fbpx
Բաժիններ

Տիգրան Բարսեղյանը՝ Ղազախստանի չեմպիոնի ուշադրության կենտրոնում

«Կայսարի» և Հայաստանի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը կարող է կարիերան շարունակել ղազախական մեկ այլ ակումբում՝ «Աստանայում», հաղորդում է KazFootball-ը:

«Աստանան» եզրային կիսապաշտպանի է փնտրում, որը կփոխարինի Ժունիոր Կաբանանգային: Բարսեղյանը ղազախական ակումբի հետաքրքրությունների շրջանակում է:

Այս թիմը Ղազախստանի գործող չեմպիոնն է, ինչպես նաև ընթացիկ առաջնության առաջատարը: «Աստանան» մասնակցել է Չեմպիոնների լիգայի գավաթի 2015/16թթ․ խաղարկության խմբային փուլին՝ իր ենթախմբում զբաղեցնելով վերջին տեղը: 2016/17, 2017/18 և 2018/19թթ․ մրցաշրջաններում հասել է Եվրոպա լիգայի խմբային փուլ: 2017/18թթ․ մրցաշրջանում նույնիսկ հաղթահարել է խմբային փուլի արգելքն ու մասնակցել մրցաշարի 1/16 եզրափակիչ փուլին:

«Աստանան» Չեմպիոնների լիգայի գավաթի առաջիկա խաղարկության որակավորման 1-ին փուլում մրցելու է ռումինական «Կլուժի» հետ:

Բարսեղյանը «Կայսար» է տեղափոխվել այս տարվա հունվարին մակեդոնական «Վարդարից»: Հայ ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 14 հանդիպման և դարձել 6 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նրա ակտիվում ևս 2 գոլ ու 1 գոլային փոխանցում է գրանցված Ղազախստանի գավաթի խաղարկությունում անցկացրած 3 մրցավեճում:

Բարսեղյանը Հայաստանի հավաքականի՝ ԵՎՐՈ2020-ի ընտրական փուլի վերջին 2 հաղթական հանդիպումներում խփել է 2 գոլ, կատարել 1 արդյունավետ փոխանցում:

Աղվան Պապիկյանը նոր ակումբ ունի

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Տիգրան Բարսեղյանի անզուգական գոլն «Օկժետպեսի» դեմ խաղում (տեսանյութ)

Ռուս կիսապաշտպանը «գերել» է իտալական առաջատար ակումբներից 3-ին

L’Equipe. ՊՍԺ-ում խուճապ է. Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխությունն իրական է դառնում

«Լիվերպուլը», «Ռեալն» ու ՊՍԺ-ն գերաստղային փոխանակում են պատրաստում

Ձմեռը մոտ է. «Յունայթեդը» 2 թոփ տրանսֆեր է պատրաստում

«Բարսելոնան» շուտով կարող է նոր հրաշամանուկ ունենալ

«Արսենալը» մտադիր է հրաժեշտ տալ Ջակային

Ինչպես է «Բարսելոնան» ձեռքից բաց թողել Ռոդրիգոյին ձեռք բերելու հնարավորությունը

«Սուրաեսը ցանկանում է տեղափոխվել ՄԼՍ». Լոդեյրո

ՄԼՍ-ից հաստատել են, որ Իբրահիոմվիչը կարող է տեղափոխվել այդ իտալական ակումբ

«Յուվենտուսը» փորձել է գնել Հալանդին 2018-ին

Պաշտոնական․ Էրիկ Վարդանյանը՝ «Սոչիի» ֆուտբոլիստ

Վինիսիուս. «Ես կարող էի տեղափոխվել «Բարսելոնա»

ՊՍԺ-ն Մբապեին թիմում պահելու համար նոր պայմանագիր կառաջարկի

Գրանդերը որսի են դուրս եկել «Այաքսի» դարպասապահի համար

Կիլիան Մբապե. «Ռեալը» կարող է սպասել»