fbpx
Բաժիններ

«Արարատ-Արմենիան» միայն «Փյունիկին» է զիջում հյուրընկալվելիս վաստակած միավորներով

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը սկսում է Հայաստանի 27-րդ առաջնությունում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք երկրի նորընծա չեմպիոն «Արարատ-Արմենիային»:

1․ Բարձրագույն խմբի նորեկ «Արարատ-Արմենիան» ՀՀ առաջնությունների պատմության մեջ դարձավ 2-րդ նորաստեղծ թիմը, որն առաջին իսկ փորձից նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Նախկինում դա հաջողվել էր միայն «Փյունիկին», որը 1992թ. կազմավորվելով և հանդես գալով ՀՄԸՄ անվանումով, «Շիրակի» հետ միասին արժանացել էր ոսկե մեդալների: «Արարատ-Արմենիան» Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճած 9-րդ թիմն է:

«Արարատ-Արմենիան» 27-րդ առաջնության 32 հանդիպումներում վաստակեց 61 միավոր (+18=7-7, 53-28), ինչը հնարավոր միավորների 63,5 տոկոսն է: Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնության չեմպիոն «Ալաշկերտը» վաստակել էր հնարավոր միավորների 55,5 տոկոսը:

Ինչպես «Արարատ-Արմենիան» դարձավ Հայաստանի չեմպիոն (տեսանյութ)

Չեմպիոնը հատկապես գերազանց հանդես եկավ առաջնության գարնանային հատվածում՝ 15 հանդիպումներում վաստակելով 35 միավոր (+11=2-2, 33-14), ինչը հնարավոր միավորների 77,7 տոկոսն է: Դա մասնակից թիմերի մեջ լավագույն արդյունքն է: «Արարատ-Արմենիան»  առաջնության աշնանային հատվածն ավարտել էր 4-րդ հորիզոնականում՝ 17 հանդիպումներում վաստակելով 26 միավոր (+7=5-5, 20-14), ինչը հնարավոր միավորների 50,9 տոկոսն է:

2․ Առաջնությունում «Արարատ-Արմենիան» հանդես եկավ 3 մարզիչների գլխավորությամբ: Մեկնարկային 8 հանդիպումներում թիմի ղեկին Վադիմ Սկրիպչենկոն էր, որի օրոք «Արարատ-Արմենիան» վաստակեց 11 միավոր (+3=2-3, 12-11), ինչը հնարավոր միավորների 45,8 տոկոսն է:

9-րդ տուրում «Լոռիի» հետ խաղում (0-0) գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Արտակ Օսեյանը: Հաջորդ 23 խաղերն «Արարատ-Արմենիան» անցկացրեց Վարդան Մինասյանի գլխավորությամբ՝ վաստակելով հնարավոր միավորների 71 տոկոսը (+15=4-4, 41-17):

Վարդան Մինասյանը 3-րդ մարզիչն է, որ 2 տարբեր թիմերի ղեկին դարձել է Հայաստանի չեմպիոն

3․ «Արարատ-Արմենիան» առավել հաջող հանդես եկավ 3-րդ շրջանում՝ 8 հանդիպումներում վաստակելով 20 միավոր (+6=2-0, 17-5): 4-րդ շրջանում թիմի օգտին 18 միավոր (+6=0-2, 17-9) գրանցվեց:

Առավել անհաջող էր «Արարատ-Արմենիայի» ելույթն առաջնության 1-ին շրջանում Վադիմ Սկրիպչենկոյի օրոք՝ 11 միավոր (+3=2-3, 12-11), ինչը հնարավոր միավորների 45,8 տոկոսն է: 2-րդ շրջանում թիմի օգտին մեկ միավոր ավելի գրանցվեց (+3=3-2, 7-3), ինչը հնարավոր միավորների 50 տոկոսն է:

«Արարատ-Արմենիան» ավելի հաջող հանդես եկավ հյուրընկալվելիս՝ անցկացրած 16 հանդիպումներում իր օգտին գրանցելով 35 միավոր (+11=2-3, 28-11), ինչը հնարավոր միավորների 72,9 տոկոսն է: Այդ ցուցանիշը 2-րդն է «Փյունիկից» հետո:

«Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում

Սեփական հարկի տակ անցկացրած 16 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» վաստակեց 26 միավոր (+7=5-4, 25-17), ինչը հնարավոր միավորների 54,1 տոկոսն է: Դա առաջնությունում 3-րդ արդյունքն է:

Չեմպիոնը բոլորից հաջող խաղաց «Լոռիի» և «Արցախի» հետ՝ վաստակելով 10-ական միավոր (3-ական հաղթանակ, մեկական ոչ-ոքի): Ընդ որում վանաձորցիներին այդպես էլ չհաջողվեց գտնել «Արարատ-Արմենիայի» դարպասի բանալին: Իսկ ահա «Փյունիկի» հետ հանդիպումներում Վարդան Մինասյանի սաներն ընդամենը 4 միավոր վաստակեցին (+1=1-2, 5-7):

4․ Առաջնության ընթացքում «Արարատ-Արմենիան» Վարդան Մինասյանի գլխավորությամբ 7 անընդմեջ հաղթանակ տոնեց, 12 խաղ ընթացավ առանց պարտության (10 հաղթանակ, 2 ոչ-ոքի): Նրա օրոք թիմը նաև 4 խաղ շարունակ չկարողացավ հաղթել (2-ական ոչ-ոքի և պարտություն)՝ այդ հանդիպումներում չգտնելով մրցակիցների դարպասի բանալին: Այդ ընթացքում «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները 408 րոպե շարունակ խաղադաշտում պարապուրդ տվեցին:

Հայկական ֆուտբոլի կտրուկ թռիչքը, որի հետևից դեռ պետք է հասցնել

32 հանդիպումներից 15-ում «Արարատ-Արմենիայի» դարպասն անառիկ է մնացել: Ընդամենը 6 խաղում «Արարատ-Արմենիային» չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը: Չեմպիոնը միակ թիմն է, որ առաջնության գարնանային հատվածի բոլոր 15 հանդիպումներում էլ գոլի հեղինակ է դարձել:

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով 5 հաղթանակ տոնեց, ինչը ռեկորդային է առաջնությունում: Չեմպիոնն այդ կարգի 2 հաղթանակ է տոնել «Արարատի» նկատմամբ (4-1, 6-2), մեկական անգամ 3-0 հաշվով հաղթել է «Բանանցին», «Փյունիկին»  և «Լոռիին»: Խոշոր հաշվով միակ պարտությունն «Արարատ-Արմենիան» կրել է «Փյունիկից» (1-4):

5․ «Արարատ-Արմենիայի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 11 հարված, որից իրացվել է 10-ը: Թիմի օգտին նշանակված 9 հարվածներից 8-ն է իրացվել: Առաջին 11մ հարվածն անվրեպ է իրացրել Հրայր Մկոյանը: Բոլորից հաջող է գործել Անտոն Կոբյալկոն, որի 4 հարվածներն էլ ավարտվել են դարպասի գրավմամբ: Իվայլո Դիմիտրովը 3 հարված է կատարել, որից երկուսը հասել է նպատակին, մեկը հետ է մղել «Արարատի» դարպասապահ Միխայիլ Պետրուշչենկովը: Մեկ 11 հարված էլ դիպուկ է իրացրել Ժան-Ժակ Բուգուհին:

«Արարատ-Արմենիան» հանդերձարանում տոնում է չեմպիոնությունը (տեսանյութ)

Դմիտրի Աբակումովի պաշտպանած դարպասին ալաշկերտցի Էդգար Մանուչարյանի և արարատցի Արտյոմ Սիմոնյանի կատարած  հարվածներն ավարտվել են գոլով:

6․ «Արարատ-Արմենիան» դարձավ առաջնության ամենաարդյունավետ թիմը՝ 32 հանդիպումներում 53 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Խփած գոլերի հեղինակներ դարձան թիմի 16 ֆուտբոլիստներ, ինչպես նաև «Շիրակի» ավագ Աղվան Դավոյանը՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը: Նրանցից 13-ը՝ Կեյրոն Բատիստա Ռամոսը, Իվայլո Դիմիտրովը, Անտոն Կոբյալկոն, Վլադիմիր Խոզինը, Չարլզ Մոնսալվո Պերալտան, Վլադիսլավ Օսլոնովսկին, Գեորգի Պաշովը, Դմիտրի Գուզը, Արթուր Դանիելյանը, Ջիովանի Մարտինես Կորտեսը, Ալֆոնսե Կասեն, Մաիլսոն Լիմա Լոպեսը և Ուգոչուկվու Լուիսը բացեցին գոլերի հաշիվը Հայաստանի առաջնությունում:

Բարձրագույն խմբում թիմի անդրանիկ գոլի հեղինակ դարձավ բուլղարացի հարձակվող Իվայլո Դիմիտրովը՝ առաջնության մեկնարկային խաղում գրավելով «Լոռիի» դարպասը: Դիմիտրովը 10 գնդակով դարձավ առաջնության աշնանային հատվածի լավագույն ռմբարկուն՝ տեղափոխվելով Ղազախստան:

Podcast #1. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2018/19 մրցաշրջանի ամփոփում

Նա հատկապես արդյունավետ գործեց առաջնության մեկնարկային 7 հանդիպումներում՝ իր օգտին գրանցելով նույնքան գոլ: Իսկ ահա հաջորդ 7 խաղերում բուլղարացի հարձակվողը չգտավ մրցակիցների դարպասի բանալին՝ նույնիսկ չիրացնելով 11մ հարվածը: Դիմիտրովի՝ 566 րոպե տևած գոլային երաշտն ընդհատվեց «Արցախի» հետ խաղում նրա օգտին գրանցված հեթ-տրիկով:

Իվայլո Դիմիտրովը դարձավ Հայաստանում հանդես եկած ամենաարդյունավետ բուլղարացի ֆուտբոլիստը: Մինչ այդ բուլղարացիներից առավել արդյունավետ էր գործել «Բանանցում» հանդես եկած Մարկո Գանչևը՝ դառնալով 4 գոլի հեղինակ:

7․ Անտոն Կոբյալկոն 15 գնդակով ճանաչվեց «Արարատ-Արմենիայի» լավագույն ռմբարկու: Նա գարնանն առաջնության մասնակիցներից ամենաարդյունավետն էր՝ իր հաշվին գրանցելով 12 գոլ: Առաջնության ընթացքում Կոբյալկոն 6 խաղ շարունակ դաշտից չհեռացավ առանց գոլի՝ մեկական անգամ խոցելով մրցակիցների դարպասները:

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Անտոն Կոբյալկոն նաև «Արարատ-Արմենիայում» հանդես եկած ու գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստն էր (33 տարեկան 16 օրական): Նա ընդգրկվեց ՀՀ առաջնություններում գոլ խփած ամենատարեց լեգեոնականների տասնյակում, որը գլխավորում է նախկին գանձասարցի Վիրգին Մարշավելան (37 տարեկան 52 օրական):

33-ամյա Կոբյալկոն գերազանցեց լեգեոնականների մեջ «Միկայի» նախկին պաշտպան Ալեքսին պատկանող արդյունավետության տարիքային ռեկորդը (2015թ.՝ 3 գոլ): «Արարատ-Արմենիայի» հարձակվողը նաև մեկ մրցաշրջանի արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց Հայաստանում հանդես եկած ռուսաստանցի ֆուտբոլիստների մեջ՝ գերազանցելով «Միկայում» 2001թ. 12 գոլ խփած Անդրեյ Բուլանովի ցուցանիշը:

Իսկ «Արարատ-Արմենիայում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Արթուր Դանիելյանն էր, որն «Արարատի» դարպասը գրավել էր 21 տարեկան 76 օրականում: Ուգոչուկվու Լուիսն էլ, աչքի ընկնելով «Արարատի» հետ խաղում, դարձել էր «Արարատ-Արմենիայում» գոլ խփած ամենաերիտասարդ լեգեոնականը (23 տարեկան 111 օրականում):

Պետրոս Ավետիսյանը՝ առաջին անգամ Հայաստանի չեմպիոն դառնալու մասին (տեսանյութ)

Թիմում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Նարեկ Ալավերդյանն էր, որն ապրիլի 26-ին «Արարատի» հետ կայացած խաղում Բարձրագույն խմբում նորամուտն էր նշել 17 տարեկան 66 օրականում:

8․ «Արարատ-Արմենիայում» հայտավորված ֆուտբոլիստներից Բարձրագույն խմբում հանդես գալու փորձ ունեին միայն 9-ը, որոնցից Հրայր Մկոյանը 3-րդ տուրից հետո հեռացավ թիմից, Պետրոս Ավետիսյանը, Ժան-Ժակ Բուգուհին և Ալեքս Քրիստիան Ջունիորը խաղընկերներին միացան առաջնության գարնանային հատվածում, իսկ Վարդան Բակալյանն այդպես էլ ոչ մի խաղի չմասնակցեց:

Ամենափորձառուն Հրայր Մկոյանն էր, ով «Արարատ-Արմենիայից» հեռանալու պահին Բարձրագույն խմբում 220 խաղ էր անցկացրել: Նրա հեռանալուց հետո ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով լավագույն ցուցանիշն ուներ Արման Հովհաննիսյանը՝ 135: Առաջնության գարնանային հատվածում Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի քանակով ամենափորձառուներն էին Գոռ Մալաքյանը (102) և Պետրոս Ավետիսյանը (100):

Դմիտրի Աբակումովը կստանար «Ոսկե ձեռնոց» մրցանակը, եթե Հայաստանում այն խաղարկվեր

9․ «Արարատ-Արմենիայի» դարպասի պաշտպանությունը վստահվել էր 3 դարպասապահի: Հիմնական ծանրաբեռնվածությունն ընկել էր Դմիտրի Աբակումովի վրա, ով անցկացրած 28 հանդիպումներում 21 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 0,75 գոլ): Այդ ցուցանիշով նա ճանաչվեց առաջնության ամենահուսալի դարպասապահ: Աբակումովը 16 խաղում դարպասն անառիկ պահեց՝ շիրակցի Վսևոլոդ Երմակովի հետ ցույց տալով առաջնությունում լավագույն արդյունքը և ընդգրկվելով ՀՀ առաջնություններում մեկ մրցաշրջանում դարպասը «չոր» պահած խաղերի քանակով դարպասապահների լավագույն տասնյակում:

«Չոր» խաղերի քանակով Աբակումովի ցուցանիշը երկրորդն է ՀՀ առաջնություններում հանդես եկած լեգեոնական դարպասապահների մեջ և զիջում է միայն «Գանձասարի» վրացի նախկին դարպասապահ Լևան Բուբուտեիշվիլուն, որը 2011թ. 28 հանդիպումներից 17-ում էր դարպասն անառիկ պահել: Առաջնության ընթացքում Աբակումովին հաջողվել էր 533 րոպե շարունակ դարպասն ամուր փակի տակ պահել:

Դմիտրի Աբակումովը դարձավ թիմի կազմում ՀՀ առաջնությունում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը: Նա բոլորից շատ՝ 28 խաղի է մասնակցել:

Գոռ Մալաքյանը Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո կիսվել է տպավորություններով (տեսանյութ)

Թիմի պահեստային դարպասապահներից Արսեն Սիուկաևը մասնակցեց ընդամենը 2 խաղի՝ բաց թողնելով 4 գնդակ (միջինը մեկ խաղում՝ 2 գոլ): Ստեֆան Չուպիչն էլ 3 խաղում նույնքան գոլ բաց թողեց:

10․ Առաջնության 32 հանդիպումներում «Արարատ-Արմենիայի» մարզիչները խաղադաշտ դուրս բերեցին 36 ֆուտբոլիստների, որոնցից 23-ը լեգեոնականներ էին: Այլազգի ֆուտբոլիստների քանակով «Արարատ-Արմենիան» «Լոռիի» հետ առաջնության յուրօրինակ ռեկորդակիրն էր: Թիմում հանդես եկած լեգեոնականները 12 երկրից էին: Նրանց մեջ մեծ թիվ էին կազմում ռուսաստանցիները՝ 8:

Առաջնության հանդիպումներում «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները 66 անգամ զգուշացվել են: Առավել հաճախ՝ 8-ական անգամ դեղին քարտի են արժանացել Վլադիմիր Խոզինն ու Գոռ Մալաքյանը: «Արարատ-Արմենիան» մասնակից երկու թիմերից («Շիրակ») մեկն էր, որի ֆուտբոլիստները խաղադաշտից չեն հեռացվել:

VNews.am-ը ներկայացնում է «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստների ցուցանիշները 27-րդ առաջնությունում:

Ֆուտբոլիստներ Խաղ Գոլ Զ (Հ)
1. Դմիտրի Աբակումով 28 – 21 1
2. Ալեքսեյ Պուստոզյորով 27 5
3. Անտոն Կոբյալկո 26 15 2
4. Ջիովանի Մարտինես Կորտես 25 1 4
5. Վլադիմիր Խոզին 24 3 8
6. Գեորգի Պաշով 24 2 5
7. Դմիտրի Գուզ 24 1 4
8. Արմեն Համբարձումյան 23 3
9. Սերխիո Գոնսալես 23 1
10. Գոռ Մալաքյան 21 8
11. Ալեքսանդր Դամչևսկի 19 1
12. Իվայլո Դիմիտրով 17 10
13. Մաիլսոն Լիմա Լոպես 15 1 1
14. Պետրոս Ավետիսյան 14 6 1
15. Կեյրոն Բատիստա Ռամոս 14 1 1
16. Ալֆոնսե Կասե 14 1 7
17. Ժիրայր Շաղոյան 11 1
18. Արմեն Նահապետյան 11
19. Ալեքս Քրիստիան Ջունիոր 11
20. Ուգոչուկվու Լուիս 10 4 1
21. Արթուր Դանիելյան 10 1 1
22. Վլադիսլավ Օսլոնովսկի 10 1
23. Արտյոմ Ավանեսյան 10 1
24. Չարլզ Մոնսալվո Պերալտա 9 1 1
25. Արման Հովհաննիսյան 8 3
26. Ժան-Ժակ Բուգուհի 7 3 2
27. Լիամ Ժոզեֆ Ռոուզ 6 1
28. Հրայր Մկոյան 3 1 1
29. Ստեֆան Չուպիչ 3 – 3 1
30. Դավիդ Դավիդյան 3
31. Ռոբերտ Դարբինյան 2 1
32. Արսեն Սիուկաև 2 – 4
33. Դանիլա Յաշչուկ 2
34. Նարեկ Ալավերդյան 2
35. Ալբերտո Օրտիզ Կորտես 1
36. Ալբերտ Խաչումյան 1

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Արարատ-Արմենիայի» մրցակիցը ԵԼ-ի 2-րդ որակավորման փուլում ու հանդիպումների ժամանակացույցը

Իլյա Անտոնով. «Մենք պարտվեցինք ոչ թե ամբողջ խաղը, այլ 2-րդ կեսի առաջին 15 րոպեները» (տեսանյութ)

Վարդան Մինասյան. «Մեր հակահարձակումը լավ չստացվեց» (տեսանյութ)

Ֆուտբոլիստ, որը հայկական ակումբների «դահիճն» է դարձել եվրագավաթներում

«Արարատ-Արմենիան» պարտվեց ԱԻԿ-ին և լքում է պայքարը Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» կրճատում է հաշվի տարբերությունը՝ 1-3 (տեսանյութ)

ԱԻԿ – «Արարատ-Արմենիա». 15 րոպեում հայկական թիմը հայտնվեց ծայրահեղ ծանր վիճակում (տեսանյութ)

ԱԻԿ – «Արարատ-Արմենիա». Տանտերերը երկրորդ գնդակն են խփում (տեսանյութ)

ԱԻԿ – «Արարատ-Արմենիա». Երկրորդ կեսի մեկնարկում տանտերերը բացում են հաշիվը (տեսանյութ)

ԱԻԿ – «Արարատ-Արմենիա». Բոլոր հարցերի պատասխանը՝ երկրորդ խաղակեսում

ԱԻԿ – «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները հանդիպեցին Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

«Արարատ-Արմենիայի» ուրախ մարզումը «Ֆրենդս» արենայում (տեսանյութ)

Վարդան Մինասյան․«Կարծում եմ՝ ԱԻԿ-ը դեռ առավելություն ունի» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիայի» հարձակվողը չի մեկնել Շվեդիա վիզայի հետ կապված խնդիրների պատճառով

ԱԻԿ-ն առաջնությունում վստահ հաղթանակ է տոնել «Արարատ-Արմենիայի» հետ խաղից առաջ