Բարձրագույն խմբում նոր մրցաշրջանից կգործի լեգեոներների լիմիտ - VNews
Բաժիններ

Բարձրագույն խմբում նոր մրցաշրջանից կգործի լեգեոներների լիմիտ

Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/20թթ․ առաջնությունում գործելու է լեգեոներների թվի սահմանափակում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:

Լիմիտը գործելու է ակումբների հայտացուցակների վրա, որտեղ ընդգրկված 23 ֆուտբոլիստներից առնվազն 7-ը պարտադիր պետք է լինեն հայ խաղացողներ: Այս կանոնը գործելու է ինչպես Բարձրագույն խմբի, այնպես էլ Առաջին խմբի առաջնությունների համար:

Բարձրագույն խմբի առաջիկա առաջնությանը մասնակցելու է 10 թիմ («Արարատ-Արմենիա», «Փյունիկ», «Բանանց», «Ալաշկերտ», «Լոռի», «Գանձասար-Կապան», «Շիրակ», «Նոա», «Արարատ», «Երևան»):

Առաջնությունն անցկացվելու է նոր մրցակարգով՝ 2 շրջանով: Մրցաշարի հիմնական հատվածում առաջին 6 տեղեր զբաղեցրած թիմերն առանձին պայքար են ծավալելու չեմպիոնության և մրցանակային տեղերի համար, իսկ վերջին 4 հորիզոնականներում հանգրվանածները փորձելու են խուսափել Բարձրագույն խմբից դուրս մնալուց: Այդպիսի մրցակարգ է գործում եվրոպական մի շարք առաջնություններում ևս:

Առաջին խմբի առաջնությունից Բարձրագույն խումբ է տեղափոխվելու միայն չեմպիոն հռչակված թիմը:

Մանրամասները տեսանյութի տեսքով՝ շուտով:

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Live Podcast. Իրավիճակը Բարձրագույն խմբում ավարտից 8 տուր առաջ (տեսանյութ)

«Լոռիի» դարպասն արդեն 276 րոպե ամուր փակի տակ է չեմպիոնի հետ մրցախաղերում

Վադիմ Բորեց․ «Մենք դուրս ենք գալիս նոր մակարդակ, թիմը հաղթում է կարևոր խաղերում» (տեսանյութ)

«Շիրակի» առաջին հաղթանակը կարանտինային դադարից հետո․ VNews-ի ֆոտոշարքը «Շիրակ» – «Արարատ» խաղից

«Շիրակ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Ամեն ինչով գերազանցեցինք մրցակցին, բայց վերջին փոխանցումն ու հարվածը չէին ստացվում» (տեսանյութ)

Պաշտոնական․ «Արարատի» գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը և նրա օգնականը հեռացել են ակումբից

«Արարատ-Արմենիայի» և «Լոռիի» խաղում գոլ չգրանցվեց

«Արարատ-Արմենիա» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Բարձրագույն խմբի 19-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Պաշտոնական․ Աբրահամ Խաշմանյանը համալրել է «Լոռիի» ղեկավար կազմը

Ինչպես են փոխվել չեմպիոնության գործակիցները կայացած 2 տուրից հետո

Պաշտոնական․ Արմեն Սանամյանը՝ «Լոռիի» գլխավոր մարզչի պաշտոնակատար

Բարձրագույն խմբի 19-րդ տուրի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» կփորձի վրեժխնդիր լինել «Լոռիից», «Ալաշկերտը»՝ «Նոայից»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 20-րդ տուրին ընդառաջ

Մելիքսեթյանը՝ ամենափորձառու դարպասապահների, Դեդեչկոն՝ 100 ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում