fbpx
Բաժիններ

Ազար. «Բելգիացի եմ, բայց հանուն Զիդանի երկրպագում էի Ֆրանսիայի հավաքականին»

Բելգիայի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Էդեն Ազարը, որն օրերս համալրել է Մադրիդի «Ռեալի» կազմը, իր կարծիքն է հայտնել «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի վերաբերյալ:

«Զիդանի շնորհիվ եմ սկսել ֆուտբոլ դիտել: Բելգիացի եմ, բայց հանուն Զիդանի երկրպագում էի Ֆրանսիայի հավաքականին: Զինեդինի մասին իմ առաջին հիշողությունը նրա անհավանական գոլն է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Լևերկուզենի «Բայերի» դարպասը: Այժմ պետք է միասին աշխատենք, և դա շատ յուրահատուկ զգացողություն է»,- Ազարի խոսքերը մեջբերում է «Ռեալի» հեռուստաալիքը:

Ազարի նախկին ակումբը «Չելսին» էր, որի կազմում հանդես էր գալիս 2012 թվականից: Բելգիացին Պրեմիեր լիգայի 2018/19թթ. առաջնությունում խաղադաշտ է մտել 37 անգամ ու դարձել 16 գոլի և 15 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ազարը Եվրոպա լիգայի գավաթի խաղարկությունում անցկացրած 8 մրցավեճում իր ակտիվում է գրանցել 2-ական գոլ ու արդյունավետ փոխանցում: «Չելսին» դարձել է եվրոպական ակումբային երկրորդ ամենահեղինակավոր մրցաշարի հաղթող:

Ո՞ր համարի մարզաշապիկը կկրի Ազարը «Ռեալում»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Սեբալյոսը մեկուկես ոտքով «Արսենալում» է. Էմերին համոզել է նրան

«Ռեալում» իրավիճակ է փոխվում. Կարևոր հանդիպում՝ Զիդանի ու Պերեսի միջև

«Միլանը» ցանկանում է «Ռեալի» աստղին գնել

Բեյլի գործակալը ցանկանում է, որ «Ռեալը» բաց թողնի ֆուտբոլիստին անվճար

«Ռեալը» տարբեր գին է պահանջում «Նապոլիից» ու «Ատլետիկոյից» Խամեսի տրանսֆերի համար

«Ես չեմ մեկնաբանում աղբը». Բեյլի գործակալը՝ վերջին լուրերի մասին

«Ռեալի» ֆուտբոլիստ շատ մոտ է «Արսենալ» տեղափոխությանը

Սա միայն սկիզբն է. Ազարի տպավորիչ հնարքները «Ռեալի» մարզման ժամանակ (տեսանյութ)

Անգլիական ակումբը առաջարկ է կատարել «Ռեալին» Բեյլի համար

Պաշտոնական. Զիդանի որդին տեղափոխվեց Պորտուգալիա (տեսանյութ)

Աղբյուր. «Յունայթեդը» Պոգբայի տրանսֆերի համար դեռ առաջարկ չի ստացել

«Ռեալը» ցուցումներ է տալիս Պոգբային

«Մանեն պետք է շատ լուրջ մտածի «Ռեալի» առաջարկի մասին». Սենեգալի ՖՖ նախագահ

Ֆլորենտինո Պերեսն անցնում է գործի. նախագահը կարևոր այցով Կանադայում է

«Ռեալը» վերջնաժամկետ է տվել «Նապոլիին»

Ինչպես է «Ռեալում» խաղում թիմի նորեկ Տակեֆուսա Կուբոն (տեսանյութ)