Ռոբերտ Արզումանյան․ «Հավաքականի համար վերջին հաղթանակները շատ կարևոր էին հատկապես հոգեբանական առումով» - VNews
Բաժիններ

Ռոբերտ Արզումանյան․ «Հավաքականի համար վերջին հաղթանակները շատ կարևոր էին հատկապես հոգեբանական առումով»

Հայաստանի ազգային հավաքականի կազմում 74 հանդիպում անցկացրած Ռոբերտ Արզումանյանը «Փյունիկի» մարզչական շտաբում է ապրիլից՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Ալեքսանդր Տարխանովի նշանակվելուց հետո:

Նախկին պաշտպանը Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումներում երևանյան ակումբի մարզչական անձնակազմում հայտավորված էր որպես թարգմանիչ, սակայն խաղերի ժամանակ պարզ նկատելի էր, որ կատարում է շատ ավելի լայնարձակ գործառույթներ:

Արզումանյանը ևս ժամանել էր Ֆուտբոլի ակադեմիա և պատրաստվում էր մասնակցել իսպանացի հանրահայտ մասնագետ Վիսենտե դել Բոսկեի մարզչական սեմինարին։ Քանի դեռ չէր մեկնարկել հանդիպումը, Արզումանյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Ի՞նչ հարց եք պատրաստվում ուղղել Վիսենտե դել Բոսկեին:

-Ճիշտն ասած, ինչ-որ հարց չեմ նախապատրաստել: Շատ հետաքրքիր կլինի այդպիսի մասնագետին լսելը: Հայ շատ մարզիչներ են ներկա այստեղ, և դժվար թե հարց ու պատասխան լինի Դել Բոսկեի հետ: Տեսնենք՝ ինչ թեմաներ կարծարծվեն:

Ինչպե՞ս եք Ձեզ զգում «Փյունիկում», որտեղ այս պահին նոր կարգավիճակում եք:

-Սա իմ սիրելի գործն է: Կարիերայիս վերջին տարիներին արդեն մտածում էի մարզչական ուղղությամբ շարունակելու մասին: Ինձ շատ լավ եմ զգում այս կարգավիճակում: Դեռ սովորելու ընթացքի մեջ եմ:

Հիմա արդեն կարելի՞ է ասել, որ Դուք «Փյունիկի» գլխավոր մարզչի օգնականն եք: Հայտացուցակներում նշված էիք որպես թարգմանիչ:

-Այո: Մասնակցում եմ մարզումային գործընթացին և գլխավոր մարզչի օգնականն եմ:

Նախապատրաստվում եք եվրագավաթներին: Ի՞նչ վիճակում է թիմը և ինչպիսի՞ ակնկալիքներ պետք է ունենալ «Փյունիկից»։

-Թիմը նոր է վերադարձել արձակուրդից, և այս պահին դժվար է գնահատել, թե ֆուտբոլիստներն ինչ վիճակում են գտնվում: Մի քանի խաղացողներ փորձաշրջան են անցնում: Մարզումները նորմալ են ընթանում: Պետք է լավ նախապատրաստվենք, որպեսզի դրական արդյունքի հասնենք:

Դեռ կա՞ հիասթափություն Բարձրագույն խմբի նախորդ առաջնությունում չեմպիոն չհռչակվելու հետ կապված:

-Կար հիասթափություն: Պետք է մոռանանք այն, ինչ եղել է, քանի որ ֆուտբոլում միշտ հարկավոր է առաջ նայել: Պետք է ճիշտ պատրաստվել ապագա ելույթներին: Ինչ եղել է, արդեն մնացել է անցյալում:

Հետաքրքիր է Ձեր կարծիքը նաև հավաքականի վերջին ելույթների վերաբերյալ: Ի՞նչ դիտարկումներ ունեք:

-Հավաքականը շատ լավ հանդիպումներ անցկացրեց: Լիխտենշտեյնի հետ դժվարին 2 մրցավեճերի էինք ականատես եղել Ազգերի լիգայում: Եթե այդ խաղերը համեմատեմ այս վերջին հանդիպման հետ, ապա այս անգամ առաջընթաց կար: Շատ լավն էր հատկապես առաջին խաղակեսը: Նույնը կարող եմ ասել նաև հույների հետ հանդիպման մասին: Սա, առաջին հերթին, շատ կարևոր է հոգեբանական առումով, քանի որ երկարատև անհաջողություններից հետո 2 անընդմեջ հաղթանակ տոնեցինք: Դա վստահություն կտա ֆուտբոլիստներին, որպեսզի մյուս խաղերին էլ ավելի լավ պատրաստվեն:

Ի՞նչ նորություններ եք նկատում հավաքականի ցուցադրած խաղում՝ դրան հետևելով արդեն մարզչական աչքով:

-Նոր բաներ տեսնում եմ: Չի կարելի միանշանակ պնդել, թե ամեն ինչ լավ էր: Բնականաբար, կային սխալներ, որոնց վրա պետք է աշխատել, նաև դրական գործոններ, որոնք պետք է բարելավել ու կատարելագործել: Այո՛, խաղերն արդեն այլ տեսանկյունից եմ նայում: Մյուս կողմից, ես շատ լավ եմ ճանաչում ֆուտբոլիստներին, քանի որ նրանց հետ խաղացել եմ, և այդ փաստն օգնում է ավելի լավ հասկանալ իրավիճակը:

«Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը Լիխտենշտեյնի հետ մրցավեճում խաղաժամանակ չստացավ: Ըստ Ձեզ՝ հասունացե՞լ էր պահը, որ նրան շանս ընձեռվեր հավաքականում, և Վարդանյանը գոնե փոխարինման մտներ վերոնշյալ հանդիպմանը։

-Իհարկե, հասունացել էր պահը, և նա կարող էր օգնել հավաքականին, սակայն մարզիչներն ավելի լավ գիտեն: Նրանք են տեսնում ֆուտբոլիստներին մարզումների ժամանակ ու որոշումներ կայացնում: Հենց նրանք են պատասխանատու այդ ամենի համար: Ես ունեմ իմ կարծիքը, բայց, ինչպես ես, բոլոր հայերն էլ ունեն իրենց տեսակետները: Այդուհանդերձ, իհարկե, հասունացել էր պահը:

Վարդան Մինասյան. «Ազգային հավաքականի ֆուտբոլիստների աչքերում կրկին «կրակ» կար» (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Աղբյուր․ Հովհաննես Համբարձումյանը կհամալրի կիպրական ուժեղագույն թիմերից մեկի կազմը

«Փյունիկից» հեռացել է ևս մեկ ֆուտբոլիստ

«Փյունիկից» հեռացել է 3 ֆուտբոլիստ

«Փյունիկը» հաստատեց՝ Միրանյանը հեռանում է

Արթուր Միրանյանը հեռանում է «Փյունիկից»

Բարձրագույն խումբ. 18-րդ տուրի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)

Խոակին Կապառոս.«Կցանկանայի, որպեսզի մեր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային»

«Արարատը» հաղթեց 300-րդ անգամ, Իշխանյանի և Բադոյանի հոբելյանական խաղերը

Աշոտ Ավետիսյան․ «Գոլերը մանկական սխալների հետևանք էին»

Մրցավեճի ելքը վճռվեց արդեն առաջին կեսում․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

Վարդան Մինասյան․ «Ֆուտբոլիստները պետք է կրկին վերականգնեն խաղային ռիթմը» (տեսանյութ)

Օզբիլիսը՝ Մովսիսյանի, Մխիթարյանի, «Յունայթեդից» եկած սկաուտների ու այլ թեմաների մասին

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Բարձրագույն խումբ. Ինչ կորուստներով են թիմերը վերադառնում առաջնություն (տեսանյութ)

Չեմպիոնի և փոխչեմպիոնի սկզբունքային խաղը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ 18-րդ տուրին ընդառաջ