fbpx
Բաժիններ

«Փյունիկը» Տարխանովի օրոք մնաց անպարտելի՝ համարյա հասնելով չեմպիոնության

«Փյունիկի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է ՀՀ 27-րդ առաջնությունում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք արծաթե մրցանակակիր «Փյունիկին»:

1․ «Փյունիկը» 27-րդ առաջնությունն ավարտեց 2-րդ հորիզոնականում՝ 32 հանդիպումներում վաստակելով 60 միավոր (+18=6-8, 46-32), ինչը հնարավոր միավորների 62,5 տոկոսն է: «Փյունիկն» ընդամենը մեկ միավորով հետ մնաց չեմպիոնից: ՀՀ առաջնություններում փյունիկցիները 3-րդ անգամ (նախկինում՝ 1994, 2011թթ.) արժանացան արծաթե մեդալներին:

Նախորդ առաջնության համեմատ «Փյունիկը» զգալի առաջընթաց գրանցեց: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի 30 հանդիպումներում վաստակած 36 միավորով (+9=9-12, 37-41) «Փյունիկը» 6 թիմերի մրցաշարում հանգրվանել էր 5-րդ հորիզոնականում:

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

2․ Առաջնությունում «Փյունիկը» հանդես եկավ 3 մարզիչների գլխավորությամբ: Անդրեյ Տալալաևի օրոք անցկացրած 23 հանդիպումներում փյունիկցիները վաստակեցին 37 միավոր (+11=4-8, 28-26), ինչը հնարավոր միավորների 53,6 տոկոսն էր: «Արարատի» հետ 24-րդ տուրի խաղում (2-1) «Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Յուրի Նագայցևը: Առաջնության ավարտական 8 հանդիպումներում «Փյունիկի» ղեկին Ալեքսանդր Տարխանովն էր, որի օրոք թիմը 20 միավոր վաստակեց (+6=2-0, 16-5), ինչը հնարավոր միավորների 83,3 տոկոսն է:

3․ Առավել հաջող «Փյունիկը» հանդես եկավ 4-րդ շրջանում՝ Ալեքսանդր Տարխանովի գլխավորությամբ 8 հանդիպումներում վաստակելով 20 միավոր (+6=2-0, 16-5): Համեմատաբար անհաջող էր թիմի ելույթը 2-րդ շրջանում՝ 12 միավոր (+3=3-2, 6-4): 1-ին շրջանում «Փյունիկը» վաստակել էր 15 միավոր (+5=0-3, 14-12), իսկ 3-րդ շրջանում թիմի օգտին 13 միավոր գրանցվեց (+4=1-3, 10-11):

«Փյունիկն» ավելի հաջող հանդես եկավ առաջնության գարնանային հատվածում՝ անցկացրած 15 հանդիպումներում իր օգտին գրանցելով 33 միավոր (+10=3-2, 25-13), ինչը հնարավոր միավորների 73,3 տոկոսն է:

«Փյունիկը» 3 ստուգողական խաղ կանցկացնի Սլովենիայում

Առաջնության աշնանային հատվածը փյունիկցիներն ավարտել էին 3-րդ հորիզոնականում՝ 17 հանդիպումներում վաստակելով 27 միավոր (+8=3-6, 21-19), ինչը հնարավոր միավորների 52,9 տոկոսն է:

«Փյունիկն» ավելի հաջող հանդես եկավ հյուրընկալվելիս՝ անցկացրած 16 հանդիպումներում իր օգտին գրանցելով 37 միավոր (+11=4-1, 29-14), ինչը հնարավոր միավորների 77 տոկոսն է: Այդ ցուցանիշը լավագույնն է առաջնության մասնակից թիմերի մեջ: Միակ պարտությունը հյուրընկալվելիս փյունիկցիները կրել են «Բանանցից» (2-4):

Սեփական հարկի տակ անցկացրած 16 հանդիպումներում «Փյունիկը» վաստակեց 23 միավոր (+7=2-7, 17-18), ինչը հնարավոր միավորների 47,9 տոկոսն է: Սեփական դաշտում փյունիկցիները պարտվել են «Լոռիին» (0-3, 1-2), «Գանձասար-Կապանին» (0-1, 1-3), «Ալաշկերտին» (0-1), «Արարատին» (0-1), «Արարատ-Արմենիային» (0-3):

Հայկական ֆուտբոլի կտրուկ թռիչքը, որի հետևից դեռ պետք է հասցնել

Բոլորից հաջող «Փյունիկը» խաղաց «Շիրակի» և «Արցախի» հետ՝ վաստակելով 10-ական միավոր (3-ական հաղթանակ, մեկական ոչ-ոքի): Ընդ որում արցախցիներին այդպես էլ չհաջողվեց գտնել «Փյունիկի» դարպասի բանալին: Իսկ ահա «Լոռիի» հետ փյունիկցիներն առավել անհաջող հանդես եկան՝ վաստակելով ընդամենը 4 միավոր, կրելով 2 պարտություն:

4․ Առաջնության ընթացքում «Փյունիկին» հաջողվեց 6 անընդմեջ հաղթանակ տոնել, որից 5-ը՝ Ալեքսանդր Տարխանովի գլխավորությամբ: Փյունիկցիներն առաջնության ավարտական 9 խաղերում անպարտելի մնացին (7 հաղթանակ, 2 ոչ-ոքի), որից 8-ը՝ Ալեքսանդր Տարխանովի օրոք:

Անդրեյ Տալալաևի գլխավորությամբ առանց հաղթանակների 5 խաղերի շարք գրանցվեց (3 ոչ-ոքի, 2 պարտություն), որի ժամանակ «Փյունիկը» 363 րոպե շարունակ չգտավ մրցակիցների դարպասի բանալին:

Podcast #1. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2018/19 մրցաշրջանի ամփոփում

32 հանդիպումներից 11-ում է «Փյունիկի» դարպասն անառիկ մնացել: 7 խաղերում էլ «Փյունիկին» չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը: Ընդ որում առաջնության գարնանային հատվածում դա պատահել է ընդամենը մեկ անգամ՝ «Արարատ-Արմենիայի» հետ խաղում՝ 0-3:

«Փյունիկը» խոշոր հաշվով 2 հաղթանակ տոնեց՝ առավելության հասնելով «Արարատ-Արմենիայի» (4-1) և «Արցախի» (3-0) նկատմամբ: Փյունիկցիներն այդ կարգի 2 պարտություն կրեցին՝ 0-3 հաշվով զիջելով «Լոռիին» և «Արարատ-Արմենիային»:

5․ «Փյունիկի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 12 հարված, որից իրացվել է 10-ը: Փյունիկցիների օգտին նշանակված 5 հարվածներից 4-ն է իրացվել: Էրիկ Վարդանյանը նպատակին է հասցրել իրացրած երկու հարվածներն էլ՝ խոցելով Արամ Հայրապետյանի և Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասները: Իսկ ահա Ռումյան Հովսեփյանը դիպուկ է իրացրել 3 հարվածներից 2-ը՝ գրավելով արցախցի Սամուր Ագամագոմեդովի և «Լոռիի» դարպասապահ Արսեն Սիուկաևի պաշտպանած դարպասները: Նա չի կարողացել հաղթող դուրս գալ գանձասարցի Գրիգոր Մելիքսեթյանի հետ պայքարում. գնդակը դիպչել է դարպասաձողին:

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Փյունիկի» դարպասին նշանակված 7 հարվածներից 6 -ն ավարտվել են դարպասի գրավմամբ: 5 գոլ բաց է թողել Անդրիա Դրագոևիչը, մեկը՝  Եվգենի Կոբոզևը: Անդրիա Դրագոևիչին հաջողվել է հետ մղել գանձասարցի Գեղամ Հարությունյանի հարվածը:

6․ Արդյունավետությամբ «Փյունիկը» զիջեց միայն չեմպիոնին՝ խփելով 46 գոլ: Դրանց հեղինակներ դարձան 18 փյունիկցիներ, ինչպես նաև ալաշկերտցի Արտակ Գրիգորյանը՝ գրավելով սեփական դարպասը: Վիտալի Ստեժկոն, Մաքսիմ Տրուսևիչը, Մաքսիմ Ժեստոկովը, Դենիս Վոյնովը, Մոհամեդ Կոնատեն, Ռուսլան Կորյանը, Լասինա Ժան Ապոլինիր Դաոն, Սերգեյ Շևչուկը, Ուսման Մուհամեդը, Քրիստի Մարկուն բացեցին գոլերի հաշիվը Հայաստանի առաջնություններում, իսկ Ռումյան Հովսեփյանը, Դենիս Տալալայը և Հովհաննես Իլանգյոզյանն առաջին գոլերը խփեցին «Փյունիկում»:

Առավել արդյունավետ գործեց Էրիկ Վարդանյանը՝ 8 գոլով առաջին անգամ դառնալով «Փյունիկի» լավագույն ռմբարկու: Նա արդյունավետության անձնական ռեկորդ սահմանեց: Մինչ այդ Բարձրագույն խմբում անցկացրած 30 հանդիպումներում Վարդանյանը 4 գոլի հեղինակ էր դարձել:

Հայկական ակումբների հնարավոր մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում

7․ Սերգեյ Շևչուկը դարձավ «Փյունիկում» հանդես եկած ամենատարեց լեգեոնականը (33 տարեկան 342 օրական)՝ միաժամանակ ընդգրկվելով թիմի ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: Թիմի պատմության մեջ ամենատարեց ֆուտբոլիստը Խորեն Հովհաննիսյանն է, ով 1995թ. «Փյունիկում» իր վերջին խաղն անցկացրել է 40 տարեկան 298 օրականում:

Շևչուկը դարձավ նաև «Փյունիկում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը՝ միաժամանակ ընդգրկվելով թիմում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: Նա «Շիրակի» դարպասը գրավել էր 33 տարեկան 265 օրականում: Շևչուկը գերազանցեց Մաքսիմ Տրուսևիչի ցուցանիշը, որն առաջնության աշնանային հատվածում «Փյունիկում» աչքի էր ընկել 33 տարեկան 46 օրականում: «Փյունիկում» գոլի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստը Սարգիս Հովսեփյանն է, որը 2012թ. աչքի է ընկել 39 տարեկան 281 օրականում:

Բացի Շևչուկից և Տրուսևիչից, «Փյունիկում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականների տասնյակում ընդգրկվեցին նաև Դենիս Վոյնովը (28 տարեկան 199 օրական), Մաքսիմ Ժեստոկովն (27 տարեկան 325 օրական) ու Դենիս Տալալայը (27 տարեկան 80 օրական):

Հայտնի են հայկական 3 թիմերի եվրագավաթային հանդիպումների վայրերը

8․ Մոհամեդ Կոնատեն (6 գոլ) և Մաքսիմ Ժեստոկովն (5) ընդգրկվեցին «Փյունիկի» ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակում, որը 31 գոլով գլխավորում է Մարկոս Պիզելին: Կոնատեն (20 տարեկան 250 օրական), Վիտալի Ստեժկոն (21 տարեկան 202 օրական) և Լասինա Ժան Ապոլինիր Դաոն (22 տարեկան 121 օրական) տեղ զբաղեցրին «Փյունիկում» գոլ խփած ամենաերիտասարդ լեգեոնականների տասնյակում:

34-ամյա Սերգեյ Շևչուկը և Մաքսիմ Տրուսևիչն առաջնությունում «Փյունիկում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստներն էին: Փյունիկցիներից ամենաերիտասարդը Գրենիկ Պետրոսյանն էր, ով սեպտեմբերի 19-ին «Ալաշկերտի» հետ խաղում Բարձրագույն խմբում նորամուտը նշել էր 16 տարեկան 288 օրականում: Չնայած նման երիտասարդ տարիքին՝ Գրենիկ Պետրոսյանը «Փյունիկի» պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում չէ: Այն եզրափակում է Վարդան Բակալյանը (16 տարեկան 13 օրական), իսկ ցուցակը գլխավորում է Խորեն Հովհաննիսյանի որդին՝ Ժորան (15 տարեկան 18 օրական):

Մինչև Գրենիկ Պետրոսյանը, «Փյունիկում» իր նորամուտն էր նշել Արտակ Ասատրյանը, որը օգոստոսի 19-ին «Արարատ-Արմենիայի»  հետ կայացած առաջնության խաղում 17 տարեկան 206 օրական էր:

Թիմի ներկայիս կազմի ֆուտբոլիստներից  «Փյունիկում» բոլորից շատ՝ 129 խաղ է անցկացրել 30-ամյա Կառլեն Մկրտչյանը: Նա նաև թիմի ամենահնաբնակ ֆուտբոլիստն է, որը «Փյունիկում» նորամուտը նշել է 2007թ.:

Ռումյան Հովսեփյան․ «Մոտ օրերս նորություններ կլինեն»

Իսկ ընդհանրապես ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով փյունիկցիներից լավագույն արդյունքն ունի Ռումյան Հովսեփյանը՝ 175: Ի դեպ, արդեն հայտարարվել է նրա՝ ակումբից հեռանալու մասին:

9․ «Փյունիկի» դարպասի պաշտպանությունը վստահվել էր երկու դարպասապահի: Հիմնական ծանրաբեռնվածությունն ընկել էր Անդրիա Դրագոևիչի վրա, որն անցկացրած 28 հանդիպումներում 27 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 0,96 գոլ), 10 անգամ դարպասն անառիկ պահեց: Եվգենի Կոբոզևի դարպասում անցկացրած 4 խաղում 5 գնդակ հայտնվեց (միջինը մեկ խաղում՝ 1,25 գոլ), նա ընդամենը մեկ խաղում դարպասն անառիկ պահեց:

Ռոբերտ Արզումանյան․ «Հավաքականի համար վերջին հաղթանակները շատ կարևոր էին հատկապես հոգեբանական առումով»

10․ Առաջնության 32 հանդիպումներում «Փյունիկի» մարզիչները խաղադաշտ դուրս բերեցին 37 ֆուտբոլիստների, որոնցից 15-ը լեգեոնականներ էին: 21 ֆուտբոլիստներ՝ Անդրիա Դրագոևիչը, Եվգենի Կոբոզևը, Սերգեյ Կոլիչևը, Վիտալի Ստեժկոն, Մաքսիմ Տրուսևիչը, Ռումյան Հովսեփյանը, Մաքսիմ Ժեստոկովը, Դենիս Վոյնովը, Մոհամեդ Կոնատեն, Դենիս Դորոժկինը, Էդմոն Մովսիսյանը, Աշոտ Քոչարյանը, Արտակ Ասատրյանը, Վյաչեսլավ Դմիտրիևը, Գրենիկ Պետրոսյանը, Ռուսլան Կորյանը, Վահե Մուրադյանը, Ուսման Մուհամեդը, Քրիստի Մարկուն, Սերգեյ Շևչուկն ու Արսեն Գյուլամբարյանը նորամուտը նշեցին «Փյունիկում»:

Առաջնության հանդիպումներում փյունիկցիները 71 անգամ զգուշացվել են, Ռոբերտ Մինասյանը, Վահագն Հայրապետյանն ու Վիտալի Ստեժկոն մեկական անգամ հեռացվել են խաղադաշտից: Առավել հաճախ՝ 7 անգամ դեղին քարտի է արժանացել Քրիստի Մարկուն:

VNews.am-ը ներկայացնում է «Փյունիկի» ֆուտբոլիստների ցուցանիշները 27-րդ առաջնությունում:

Ֆուտբոլիստներ Խաղ Գոլ Զ (Հ)
1. Անդրիա Դրագոևիչ 28 – 27 3
2. Ռումյան Հովսեփյան 27 4 4
3. Մաքսիմ Ժեստոկով 25 5 3
4. Ալիկ Առաքելյան 23 2 2
5. Վյաչեսլավ Դմիտրիև 23 3
6. Մաքսիմ Տրուսևիչ 22 1 6
7. Կառլեն Մկրտչյան 22 1 3
8. Էրիկ Վարդանյան 21 8 2
9. Վիտալի Ստեժկո 20 1 4 (1)
10. Արմեն Մանուչարյան 19 3
11. Դենիս Դորոժկին 18 1
12. Ռոբերտ Հակոբյան 17 5
13. Մոհամեդ Կոնատե 15 6
14. Արթուր Միրանյան 15 5 1
15. Սերգեյ Շևչուկ 15 1 1
16. Դենիս Տալալայ 14 2 1
17. Ուսման Մուհամեդ 13 2 3
18. Սերգեյ Կոլիչև 13 5
19. Վահագն Հայրապետյան 13 3 (1)
20. Դենիս Վոյնով 12 1 2
21. Պետրոս Ավետիսյան 11 2 1
22. Քրիստի Մարկու 11 1 7
23. Սերոբ Գրիգորյան 9 2
24. Արթուր Քարտաշյան 9 3
25. Գրենիկ Պետրոսյան 8
26. Լասինա Ժան Ապոլինիր Դաո 6 1 1
27. Ռուսլան Կորյան 5 1
28. Ռոբերտ Մինասյան 5 – (1)
29. Եվգենի Կոբոզև 4 – 5 1
30. Հովհաննես Իլանգյոզյան 4 1
31. Արթուր Նադիրյան 3
32. Վիգեն Բեգոյան 2 1
33. Էդմոն Մովսիսյան 2
34. Աշոտ Քոչարյան 1
35. Արտակ Ասատրյան 1
36. Արսեն Գյուլամբարյան 1
37. Վահե Մուրադյան 1

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Փյունիկը» երկարաձգել է պայմանագիրը Սևակ Ասլանյանի հետ

«Փյունիկի» մարզիչները վերապատրաստում են անցնում «Վալենսիայում»

Podcast #8. Բարձրագույն խմբի աշնանային հատվածի ամփոփում (տեսանյութ)

Կարապետյանի և Վարդանյանի «Սոչին» նոր գլխավոր մարզիչ ունի

«Փյունիկը» դժգոհ է ՀՖՖ-ի որոշումից. ակումբի հայտարարությունը

5 ֆուտբոլիստ հեռացել է «Փյունիկից»

Բարձրագույն խմբի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Էրիկ Վարդանյանը ծնկի վիրահատության է ենթարկվել

«Փյունիկ» ՖԱ-ն ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Արսեն Աղաջանյանի թեկնածությունը

«Գանձասար-Կապանից» շուրջ 2,5 տարի պահանջվեց «Շիրակին» ԲԽ-ում հաղթելու համար

Մխիթարյան-200․ Հենրիխի համար հոբելյանական էր «Վերոնայի» դեմ խաղում խփած գոլը

Արմեն Ադամյան․ «Պետք է համալրվենք կոնկրետ դիրքերի 5 ֆուտբոլիստներով»

Սուրեն Չախալյան․ «Արժանի էինք հաղթանակի»

Ջոնել Դեսիրեի պենտա-տրիկը և «Լոռիի» սպասված հաղթանակը, ոչ-ոքիներ մյուս խաղերում (տեսանյութ)

Գրիգորյանը չեմպիոնի դեմ խաղով կսկսի աշխատանքն առաջնությունում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 15-րդ տուրին ընդառաջ

«Արարատը», «Շիրակն» ու «Փյունիկը» համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված ՀՖՖ առաջիկա ժողովի հետ