fbpx
Բաժիններ

Նոր խնդիրներ «Բարսելոնայի» համար․ ՊՍԺ-ն հրաժարվում է բանակցել Նեյմարի հնարավոր տեղափոխության շուրջ

«Բարսելոնան» չի կարողացել բանակցություններ սկսել ՊՍԺ-ի հետ բրազիլացի հարձակվող Նեյմարի հավանական տեղափոխության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է TF1-ը:

Ըստ այդ լրատվամիջոցի՝ կատալոնական ակումբն առաջարկ է կատարել փարիզյան ակումբի խաղացողի հետ կապված, սակայն ստացել է մերժողական պատասխան, քանի որ ՊՍԺ-ն չի պատրաստվում հրաժարվել Նեյմարից: Հիմա ամեն ինչ կախված է լինելու ֆուտբոլիստի հետագա գործողություններից, հարավամերիկացին միգուցե փորձի ճնշում գործադրել Ֆրանսիայի չեմպիոնի ղեկավարության վրա, որպեսզի իրականացնի իր ցանկությունը՝ կատալոնական ակումբ վերադառնալը:

Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» 2017 թվականի ամռանը 222 մլն եվրոյի դիմաց:

Նա Ֆրանսիայի 2018/19թթ․ առաջնությունում մասնակցել է 17 հանդիպման ու դարձել 15 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ: Բրազիլացու ակտիվում ևս 5 գոլ ու 2 գոլային փոխանցում է գրանցված Չեմպիոնների լիգայի գավաթի ավարտված խաղարկությունում անցկացրած 6 մրցավեճում: Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:

Նեյմարը «Բարսայի» ֆուտբոլիստների WhatsApp-ի խմբում գրել է․ «Հանգի՛ստ եղեք, ես վերադառնում եմ»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Կավանին հունվարին կարող է մադրիդյան ակումբ տեղափոխվել

Ումտիտին մարզում է անցկացրել հիմնական խմբի հետ

ՊՍԺ-ն հայտնել է, թե որքան կբացակայի Նեյմարը

Նեյմարը «Ռեալի» 4 ֆուտբոլիստի հետ է խոսել՝ Մադրիդ տեղափոխվելու համար

«Բարսելոնան» ցանկանում է գնել հոլանդացի երիտասարդ տաղանդին

«Բարսելոնան» նոր պայմանագիր է պատրաստել Անսու Ֆատիի համար

«Ռեալը» հունվարին կարող է գնել Ա սերիայի աստղին

«Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի իր ֆուտբոլիստներից երկուսին

«Բարսելոնան» անցնում է վճռական քայլերի․ 111 մլն եվրո՝ Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի համար

«Ռեալի» դարպասապահը մոտ է վարձավճարով նոր ակումբ տեղափոխվելուն

Բուֆոնը խոստովանել է, թե ինչու էր տեղափոխվել ՊՍԺ

Ռակիտիչն ուզում է հեռանալ. «Բարսան» արդեն բանակցում է անգլիական գրանդի հետ

Պերեսն ամեն ինչ կանի, որ Մբապեն ամռանը միանա «Ռեալին»

Նեյմարը կրկին վնասվածք է ստացել

Քեյնն ու Ռեշֆորդը Սուարեսին փոխարինողների անվանացուցակում են

«Ռեալը» միանում է Եվրոպայի ամենատաղանդավոր հարձակվողներից մեկին գնելու համար պայքարին