fbpx
Բաժիններ

Ստանկով․ «Փյունիկ» տեղափոխությունն առաջընթաց էր, քանի որ այն բարձրակարգ ակումբ է»

«Փյունիկի» նորեկ Անտոնիո Ստանկովն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում անդրադարձել է հայկական թիմ տեղափոխությանը:

««Փյունիկ» տեղափոխությունն ինձ համար առաջընթաց էր, քանի որ այն բարձրակարգ ակումբ է, որը պայքարում է մրցանակների համար: Բացի այդ, այս թիմը խաղում է Եվրոպա լիգայում, ինչը կարևոր գործոն է: Հուսով եմ՝ մեզ մոտ ամեն ինչ կստացվի, և մենք Եվրոպա լիգայում կհասնենք խմբային փուլ:

Եթե անկեղծ, Հայաստանի առաջնության մասին շատ բան չգիտեմ: Ես զրուցել եմ Հայաստանում խաղացած և խաղացող մի քանի տղաների հետ: Նրանք բոլորն ասում են, որ Հայաստանի առաջնության մակարդակն ամեն տարի ավելի է բարձրանում: Այնպես որ, ես անհամբերությամբ սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին»,- ասել է Ստանկովը:

Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող ֆուտբոլիստը «Փյունիկ» է տեղափոխվել հոլանդական «Դորդրեխտից», որը հանդես է գալիս երկրի հզորությամբ 2-րդ լիգայում՝ Էրեդեվիզեից 1 մակարդակ ցածր: «Դորդրեխտն» ավարտված առաջնությունում 20 թիմի պայքարում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը, իսկ Ստանկովը մասնակցել է 33 հանդիպման (32 խաղում եղել է մեկնարկային կազմում): 28-ամյա պաշտպանն ավելի վաղ հանդես է եկել նաև հոլանդական «Ռոդա Կերկրադեում», «Թոփ Օսում», ՄՎՎ-ում, «Աքիլես-29-ում», դանիական «Վիբորգում» ու «Վեյլեում»:

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Խաղերի մեծամասնությունը կկայանա Երևանից դուրս․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 14-րդ տուրին ընդառաջ

Կառլեն Մկրտչյանը վերսկսել է մարզումները

Ալեքսանդր Գրիգորյանը հաստատել է, որ «Փյունիկը» գլխավորելու առաջարկ է ստացել

Հայկական ակումբների 7 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

Բարձրագույն խմբի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակն ու ամենագոլառատ խաղը

Դենիս Մահմուդովի տպավորիչ գոլը «Փյունիկին» հաղթանակ պարգևեց «Շիրակի» հետ խաղում (տեսանյութ)

«Փյունիկ» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Էսպանյոլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» ևս փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին

«Ռոման» պարտվեց, «Յունայթեդը» հաղթեց խոշոր հաշվով, մյուս արդյունքները (տեսանյութ)

Պայքարը նոր ուժով է բորբոքվում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 13-րդ տուրին ընդառաջ

«Սևիլիան», «Սելթիկն» ու «Բազելը» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում են

«Սևիլիան» 5 գոլ խփեց «Դյուդելանժին», «Լացիոն» պարտվեց, այլ արդյունքներ (տեսանյութ)

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» – «Ռոմա»․ Մեկնարկային կազմեր

«Արսենալը» ձեռքից բաց թողեց հաղթանակը «Գիմարաեշի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ռոմայի» հերթական մարզումը․ Մխիթարյանի վերադարձը մոտ է (տեսանյութ)