fbpx
Բաժիններ

Դավիթ Մանոյանը՝ «Ռաբոտնիչկիից» հեռանալու պատճառների մասին

Հայաստանի ազգային հավաքականում 26 հանդիպում անցկացրած կիսապաշտպան Դավիթ Մանոյանը հեռացել է մակեդոնական «Ռաբոտնիչկիից»: Այս մասին VNews.am-ը տեղեկացել է անձամբ ֆուտբոլիստից, որը հուլիսի 5-ին կնշի ծննդյան 29-րդ տարեդարձը:

Մանոյանը մակեդոնական ակումբ էր տեղափոխվել այս տարվա հունվարին և երկրի ավարտված առաջնությունում մասնակցել 16 հանդիպման (11 դեպքում եղել է մեկնարկային կազմում): «Ռաբոտնիչկին» 10 թիմի պայքարում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: Հայ կիսապաշտպանը մինչ այդ կես մրցաշրջան էլ անցկացրել էր լեհական «Սանդեցյայում»:

«Թիմից հեռանալու հիմնական պատճառն այն էր, որ չկարողացանք նվաճել Եվրոպա լիգայի ուղեգիր: Մենք նախքան վերջին տուրը 4-րդ տեղում էինք ու «Շկուպիի» հետ ավարտական խաղում ոչ-ոքին էլ բավարար կլիներ Եվրոպա դուրս գալու համար: Սակայն վերջին րոպեներին 2 գոլ բաց թողեցինք և 1-2 հաշվով պարտվեցինք «Շկուպիին», որը մեր փոխարեն մասնակցելու է եվրագավաթներին՝ մրցելով «Փյունիկի» հետ:

Բացի այդ, «Ռաբոտնիչկին» առաջիկա մրցաշրջանից առաջ շատ էր թուլանալու, գրեթե բոլոր լավ ֆուտբոլիստները լքում էին թիմը: Արդեն ուրիշ խնդիրներ էին դրվել թիմի առջև, ուստի որոշեցի չմնալ այնտեղ: Հիմա արձակուրդի մեջ եմ: Դեռ չգիտեմ՝ որտեղ կշարունակեմ կարիերաս»,- ասել է Մանոյանը:

Հայ ֆուտբոլիստը, պատասխանելով Բարձրագույն խումբ հնարավոր վերադարձի մասին հարցին, ասել է, որ իր համար այս պահին առաջնայինն արտասահմանում խաղալու տարբերակն է:

Մանոյանը նաև գնահատել է իր հարազատ ակումբի՝ «Փյունիկի» շանսերը «Շկուպիի» հետ որակավորման 1-ին փուլի հանդիպումներում․ «Չեմ կարծում, թե «Շկուպին» նույն կազմով է հանդես գալու Եվրոպա լիգայում, բայց վստահ եմ՝ կան շատ որակյալ ֆուտբոլիստներ, որոնք կխաղան «Փյունիկի» դեմ: Դժվար խաղեր են լինելու: Հուսով եմ՝ «Փյունիկին» կհաջողվի անցնել հաջորդ փուլ»:

«Կայսարը» Ղազախստանի գավաթի եզրափակիչում է. Բարսեղյանը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արթուր Ոսկանյանի մամուլի ասուլիսը ԵՎՐՈ-2019-ին ընդառաջ (տեսանյութ)

Մանուչարյանը 15 տարի անց կրկին գոլ խփեց եվրագավաթներում, «Բանանցի» հերթական ֆիասկոն

Խաղ-թրիլեր Գյումրիում. Ինչպես «Փյունիկը» քանդեց իր իսկ հյուսած կծիկը (ֆոտոշարք)

Ալեքսանդր Տարխանովի մամուլի ասուլիսը «Փյունիկ» – «Շկուպի» հանդիպումից հետո (տեսանյութ)

Ոչ-ոքի Գյումրիում. «Փյունիկը» ձախողած միջնամասից հետո փրկում է ինտրիգը (տեսանյութ)

Հաշիվը հավասար է. «Փյունիկը» հետ է բերում 2 գնդակ (տեսանյութ)

1-3. «Փյունիկը» հերթական անհասկանալի գոլն է ընդունում (տեսանյութ)

«Փյունիկը» ստանդարտից երկրորդ գոլն է ընդունում (տեսանյութ)

«Փյունիկը» անփույթ գնդակ է ընդունում (տեսանյութ)

Նույն սցենարով. «Փյունիկը» ևս առաջ է պոկվում 11 մետրանոցի շնորհիվ (տեսանյութ)

«Փյունիկ» – «Շկուպի». Մեկնարկային կազմեր

Մխիթարյանը Հայաստան է հրավիրել բոլորին՝ տեսնելու համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղերին

Պաշտոնական. Դավիթ Մանոյանը նոր ակումբ ունի

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Փյունիկը» ուշագրավ տեսանյութով ներկայացրել է նոր մարզահագուստները

Նոր մեկնարկի շեմին․ Ամենաուշագրավ թվերն ու փաստերը հայկական ակումբների եվրագավաթային անցյալից