fbpx
Բաժիններ

Ռեշֆորդի ախորժակը բացվել է. Նա ուզում է ավելի բարձր աշխատավարձ ստանալ, քան Պոգբայինն է

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդն ակումբին է ներկայացրել իր ֆինանսական պահանջները նոր պայմանագիր ստորագրելու հարցում: Այս մասին հաղորդում է Mirror-ը:

Ըստ այդ պարբերականի՝ 21-ամյա ֆուտբոլիստը կցանկանա երկարաձգել մանկունյական ակումբի հետ գործող համաձայնագրի ժամկետը, միայն եթե նրան առաջարկվի շաբաթական 335 հազար եվրո աշխատավարձ: Դա համարյա 35 հազար եվրոյով ավելին է նրանից, ինչքան ստանում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան: Ակումբում ավելի շատ վաստակում է միայն Ալեքսիս Սանչեսը՝ շաբաթական 505 հազար եվրո:

Ռեշֆորդը 2018/19թթ. ակումբային մրցաշրջանում մասնակցել է 47 հանդիպման: Նրա ակտիվում գրանցված է 13 գոլ և 9 արդյունավետ փոխանցում: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն անգլիական հեղինակավոր ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2020 թվականի ամառ: Համաձայնագիրն ունի այն ևս 1 տարով երկարաձգելու հնարավորություն:

«Յունայթեդը» մերժել է «Ինտերի» փոխանակման առաջարկը


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Զիդան-Պոգբա «սիրավեպը» շարունակվում է. ի՞նչ զարգացում կունենա հավանական տրանսֆերը

Կլոպ. «Սուլշերին պետք չեն իմ խորհուրդները»

Պաշտոնական․ «Ման․ Յունայթեդը» նոր պայմանագիր է կնքել իր հեռանկարային ֆուտբոլիստի հետ

Զիդանը խոսել է Պոգբայի հետ ունեցած հանդիպման մասին

Ֆերգյուսոնը խաղ է «վաճառել»՝ թանկարժեք ժամացույցի դիմաց

Զիդանն ու Պոգբան հանդիպել են Դուբայում (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է 6 տրանսֆեր իրականացնել հունվարին

Ալեգրին կատակով է պատասխանել ՄՅՈւ-ն գլխավորելու վերաբերյալ հարցին

«Ման․ Յունայթեդ» – «Լիվերպուլ»․ Լուրջ խնդիրներ՝ մանկունյական թիմի ճամբարում

Հայտնի է՝ ինչու է «Յունայթեդը» հրաժարվել Նեյմարի համար մեծ գումար առաջարկելու մտքից

Թոփ-5 լիգաների ուշագրավ 8 հանդիպում, որ տեղի է ունենալու այս ամսվա մնացած հատվածում

Անգլիայում կարող են մարզչական մեծ փոփոխություններ լինել

Վան դեր Սարը կարող էր տեղափոխվել «Լիվերպուլ»

Սուարեսին փոխարինելու՝ «Բարսելոնայի» կարճ ցուցակում 4 ֆուտբոլիստ կա

ՄՅՈւ-ում Ալեգրիի մարզչական շտաբում կարող է անակնկալ անուն լինել

Ռեշֆորդը տպավորիչ գոլով առաջ է մղել հաշվի մեջ անգլիացիներին (տեսանյութ)