fbpx
Բաժիններ

Հայտնի է «Հոֆենհայմի» մրցակիցը Գերմանիայի գավաթի խաղարկության 1-ին փուլում

Կայացել է Գերմանիայի գավաթի 2019/2020թթ. խաղարկության առաջին փուլի վիճակահանությունը:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի նոր թիմը՝ «Հոֆենհայմը», ուժերը կչափի «Վյուրցբուրգեր Կիկերսի» հետ, որը ներկայացնում է Գերմանիայի 3-րդ Բունդեսլիգան ու ավարտված առաջնությունում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 10-ին:

Հետաքրքիր է, որ այս թիմերը մինչ այդ մրցավեճը նախատեսել են նաև ընկերական խաղ անցկացնել ու դեմ հանդիման կելնեն հուլիսի 12-ին:

Գործող գավաթակիր «Բավարիան» այս փուլում մրցելու է 3-րդ Բունդեսլիգայի մեկ այլ ներկայացուցչի՝ Կոտբուսի «Էներգիի» հետ, իսկ Դորտմունդի «Բորուսիան» հարաբերությունները պարզելու է նույն առաջնությունում հանդես եկող «Ուերդինգենի» հետ:

Հավելենք, որ Ադամյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել Հայաստանի հավաքականի՝ ԵՎՐՈ2020-ի ընտրական փուլում անցկացրած վերջին 2 հանդիպումներին, որոնցում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը նախ 3 անպատասխան գնդակ է ուղարկել Լիխտենշտեյնի ընտրանու դարպասը, ապա 3-2 հաշվով առավելության հասել հույների նկատմամբ:

26-ամյա Ադամյանն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ է «Յան Ռեգենսբուրգից» տեղափոխվել «Հոֆենհայմ»:

«Հոֆենհայմի» փառահեղ ուղին, Ադամյանի ապագա մարզչի մոտեցումներն ու կյանքի դաժան փորձը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ադամյանը հավակնում է «Հոֆենհայմի»՝ հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

«Հոֆենհայմն» արտագնա հաղթանակ տոնեց, Ադամյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Սարգիս Ադամյանը գոլի հեղինակ դարձավ «Վերդերի» դեմ խաղում (տեսանյութ)

«Հոֆենհայմի» մեկնարկային կազմը՝ «Այնտրախտի» դեմ խաղում

«Հոֆենհայմն» ընկերական խաղում պարտվել է «Դեն Հագին», Ադամյանը եղել է մեկնարկային կազմում

Սիրելի Ձմեռ Պապ… Ինչ սպասել հայկական ֆուտբոլից 2020 թվականին

Պաշտոնական․ «Սևիլիայի» հարձակվողը տեղափոխվեց «Հոֆենհայմ»

Ադամյանի ֆուտբոլային կուռքը, գոլերի տոնումը ու այլ բացահայտումներ

Բունդեսլիգա. «Չնայած Ադամյանը նորամուտի մրցաշրջանն է անցկացնում, բայց արդեն կարևոր գոլեր է խփել»

Թոփ-15 ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները 2019-ի դեկտեմբերի դրությամբ՝ ըստ Transfermarkt-ի

Ադամյանը հայր կդառնա

«Հոֆենհայմը» ներկայացրել է 2019-ի լավագույն պահերը․ Ադամյանը կիզակետում է

Տարվա խոսք, հրաժեշտ, նորամուծություն և այլն․ 2019-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով

SofaScore․ Սարգիս Ադամյանը՝ Բունդեսլիգայի 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

«Սարգիսը սիրում է գոլ խփել թոփ թիմերին»․ «Հոֆենհայմի» անդրադարձը

Ադամյան. «Այս ամենն ինձ համար ֆանտաստիկ է»