեծամասնությունը դրականորեն է արձագանքել Էմերիի այս նախաձեռնությանը, քանի որ թիմի շուրջ բացասական մթնոլորտ էր ստեղծվել մրցաշրջանի վատ վերջնամասի պատճառով:

Հաղորդվում է, որ «Արսենալն» այժմ պատրաստ է առաջարկներ լսել մի քանի ֆուտբոլիստների համար, որոնց թվում են Մեսութ Օզիլը, Շկոդրան Մուստաֆին և Հենրիխ Մխիթարյանը: Էմերին, այդուհանդերձ, ոչ մի խաղացողի չի ակնարկել հեռանալու հնարավորության մասին, այլ պարզապես աջակցել է, քանի որ կա հավանականություն, որ նրանք բոլորն էլ ի վերջո կշարունակեն ելույթները «զինագործների» կազմում:

Կարասկոյի «Արսենալ» տեղափոխությանը մեկ խանգարող հանգամանք կա

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Դե Լիխտը պատմել է, թե ինչու է ընտրել «Յուվենտուսը»

Պաշտոնական. «Ատլետիկոն» գնեց «Էսպանյոլի» պաշտպանին

«Բարսելոնան» Նեյմարին ձեռք բերելու այլ տարբերակ է գտել

Ինչու է Ալվեսի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի» այս պահին անհնար

Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Բավարիայի» հետ խաղին՝ ըստ Football London-ի

Պաշտոնական. դե Լիխտը՝ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ

«Ռեալում» իրավիճակ է փոխվում. Կարևոր հանդիպում՝ Զիդանի ու Պերեսի միջև

Նեյմարը կարող է այլ եվրոպական գրանդում հայտնվել. ֆուտբոլիստի հայրը բանակցում է

ICC. «Արսենալը» հաղթեց «Բավարիային» (տեսանյութ)

Մխիթարյանը, Օբամեյանգն ու Լակազետը խաղացել են «ո՞վ է ավելի հավանական, որ…» խաղը (տեսանյութ)

Մխիթարյանն ու «Արսենալի» մյուս ֆուտբոլիստները ստորագրում են երկրպագուի դեմքին (տեսանյութ)

«Միլանը» ցանկանում է «Ռեալի» աստղին գնել

«Յուվենտուսը» չի կանգնում. հաջորդ թիրախը թոփ հարձակվող է

Ռայոլա. «դե Լիխտի՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին լուրերն աղբ էին»

«Խամե՞սը. մենք միշտ ցանկանում ենք գնել մեծ խաղացողների». «Ատլետիկոյի» նախագահ

Նեյմարը կարող է հեռանալ ՊՍԺ-ից, բայց չվերադառնալ «Բարսելոնա»