fbpx
Բաժիններ

Հայկական ակումբների հնարավոր մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել Եվրոպա լիգայի գավաթի 2019/20թթ. խաղարկության որակավորման 2-րդ փուլի վիճակահանությունը։

«Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլից դուրս մնալու դեպքում կհայտնվի Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում և այնտեղ կմրցի «Ֆերոնիկելի» (Կոսովո) – «Լինկոլն Ռեդ Իմպս» (Ջիբրալթար) զույգի հաղթողի հետ։

Հիշեցնենք՝ եթե Հայաստանի չեմպիոնը հաջողությամբ հանդես գա Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում, 2-րդ փուլում ուժերը կչափի «Վալուր Ռեյկյավիկ» (Իսլանդիա) – «Մարիբոր» (Սլովենիա) զույգի հաղթողի հետ:

Ինչ վերաբերում է Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում մեկնարկող հայկական ակումբներին, ապա «Փյունիկը» մակեդոնական «Շկուպիի» արգելքը հաղթահարելու դեպքում հաջորդ փուլում կհանդիպի չեխական «Յաբլոնեցի» հետ։

Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտը» «Մակեդոնիա Սկոպյեին» հաղթելու դեպքում հարաբերությունները կպարզի ռումինական «Ստյաուայի» կամ մոլդովական «Միլսամի Օրհեիի» հետ։

«Բանանցը» սերբական «Չուկարիչկիին» պայքարից դուրս թողնելու պարագայում կխաղա «Մոլդե» (Նորվեգիա) – «Ռեյկյավիկ» (Իսլանդիա) զույգի հաղթողի հետ։

Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի մեկնարկային խաղերը տեղի կունենան հուլիսի 11-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 18-ին:

«Արարատ-Արմենիան» միայն «Փյունիկին» է զիջում հյուրընկալվելիս վաստակած միավորներով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կառլեն Մկրտչյանը վերսկսել է մարզումները

Հնարավոր է՝ Նեյմարը մասնակցի «Ռեալի» դեմ խաղին

Ալեքսանդր Գրիգորյանը հաստատել է, որ «Փյունիկը» գլխավորելու առաջարկ է ստացել

Կոբյալկոն Հայաստանում հանդես եկած միակ լեգեոներն է, որ արդյունավետության տարիքային ռեկորդ է սահմանել

Հայկական ակումբների 7 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

Բարձրագույն խմբի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Կակա. «Այդ դեպքում Նեյմարը կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»

Աբրահամ Խաշմանյանի՝ վայրիվերումներով լի մարզչական ուղին

Առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակն ու ամենագոլառատ խաղը

Վարդան Մինասյան․ «Խնդիր ունենք պաշտպանության կենտրոնում»

«Արարատ-Արմենիան» ջախջախեց «Երևանին», «Նոան» պարտության մատնեց «Լոռիին» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Երևան»․ Մեկնարկային կազմեր

Վադիմ Լազորենկո․ «Այս միավորը ռազմավարական առումով շատ կարևոր է մեզ համար» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Եթե որոշ խաղերում մրցավարները սխալվեցին, ապա այսօր նկատելի էր ինչ-որ կանխակալություն» (տեսանյութ)

11-մետրանոցներից խփված գոլերը վճռեցին «Ալաշկերտ» – «Արարատ» հանդիպման ելքը (տեսանյութ)

2024 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում