«Ռեալի» հակաքայլը Նեյմարին «Բարսելոնայի» ձեռքից «խլելու» համար - VNews
Բաժիններ

«Ռեալի» հակաքայլը Նեյմարին «Բարսելոնայի» ձեռքից «խլելու» համար

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է կիսապաշտպան Կասեմիրոյին ներառել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ «Արքայական ակումբ» տեղափոխության գործարքում: Այս մասին հաղորդում է Marca պարբերականը:

Ըստ այս լրատվամիջոցի՝ Չեմպիոնների լիգայի 13-ակի գավաթակիրը նման եղանակով ցանկանում է նվազեցնել ֆրանսիական ակումբի ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջվող գումարի չափը: Կասեմիրոն ՊՍԺ-ի գլխավոր թիրախներից մեկն է այս տրանսֆերային պատուհանի ժամանակ, ուստի Ֆրանսիայի չեմպիոնին գուցե բավարարի նման տարբերակը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն չի խոչընդոտի Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի հեռանալուն, եթե ստանա գոհացուցիչ առաջարկ: Այսպիսով, «Ռեալը» «ձեռնոց է նետում» «Բարսելոնային», որը նույնպես լուրջ քայլերի է անցել Նեյմարին իր կազմ վերադարձնելու համար:

27-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի 2018/19թթ․ առաջնությունում մասնակցել է 17 հանդիպման ու դարձել 15 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ:

Նեյմարի գործակալն արդեն աշխատում է բրազիլացուն Իսպանիա վերադարձնելու ուղղությամբ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Լիվերպուլը» մտադիր է մոտակա օրերին համաձայնության հասնել Վերների տեղափոխության շուրջ

ՊՍԺ-ի դարպասապահը վթարի է ենթարկվել (լուսանկար)

«Բարսելոնայի» նախկին նախագահ. «Նրան պետք է գնել. նա Մեսիից հետո երկրորդ լավագույն ֆուտբոլիստն է»

Էդուարդո Կամավինգան ընտրություն է կատարում 2 թոփ թիմի միջև

«Բարսելոնան» նոր առաջարկ է պատրաստել Լաուտարո Մարտինեսի համար

Հայտնի է՝ երբ կմեկրանկի Իսպանիայի 2020/2021 մրցաշրջանը

«Ռեալը» նախատեսում է մեծ փոփոխություններ թիմի կազմում

Լակազետը Իտալիայում կարիերան շարունակելու տարբերակ ունի

Ֆուտբոլի ամենագերագնահատված խաղացողները` Football365-ի վարկածով

«Մի քանի տարուց Մեսին կարող է խաղալ Չավիի դիրքում». Գվարդիոլայի նախկին օգնական

Վիկտոր Վալդեսը գլխավորել է իսպանական ակումբը

Լուիս Սուարեսը մոտ է շարք վերադառնալուն

Կոուտինյոն նախապատվություն է տալիս այդ առաջնություն տեղափոխությանը

Ռոնալդուն կարող է հեռանալ «Յուվենտուսից» մրցաշրջանի ավարտին

Զիդանը արգելափակել է «Չելսիի» ֆուտբոլիստի տրանսֆերը «Ռեալ»

«Նյուելզ Օլդ Բոյզում» վստահ են, որ Մեսին վերադառնալու է