fbpx
Բաժիններ

Լյովա Գևորգյանը՝ Եվրոպայի պատանիների չեմպիոն (տեսանյութ)

Իտալիայի Ֆաենցա քաղաքում ավարտին է մոտենում ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:

Ազատ ոճայինների 92 կգ քաշային կարգի պայքարում Լյովա Գևորգյանը եզրափակիչում 6-3 հաշվով հաղթանակ է տոնել Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Կարտոևի նկատմամբ ու նվաճել ոսկե մեդալ:

Հավելենք, որ 60 կգ քաշային Գենիկ Ասատրյանը նույնպես պայքարել է ուժեղագույնի կոչման համար, սակայն եզրափակիչում 1-6 հաշվով զիջել է ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովին և բավարարվել արծաթե մեդալով:

71 կգ քաշային Մենուա Յարիբեկյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ 6-4 հաշվով առավելության հասնելով մոլդովացի Լիլիան Բալանի նկատմամբ:

Տիգրան Կիրակոսյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: