fbpx
Բաժիններ

«Բարսելոնայի» կիսապաշտպանը գրավիչ առաջարկ է ստացել Չինաստանից ու կարող է հեռանալ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հաղորդում է Soccerlink.fr-ը:

Ըստ այդ պարբերականի՝ 32-ամյա ֆուտբոլիստը մի քանի առաջարկներ է ստացել: Դրանցից մեկը, որ կատարվել է չինական ակումբներից մեկից, շատ գրավիչ է ֆինանսական տեսանկյունից: Չիլիացու հեռանալը կատալոնական ակումբից հավանական է թվում՝ հաշվի առնելով այն, որ «Բարսելոնան» առաջիկա մրցաշրջանի համար արդեն ամրապնդել է միջին գիծը՝ պայմանագիր ստորագրելով հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ:

Վիդալն ավարտված մրցաշրջանում ակումբային մակարդակով մասնակցել է 53 մրցավեճի՝ դառնալով 3 գոլի ու 7 արդյունավետ փոխանցման հեղինակ: Չիլիի հավաքականի ֆուտբոլիստի՝ «Բարսելոնայի» հետ ունեցած պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ: Վիդալի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 մլն եվրո:

«Բարսելոնան» ցանկանում է 65 միլիոն եվրոյի ֆուտբոլիստ վաճառել

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Էլ Կլասիկոն կարող է հետաձգվել․ Հայտնի է անցկացման հավանական ժամկետը

Իտալական ակումբը մտադիր է Իբրահիմովիչին վերադարձնել Ա Սերիա

Հայտնի է՝ ինչու է «Յունայթեդը» հրաժարվել Նեյմարի համար մեծ գումար առաջարկելու մտքից

Մեսին նշել է 2 թիմակցի, առանց որոնց օգնության չէր նվաճի «Ոսկե խաղակոշիկը»

Թոփ-5 լիգաների ուշագրավ 8 հանդիպում, որ տեղի է ունենալու այս ամսվա մնացած հատվածում

Մեսին ստացել է «Ոսկե խաղակոշիկը». Մրցանակը հանձնել են ֆուտբոլիստի որդիները (տեսանյութ)

Առաջիկա Կլասիկոն կարող է չկայանալ «Կամպ Նոու» մարզադաշտում

«Մեսին զվարճալի տղա է, նա միշտ ուրախացնում է բոլորին». «Բարսելոնայի» նախկին դարպասապահ

Մեսին ցանկանում է, որ Ալբային «Բարսելոնայում» փոխարինի այդ ֆուտբոլիստը

Անսու Ֆատին իր նորամուտն է նշել Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում

Լաուտարո Մարտինեսի գործակալը հաստատել է «Բարսելոնայի» կողմից հետաքրքրությունը

«Բարսելոնան» հետաքրքրված է ՊՍԺ-ի 16-ամյա կիսապաշտպանի ծառայություններով

Սուարեսին փոխարինելու՝ «Բարսելոնայի» կարճ ցուցակում 4 ֆուտբոլիստ կա

«Բարսելոնան» որոշել է, թե ինչպես է վարվելու Կոուտինյոյի տրանսֆերի հետ

«Մեսին ստիպում է քեզ խաղալ փակ ոտքերով». Ջեյմս Միլներ

Ումտիտին մարզում է անցկացրել հիմնական խմբի հետ