fbpx
Բաժիններ

«Ալաշկերտի» հարձակվողը փորձաշրջան կանցնի ուկրաինական ակումբում

«Ալաշկերտի» հարձակվող Ուրոշ Նենադովիչը կարող է տեղափոխվել ուկրաինական «Ալեքսանդրիա»:

Ինչպես հաղորդում է Sport.ua-ն, «Ալեքսանդրիայի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Շարանը տեղեկացրել է, որ սերբ ֆուտբոլիստը շուտով փորձաշրջան է անցնելու թիմում:

«Ալեքսանդիան» նոր մրցաշրջանին նախապատրաստվելու է Հոլանդիայում և Բուլղարիայում կայանալիք ուսումնամարզական հավաքներով: Այս թիմն Ուկրաինայի 2018/19թթ․ առաջնության հիմնական փուլում գրավել է 3-րդ հորիզոնականը, իսկ առաջին 6 տեղեր զբաղեցրածների առանձին մրցաշարում կրկին եզրափակել լավագույն եռյակը՝ զիջելով միայն «Շախտյորին» ու Կիևի «Դինամոյին»: «Ալեքսանդրիան» դրա շնորհիվ կմասնակցի Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլին:

Պարբերականը նաև նշել է, որ Նենադովիչը կարող է հանդես գալ ինչպես կենտրոնական հարձակվողի գոտում, այնպես էլ տեղ զբաղեցնել հարձակման եզրերում:

Հարձակվողն «Ալաշկերտի» կազմում Բարձրագույն խմբի ավարտված առաջնությունում մասնակցել է 28 հանդիպման (20 խաղում հանդես է եկել առաջին րոպեից) ու դարձել 6 գոլի հեղինակ: Նա հայկական ակումբ է տեղափոխվել 2017 թվականի հունվարին և այս ընթացքում 2 անգամ դարձել Հայաստանի չեմպիոն, 1-ական անգամ՝ գավաթակիր ու սուպերգավաթակիր:

«Ալաշկերտից» ամառային այս հատվածում արդեն հեռացել է 9 ֆուտբոլիստ՝ Էդգար Մանուչարյանը, Արտակ Եդիգարյանը (2-ն էլ՝ «Փյունիկ»), Դենիս Թումասյանը («Չայկա», Ռուսաստան), Արթուր Եդիգարյանը, Ալեքսանդր Պրուդնիկովը, Ջոել Դամահուն, Գորան Անտոնիչը, Ղուկաս Պողոսյանը և Լևոն Հայրապետյանը:

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Կովաչը գնահատել է Բեյլի՝ «Բավարիա» տեղափոխության հավանականությունը

«Բարսելոնան» մտադիր է Բունդեսլիգայի աստղին գնել

Պաշտոնական. «Այաքսը» դե Լիխտին փոխարինող գտավ

Հայտնի է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին 2 տուրի խաղացանկը

Սիմեոնե. «Շատ եմ սիրում Գրիզմանին»

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Իսկոն անսպասելի առաջարկ է ստացել Գերմանիայից, բայց մերժել է այն

Գվարդիոլայի թիրախում «Բարսելոնայի» պաշտպանն է

Հիգուայինը մոտ է նոր ակումբ տեղափոխվելուն

Մալդինի․ «Ռեալի» այդ ֆուտբոլիստն իդեալական կլիներ «Միլանի» համար»

Մբապեի համար ամենանախընտրելին ոչ թե «Ռեալ», այլ անգլիական գրանդ տեղափոխությունն է

3 ձախ պաշտպան, որ «Բարսելոնայի» դիտակետում է

Կոնտե. «Իկարդին մեր ծրագրերի մեջ չի մտնում»

Էրիկսենը կարող է հեռանալ «Տոտենհեմից», բայց չտեղափոխվել «Ռեալ»

Օվերմարս. «Մենք չենք կարող նրան երկար պահել «Այաքսում»

«Բարսելոնան» վերջնական որոշում է կայացրել Ռակիտիչի և Կոուտինյոյի ապագայի վերաբերյալ