fbpx
Բաժիններ

Բարձրագույն խումբ 2018/19-ի ամենակարգապահ թիմը

«Լոռիի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

4․ Առաջնության ընթացքում «Լոռին» Արմեն Ադամյանի գլխավորությամբ 5 անընդմեջ հաղթանակ տոնեց: Նրա օրոք վանաձորցիներին 6 անպարտելի խաղերի շարք հաջողվեց (5 հաղթանակ, 1 ոչ-ոքի), որից 3-ում թիմի դարպասն անառիկ մնաց: Ադամյանի գլխավորությամբ «Լոռին» նաև 6 խաղ շարունակ չկարողացավ հաղթել (2 ոչ-ոքի, 4 պարտություն):

Արթուր Պետրոսյանի օրոք «Լոռին» 7 խաղ անպարտելի մնաց (3 հաղթանակ, 4 ոչ-ոքի): Առաջնության վերջնագծում վանաձորցիները 7 խաղ շարունակ չէին վայելել հաղթանակի բերկրանքը՝  կրելով 3 անընդմեջ պարտություն և միայն վերջին խաղում վերջ դրվեց այդ շարքին՝ պարտության մատնելով «Ալաշկերտին»:

32 հանդիպումներից միայն 9-ում է «Լոռիի» դարպասն անառիկ մնացել: 10 խաղերում էլ «Լոռիին» չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը:

«Լոռին» խոշոր հաշվով 2 հաղթանակ տոնեց՝ 3-ական անպատասխան գնդակ ուղարկելով «Փյունիկի» և «Գանձասար-Կապանի» դարպասները: «Լոռին» կրեց այդ կարգի մեկ պարտություն՝ 0-3 հաշվով զիջելով «Արարատ-Արմենիային»:

5․ «Լոռիի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 11 հարված, որից իրացվել է 10-ը: Թիմի օգտին նշանակված 7 հարվածներից 6-ն է իրացվել: Ջոնել Դեսիրեն դիպուկ է իրացրել 11մ 4 հարվածներն էլ՝ խոցելով շիրակցի Վսևոլոդ Երմակովի, արարատցի Միխայիլ Պետրուշչենկովի և «Արցախի» դարպասապահներ Արման Մելիքսեթյանի ու Սամուր Ագամագոմեդովի պաշտպանած դարպասները:

«Բանանցի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Ուգոչուկվու Իվուն 3 հարվածներից 2-ն է անվրեպ իրացրել՝ գրավելով «Բանանցի» դարպասապահ Անատոլի Այվազովի և ալաշկերտցի Օգնեն Չանչարևիչի պաշտպանած դարպասները: Իսկ ահա շիրակցի Վսևոլոդ Երմակովի դարպասին կատարած հարվածից հետո գնդակը հետ է մղվել դարպասաձողից:

Թիմի դարպասին նշանակված 11մ 4 հարվածներն էլ նպատակին են հասել: Հրայր Մկոյանը («Արարատ-Արմենիա») խոցել է  Գոռ Էլյազյանի դարպասը, «Բանանցի» հարձակվող Վալմերսոն Գարսիա Պրայան գրավել է Ալեքսանդր Կոնովի դարպասը, գանձասարցի Միհրան Մանասյանը հաղթող է դուրս եկել Դանիլո Ռյաբենկոյի հետ մենամարտում, իսկ փյունիկցի Ռումյան Հովսեփյանը գոլով է ավարտել Արսեն Սիուկաևի դարպասին կատարած հարվածը:

6․ «Լոռին» առաջնության աշնանային հատվածի ամենաարդյունավետ թիմն էր՝ խփելով 25 գոլ: Գարնանային հանդիպումներում վանաձորցիները 17 գոլ խփեցին: Արդյունավետությամբ «Լոռին» զիջեց առաջնության մրցանակակիրներին, իսկ ահա բաց թողած գոլերի քանակով (40) վանաձորցիները 3-րդ վատագույն արդյունքն ունեն «Արցախից» (49) և «Արարատից» (60) հետո:

Խփած 42 գոլերի հեղինակներ դարձան թիմի 11 ֆուտբոլիստներ: Նրանցից 10-ը՝ Ջոնել Դեսիրեն, Իսահ Ալիյուն, Ուդոհ Եթոպ Դեյվիդը, Ուգոչուկվու Իվուն, Արտյոմ Խաչատուրովը, Սանդի Ինուսա Ումարուն, Ստեֆան Ադջումանին, Ֆրանցիս Ուչենիա Նվանկվոն, Նանա Կվամե Անտվին և Ուիլյամս Իկեչուկվու Նվանին բացեցին գոլերի հաշիվը Հայաստանի առաջնությունում, իսկ Վիգեն Ավետիսյանն առաջին գոլը խփեց «Լոռիում»:

Բարձրագույն խմբում թիմի անդրանիկ գոլի հեղինակ դարձավ նիգերիացի Ուդոհ Եթոպ Դեյվիդը՝ առաջնության 2-րդ խաղում գրավելով «Շիրակի» դարպասը: Բոլորից արդյունավետ գործեց Ջոնել Դեսիրեն՝ 17 գնդակով դառնալով առաջնության լավագույն ռմբարկու: Նա 2 գոլով գերազանցեց «Արարատ-Արմենիայի» հարձակման գծի առաջատար Անտոն Կոբյալկոյին:

ՀՀ առաջնությունների պատմության մեջ երկրորդ դեպքն է, որ Բարձրագույն խմբի նորեկի ֆուտբոլիստը ճանաչվում է լավագույն ռմբարկու: Մինչև Դեսիրեն, դա հաջողվել էր ալաշկերտցի Միհրան Մանասյանին, որը 2013/14թթ. առաջնությունում 17 գնդակով արժանացել էր «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին:

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Առաջնության աշնանային հատվածում Դեսիրեն 8 գոլ էր խփել, իսկ գարնանը գոլերի թիվն ավելացրեց 9-ով: Վերջին ցուցանիշով «Լոռիի» 22-ամյա հարձակվողը կրկնեց լեգեոնականների մեջ նախկին շիրակցի Ժան-Ժակ Բուգուհիի արդյունավետության տարիքային ռեկորդը, որն այդ տարիքում 2014թ. 9 գոլ էր խփել:

Դեսիրեն նաև ընդգրկվեց մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով լեգեոնականների լավագույն տասնյակում՝ տեղ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականում: Ավելի արդյունավետ են գործել Մարկոս Պիզելին՝ 22 գոլ (2007թ.), Սեսար Ռոմերոն՝ 21 (2014/15թթ.), Ժան-Ժակ Բուգուհին՝ 21 (2014/15թթ.) և Լամին Լի Յորոն՝ 18 (2012/13թթ.):

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

Պաշտոնական. Երևանի «Արարատն» արտասահմանցի գլխավոր մարզիչ ունի

Բարձրագույն խմբի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» արդեն ունի այնքան միավոր, ինչքան վաստակել էր նախորդ ամբողջ առաջնությունում

Վադիմ Բորեց․ «Մենք էլ հույս ունենք, որ հնարավոր կլինի կայունության հասնել»

Աշոտ Բարսեղյան․ «Մենք այս ֆուտբոլիստներով չենք կարող շատ բարձր արդյունքներ գրանցել»

Հայկական ակումբների 8 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

«Նոան» 10 հոգով հաղթեց «Գանձասար-Կապանին» (տեսանյութ)

«Նոա» – «Գանձասար-Կապան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դաժան պայքար, խաղաղ ելք․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Շիրակ» հանդիպումից

Իլշատ Ֆայզուլին․ «Սա ամենացավալի միավորն է, որ վաստակել ենք այստեղ»

Վարդան Բիչախչյան․ «Մենք ավելի մոտ էինք հաղթանակին»

Դավիդ Կամպանյա․ «Ցույց տվեցինք՝ ավելի լավ թիմ ենք, քան «Փյունիկը»

Ալեքսանդր Տարխանով․ «Խայտառակ մրցավարություն էր»

Արմեն Ադամյան․ «Արարատ-Արմենիան» մեզ գերազանցեց միայն գոլային պահերի ավելի լավ իրացմամբ»

Վարդան Մինասյան․ «Գոռ Մալաքյանը հիմա երևի լավագույն մարզավիճակում է այն պահից, ինչ աշխատում եմ նրա հետ»

Գոլառատ ոչ-ոքի «Ուրարտու» – «Շիրակ» խաղում (տեսանյութ)