-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Այաքսի» կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիխտը մերժել է «Բարսելոնա» տեղափոխվելու առաջարկը: Այս մասին հաղորդում է Cadena SER-ը:
Ըստ այս լրատվամիջոցի՝ այսպիսի որոշում է կայացրել Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան, քանի որ «Յուվենտուսը», ՊՍԺ-ն և «Բավարիան» Դե Լիխտին անձնական պայմանագրի ավելի շահավետ պայմաններ են առաջարկել: Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա կատալոնական ակումբը տնտեսապես ոչ նպատակահարմար է համարել խաղացողին կատարած իր առաջարկը բարելավելու հեռանկարը:
19-ամյա Դե Լիխտն ավարտված մրցաշրջանում ակումբային մակարդակով մասնակցել է 55 մրցավեճի՝ դառնալով 7 գոլի ու 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Հոլանդացու պայմանագիրն «Այաքսի» հետ գործում է մինչև 2021 թվականի ամառ: Պաշտպանի ընթացիկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 մլն եվրո: Նա Հոլանդիայի ազգային հավաքականի կազմում հասցրել է անցկացնել 15 խաղ ու 1 գոլ խփել:
Tuttosport. «Յուվենտուսը» վերջին քայլն է անում Դե Լիխտի տրանսֆերի համար
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո