-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում բարեգործական հանդիպում է կայացել «Ռեալի» և «Չելսիի» լեգենդների թիմերի միջև: «Արքայական ակումբի» լեգենդները հաղթել են 5-4 հաշվով:
«Ռեալի» կազմում դուբլերով են աչքի ընկել Ռաուլ Գոնսալես Բլանկոն և Ֆերնանդո Մորիենտեսը: 1 գոլ էլ իր ակտիվում գրանցել է Քրիստիան Կարամբյոն: Անգլիական ակումբի կազմում գոլի հեղինակ են դարձել Անդրեյ Շևչենկոն, Գուստավո Պոյետը, Վիլյամ Գալասն ու Ֆլորան Մալուդան:
«Ռեալի» մեկնարկային կազմը՝ Սեսար, Կարվալյու, Արբելոա, Մակելելե, Ամավիսկա, Գուտի, Կարամբյո, Բապտիստա, Սանս, Մորիենտես, Ռաուլ: Փոխարինման են մտել Կոնտրերասը, Նունյեսը, Հիերոն, Ռիվերան, Լյորենտեն, Բալբոան, Ալֆոնսոն, Կոնգոն, Կամպոն և Վիկտորը:
«Չելսիի» մեկնարկային կազմը՝ Կուդիչինի, Գալաս, Դեսայի, Սինկլեր, Բաբայարո, Բելետի, Նյուտոն, Տիագո, Պոյետ, Մալուդա, Շևչենկո: Փոխարինման են մտել Իլարիուն, Կարվալյուն, Գրանվիլը, Ուայզը, Ձոլան ու Ֆլոն:
«Ի՞նչ է արվեստը». «Յուվենտուսը» շնորհավորել է Զիդանի տարեդարձը (տեսանյութ)
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո