fbpx
Բաժիններ

Բարձրագույն խումբ 2018/19-ի ամենակարգապահ թիմը

«Լոռիի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է Հայաստանի 27-րդ առաջնությունում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք Վանաձորի «Լոռիին»:

1․ Բարձրագույն խմբի նորեկ «Լոռին» 27-րդ առաջնությունն ավարտեց 5-րդ հորիզոնականում՝ 32 հանդիպումներում վաստակելով 44 միավոր (+11=11-10, 42-40), ինչը հնարավոր միավորների 45,8 տոկոսն է:

«Լոռին» անկայուն ելույթներ ունեցավ առաջնությունում: Աշնանային հատվածը թիմն ավարտել էր 5-րդ տեղում՝ անցկացրած 17 հանդիպումներում վաստակելով 25 միավոր (+7=4-6, 25-21), ինչը հնարավոր միավորների 49 տոկոսն է: Ընդ որում 7-9-րդ և 11-12-րդ տուրերում վանաձորցիներն առաջնության առաջատարներն էին:

Առաջնության գարնանային հատվածում «Լոռին» 15 հանդիպումներում վաստակեց հնարավոր միավորների 42,7 տոկոսը (+4=7-4, 17-19):

2․ Առաջնության ընթացքում «Լոռիի» ֆուտբոլիստների գործողությունները ղեկավարեցին 3 մարզիչներ: Աշնանային հատվածը թիմն անցկացրեց Արմեն Ադամյանի գլխավորությամբ՝ վաստակելով հնարավոր միավորների 49 տոկոսը:

Գարնանային հատվածում «Լոռիի» ղեկը ստանձնել էր Արթուր Պետրոսյանը, որն առաջնության ավարտից 4 տուր առաջ հրաժարական տվեց: Նրա օրոք անցկացրած 11 հանդիպումներում «Լոռին» վաստակեց հնարավոր միավորների 42,4 տոկոսը (+3=5-3, 11-13):

Առաջնության ավարտական 4 հանդիպումներում գլխավոր մարզչի պարտականությունները կատարեց Վահե Գևորգյանը, որի օրոք «Լոռին» վաստակեց հնարավոր միավորների 41,6 տոկոսը (+1=2-1, 6-6):

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

3. Առավել հաջող «Լոռին» հանդես եկավ 1-ին շրջանում՝ Արմեն Ադամյանի գլխավորությամբ 8 հանդիպումներում վաստակելով 16 միավոր (+5=1-2, 15-8), ինչը հնարավոր միավորների 66,6 տոկոսն է: Իսկ առավել անհաջող վանաձորցիները խաղացին 4-րդ շրջանում՝ վաստակելով ընդամենը 6 միավոր (+1=3-4, 10-16), ինչը հնարավոր միավորների 25 տոկոսն է:

Արթուր Պետրոսյանի օրոք «Լոռին» 3-րդ շրջանում 13 միավոր վաստակեց (+3=4-1, 7-4), ինչը հնարավոր միավորների 54,1 տոկոսն է: Արմեն Ադամյանի գլխավորությամբ 2-րդ շրջանում թիմի օգտին 9 միավոր գրանցվեց (+2=3-3, 10-12), ինչը հնարավոր միավորների 37,5 տոկոսն է:

Սեփական հարկի տակ անցկացրած 16 հանդիպումներում «Լոռին» վաստակեց 23 միավոր (+6=5-5, 24-22), ինչը հնարավոր միավորների 47,9 տոկոսն է: Սեփական դաշտում «Լոռին» պարտվել է «Արարատ-Արմենիային»  (0-2, 0-1), «Բանանցին» (1-3, 1-3) և «Փյունիկին» (0-1):

Հյուրընկալվելիս անցկացրած 16 հանդիպումներում վանաձորցիներն իրենց օգտին գրանցեցին 21 միավոր (+5=6-5, 18-18), ինչը հնարավոր միավորների 43,7 տոկոսն է: Մրցակիցների հարկի տակ «Լոռին»  հաղթել է «Բանանցին» (3-1), «Փյունիկին» (3-0, 2-1), «Արցախին» (3-2) և «Ալաշկերտին» (1-0):

«Արարատ-Արմենիան» «Լոռիի» ամենաանհարմար մրցակիցն էր, որի հետ անցկացրած 4 հանդիպումներում վանաձորցիներն ընդամենը մեկ միավոր վաստակեցին՝ այդպես էլ չգտնելով մրցակցի դարպասի բանալին:

Առաջնության մյուս երկու մրցանակակիրներից «Լոռին» ավելի հաջող խաղաց «Փյունիկի» հետ՝ վաստակելով 7 միավոր: «Բանանցի» հետ մրցավեճում վանաձորցիների օգտին 4 միավոր գրանցվեց:

«Փյունիկի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Իսկ առավել հաջող «Լոռին» խաղաց Բարձրագույն խմբի մեկ այլ նորեկի՝ «Արցախի» հետ (9 միավոր):

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

«Լոռիի» լավագույն ռմբարկուն հեռանում է թիմից

Երևանի «Արարատը» նոր համալրում ունի

Պաշտոնական. «Լոռին» բրազիլացի դարպասապահ է ձեռք բերել

«Լոռին» Պիտեր Կրաուչին հորդորում է տեղափոխվել վանաձորյան ակումբ

Պաշտոնական. Իվուարցի հարձակվողը համալրել է «Շիրակի» կազմը

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Պաշտոնական. «Ալաշկերտը» բրազիլացի նորեկ ունի

Առաջնության «ամենահայկական» թիմը, որտեղ հանդես եկավ ընդամենը 10 լեգեոներ

Հայաստանի Մ19 հավաքականն ու «Լոռին» ստուգողական խաղ են անցկացրել

«Փյունիկի» լավագույն գոլերը եվրագավաթներում (տեսանյութ)

«Լոռի» – «Շիրակ» ընկերական խաղն ավարտվել է ոչ-ոքի (տեսանյութ)

Կայացել է ՀՀ առաջնության և գավաթի խաղարկության վիճակահանությունը

«Փյունիկ» – «Կրակովիա». Եֆիմովի ֆանտաստիկ գոլը (տեսանյութ)

«Փյունիկը» 10 հոգով հաղթել է լեհական «Կրակովիային»

«Արարատ» – «Արարատ Մոսկվա»՝ 3-3 (տեսանյութ)

«Փյունիկի» սեփականատեր. «Մեզ համար ՌՊԼ տեղափոխությունը լուրջ քայլ կլինի»