fbpx
Բաժիններ

Աստղային ևս 1 ֆուտբոլիստ տեղափոխվում է Չինաստան (լուսանկար)

«Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն ժամանել է չինական Ցինդաո քաղաք, որպեսզի պայմանագիր ստորագրի տեղի «Ցինդաո Հայնյու» ակումբի հետ, որը հանդես է գալիս Չինաստանի 2-րդ դիվիզիոնի առաջնությունում: Այդ թիմն ընթացիկ մրցաշարում կայացած 13 տուրից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

36-ամյա ֆուտբոլիստին օդանավակայանում դիմավորել են երկրպագուներ և լրագրողներ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Յայա Տուրեն կարող է համալրել ռուսական «Տամբովը»:

Աֆրիկացի ֆուտբոլիստն ու հունական «Օլիմպիակոսը» նախորդ տարվա դեկտեմբերին խզել էին գործող պայմանագիրը: Կիսապաշտպանը դրանից հետո չէր կարողացել տեղափոխվել որևէ ակումբ: Նա ունի «ԱՍԵԿ Միմոզաս», «Բևերեն», «Մետալուրգ Դոնեցկ», «Մոնակո», «Բարսելոնա» ու «Մանչեսթեր Սիթի» ակումբներում խաղալու փորձ: Տուրեն Կոտ դ՛Իվուարի հավաքականի կազմում մասնակցել է 102 հանդիպման և դարձել 19 գոլի հեղինակ:

Յայա Տուրե․ «Նա Պիկեից 10 անգամ ավելի ուժեղ էր»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Իսկոն անսպասելի առաջարկ է ստացել Գերմանիայից, բայց մերժել է այն

Գվարդիոլայի թիրախում «Բարսելոնայի» պաշտպանն է

Հիգուայինը մոտ է նոր ակումբ տեղափոխվելուն

Մալդինի․ «Ռեալի» այդ ֆուտբոլիստն իդեալական կլիներ «Միլանի» համար»

Մբապեի համար ամենանախընտրելին ոչ թե «Ռեալ», այլ անգլիական գրանդ տեղափոխությունն է

3 ձախ պաշտպան, որ «Բարսելոնայի» դիտակետում է

Կոնտե. «Իկարդին մեր ծրագրերի մեջ չի մտնում»

Էրիկսենը կարող է հեռանալ «Տոտենհեմից», բայց չտեղափոխվել «Ռեալ»

Օվերմարս. «Մենք չենք կարող նրան երկար պահել «Այաքսում»

«Բարսելոնան» վերջնական որոշում է կայացրել Ռակիտիչի և Կոուտինյոյի ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստի՝ Պոգբային պահելու աբսուրդային ծրագիրը

«Արսենալը» շատ մոտ է Ամերիկայի գավաթի աստղերից մեկին ձեռք բերելուն

«Յունայթեդը» պատրաստ է կլորիկ գումարել վճարել «Արսենալի» հարձակվողի դիմաց

«Բավարիան» անուղղակիորեն կարող է նպաստել Նեյմարի՝ «Բարսելոնա» տեղափոխությանը

«Յուվենտուս». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Սեբալյոսը մեկուկես ոտքով «Արսենալում» է. Էմերին համոզել է նրան