Ռումյան Հովսեփյան․ «Մոտ օրերս նորություններ կլինեն» - VNews
Բաժիններ

Ռումյան Հովսեփյան․ «Մոտ օրերս նորություններ կլինեն»

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը հեռացել է «Փյունիկից»:

27-ամյա ֆուտբոլիստը VNews.am-ի հետ զրույցում այս կապակցությամբ նշել է հետևյալը․ «Ավարտվել էր պայմանագրիս ժամկետը, և որոշեցինք չերկարաձգել: Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց մոտ օրերս նորություններ կլինեն: Այս պահին բանակցում եմ արտասահմանյան ակումբ տեղափոխվելու համար»:

Հովսեփյանը Բարձրագույն խմբի ավարտված առաջնությունում մասնակցել է 27 մրցավեճի (19-ում եղել է մեկնարկային կազմում)՝ դառնալով 4 գոլի հեղինակ: «Փյունիկը» հռչակվել է Հայաստանի փոխչեմպիոն:

Հայ կիսապաշտպանն ունի արտասահմանում հանդես գալու փորձ: Նա 2014/15թթ․ մրցաշրջանն անցկացրել է Դոնեցկի «Մետալուրգում», իսկ 2015/16թթ․ մրցաշրջանի առաջին հատվածում ելույթ է ունեցել ուկրաինական մեկ այլ ակումբում՝ «Ստալում»: Հովսեփյանը Հայաստանում, «Փյունիկից» զատ, պաշտպանել է նաև «Իմպուլսի», «Բանանցի» և «Շիրակի» մարզական պատիվը:

«Փյունիկի» արդեն նախկին ֆուտբոլիստը մասնակցել է Հայաստանի հավաքականի՝ ԵՎՐՈ2020-ի ընտրական փուլում անցկացրած վերջին 2 հաղթական հանդիպումներին՝ Լիխտենշտեյնի ու Հունաստանի հետ մրցավեճերում մտնելով փոխարինման:

Դավիթ Մանոյանը՝ «Ռաբոտնիչկիից» հեռանալու պատճառների մասին

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՊՍԺ-ն նոր գին է սահմանել Նեյմարի համար

Գվարդիոլայի գլխավոր տրանսֆերային թիրախն արժե 50 միլիոն եվրո

Աղբյուր․ Հովհաննես Համբարձումյանը կհամալրի կիպրական ուժեղագույն թիմերից մեկի կազմը

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը մերժել է «Լիվերպուլին»

«Բարսելոնան» Պիկեին փոխարինողին փնտրում է «Մանչեսթեր Սիթիում»

Դեմբելեն ցանկանում է տեղափոխվել Իտալիա

«Ռեալը» Մբապեի համար այլընտրանք է գտել

Եվս մեկ գրանդ միանում է Վերների համար պայքարին

«Չելսին» մտադիր է 2 խոշոր գործարք իրականացնել

Ռուսական մի քանի ակումբներ հետաքրքրված են Ղադիմյանի ծառայություններով

Տեր Շտեգենը՝ «Բարսելոնայից» հեռանալու շշուկների մասին

«Փյունիկից» հեռացել է ևս մեկ ֆուտբոլիստ

Ալբան ոչ միանշանակ է արտահայտվել Նեյմարի վերադարձի վերաբերյալ

Տոդիբոն վերադառնալու է «Բարսելոնա»

Կոուտինյոյի գործակալ. «Նա ցանկանում է վերադառնալ Անգլիա»

«Փյունիկից» հեռացել է 3 ֆուտբոլիստ