fbpx
Բաժիններ

«Հիմա Հայաստանի հավաքականից պետք է ավելին պահանջել»․ Դել Բոսկեն պատասխանեց հայ լրագրողների հարցերին

Իսպանացի աշխարհահռչակ մասնագետ Վիսենտե դել Բոսկեն հայ մարզիչների համար դասախոսությամբ հանդես գալուց առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:

Նա պատմության մեջ միակ մարզիչն է, որ դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն (2-ն էլ՝ Իսպանիայի հավաքականի հետ), ինչպես նաև նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը (2 անգամ՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում):

«Առաջին հերթին, շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ազգային հավաքականի վերջին 2 հաղթանակների կապակցությամբ, քանի որ դրանք ընտրանուն մոտեցրին Եվրոպայի առաջնությունում խաղալու երազանքին: Հավաքականի՝ խոշոր մրցաշարում հայտնվելու համար հարկավոր է, որ պատանի ֆուտբոլիստները շատ աշխատեն, որպեսզի ապագայում հասնեն լավ արդյունքների:

Մեր լավ ընկերներից մեկը՝ Խավյեր Մինյանոն, աշխատում է որպես Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ: Նա է մեզ հրավիրել Հայաստան: Այստեղ ենք, որովհետև պետք է սեմինար անցկացնենք: Խինես Մելենդեսն ու Խավյեր Մինյանոն ինձ շատ լավ բաներ են պատմել Հայաստանի մասին, նրանք գոհ են այստեղ աշխատելու կապակցությամբ:

Այսօրվա դասախոսության ընթացքում խոսելու ենք տարբեր թեմաներից, ինչ-որ բանի վրա չենք կենտրոնանալու: Իսպանիայի հավաքականը Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու աշխարհի չեմպիոն դառնալուց հետո նոր միտում բերեց ֆուտբոլ: Ինչ վերաբերում է իմ ժամանակվա ընտրանու այն ֆուտբոլիստներին, ովքեր վերջերս մարզչական լիցենզիա են ստացել, ապա հիմա շատ դժվար է ասել՝ ով ինչպիսի արդյունքների կհասնի: Ժամանակն ամեն ինչ կդնի իր տեղը: Ամեն մեկն ունի անհատականություն և մարզական տվյալներ, բայց ֆուտբոլիստի փորձ ունենալը միակ նախապայմանը չէ: Ժամանակը ցույց կտա՝ ով ինչպես կաճի և ուր կհասնի:

Ես ու մարզչական թիմս մեծ փորձ ունենք և այդ ամենը հիմա փորձում ենք փոխանցել դասախոսությունների միջոցով: Գիտենք, թե ինչ խնդիրներ կարող են ծագել թիմերում և ինչպես է պետք աշխատել ամենադժվար պահերին: Այնպես չէ, որ այսօր այստեղ եկած մարզիչներին ինչ-որ դասեր ենք տալու, պարզապես շփվելու հնարավորություն ենք ունենալու։

Ֆուտբոլի զարգացումը շատ հանգամանքների հետ է կապված, օրինակ՝ ինչ մարզադաշտեր կան երեխաների համար: Ֆուտբոլիստները պետք է շրջապատված լինեն շատ լավ մասնագետներով, այդ թվում՝ ֆիզպատրաստության, և այլն: Այդ ամենը կնպաստի, որ ֆուտբոլը զարգացում ապրի: Օրինակ՝ Իսպանիայում հաճախ է պատահում, որ խաղացողներն աճ գրանցելու համար տեղափոխվում են արտասահման: Նույնը վերաբերում է նաև մարզիչներին: Հիմա այդ ամենը տեսնում ենք Հայաստանում, և դա շատ լավ է:

Ցավոք սրտի, չեմ դիտել Հայաստանի հավաքականի վերջին խաղերը, բայց հետևել եմ գրանցված հաշիվներին: Այս 2 հաղթանակները, բացի գրանցված արդյունքից, շատ այլ բաներ ևս տվեցին հավաքականին: Սեպտեմբերին կայանալու են շատ կարևոր հանդիպումներ Իտալիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականների հետ, և ամբողջ հայ ազգը կսպասի, որ այնտեղ նույնպես հաջողություններ կլինեն: Կարծում եմ՝ վերջին 2 հաղթանակները փոքր-ինչ հանգստացրին Հայաստանի հավաքականին առաջիկա կարևոր խաղերից առաջ: Հիմա հավաքականից արդեն պետք է ավելին պահանջել:

Հավաքականի աճի համար շատ կարևոր է, որ երկիրն ունենա նաև լավ ազգային առաջնություն: Իսպանիայի առաջնության մակարդակը շատ բարձր է, վերջին տարիներին հենց իսպանական ակումբներն էին հասնում եվրագավաթային եզրափակիչներ և հաղթում: Այս մրցաշրջանում այդ միտումը չշարունակվեց, բայց դա ոչինչ չի փոխում: «Ռեալ Մադրիդ», «Բարսելոնա», «Ատլետիկո Մադրիդ», «Սևիլյա», «Վիլյառեալ», «Դեպորտիվո»․․․ Այս ակումբները շատ բաների են հասել, և դա օգնում է հավաքականին:

Իսպանիայում վերջին 10 տարիներին խաղում էին Մեսին և Ռոնալդուն, բայց դա վատ չէր իսպանացի ֆուտբոլիստների համար, այլ՝ ընդհակառակը: Նաև կարևոր է ֆուտբոլիստների՝ արտերկրում հանդես գալը: «Լիվերպուլում» տարիներ առաջ ունեինք մի քանի ֆուտբոլիստների, ովքեր նաև հավաքականի կորիզն էին կազմում: Կար 9 ֆուտբոլիստ «Բարսելոնայից», և դա էլ դրական է, որ 1 ակումբից շատ ներկայացուցիչներ են լինում: Նրանք այդպիսով ավելի լավ են համագործակցում հավաքականում:

Մադրիդի «Ռեալի» ելույթների հետ կապված կասեմ, որ այդ թիմը շատ ուժեղ կազմ ունի։ Եթե ֆուտբոլիստներին անհատապես դիտարկենք, ապա բոլորն էլ շատ լավն են: Հիմա նոր խաղացողներ են միացել թիմին, և տեսնենք՝ ինչ կստացվի առաջիկա մրցաշրջանում:

Ինչ վերաբերում է VAR համակարգի ներդրմանը ֆուտբոլում, ապա տեխնոլոգիաներն աճում են, և դա ինքնաբերաբար ազդում է նաև ֆուտբոլի վրա: Հուսով ենք՝ ապագայում VAR-ը նույնպես կկատարելագործվի և ամեն ինչ ավելի արագ կգրանցի, որպեսզի ֆուտբոլն էլ չկորցնի դիտարժանությունը: Չնայած VAR-ի առկայությանը՝ մրցավարության հետ կապված խնդիրներ կրկին ծագում են, քանի որ ֆուտբոլն արագ մարզաձև է»,- ասել է Դել Բոսկեն:

Դել Բոսկե. «Եղել եմ Ռոնալդոյի ու Զիդանի մարզիչը, բայց կա մեկը, որին մարզելն ինձ համար երազանք մնաց»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Չեմպիոնների միջազգային գավաթ. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Զիդան. «Բեյլի իրավիճակը հունիսից սկսած չի փոխվել»

Իսկոն անսպասելի առաջարկ է ստացել Գերմանիայից, բայց մերժել է այն

Մալդինի․ «Ռեալի» այդ ֆուտբոլիստն իդեալական կլիներ «Միլանի» համար»

Մբապեի համար ամենանախընտրելին ոչ թե «Ռեալ», այլ անգլիական գրանդ տեղափոխությունն է

Զիդանն ասել է՝ Սիմեոնե-մարզի՞չն է ավելի ուժեղ, թե՞ Սիմեոնե-ֆուտբոլիստը

Կարապետյանը՝ Մակգրեգորի հետ նմանության, Հայաստանի հավաքական հրավերի և այլ հետաքրքիր թեմաների մասին

Կուրտուան փոխել է խաղահամարը

Կարապետյան. «Անցած տարի ես հայտնվել էի Մխիթարյանի իրավիճակում, Ադրբեջանից սպառնալիքներ էի ստանում»

Զիդանը արդեն որոշել է, թե ինչ սխեմայով է խաղալու «Ռեալը» հաջորդ մրցաշրջանում

Սեբալյոսը մեկուկես ոտքով «Արսենալում» է. Էմերին համոզել է նրան

«Ռեալում» իրավիճակ է փոխվում. Կարևոր հանդիպում՝ Զիդանի ու Պերեսի միջև

«Միլանը» ցանկանում է «Ռեալի» աստղին գնել

Բեյլի գործակալը ցանկանում է, որ «Ռեալը» բաց թողնի ֆուտբոլիստին անվճար

«Ռեալը» տարբեր գին է պահանջում «Նապոլիից» ու «Ատլետիկոյից» Խամեսի տրանսֆերի համար

«Ես չեմ մեկնաբանում աղբը». Բեյլի գործակալը՝ վերջին լուրերի մասին