fbpx
Բաժիններ

Առաջնության «ամենահայկական» թիմը, որտեղ հանդես եկավ ընդամենը 10 լեգեոներ

«Գանձասար-Կապանի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է ամփոփել ՀՀ առաջնությունում թիմերի ելույթները: Այսօր կանդրադառնանք «Գանձասար-Կապանին»:

1․ «Գանձասար-Կապանը» 27-րդ առաջնությունն ավարտեց 6-րդ հորիզոնականում՝ 32 հանդիպումներում վաստակելով 38 միավոր (+10=8-14, 38-33), ինչը հնարավոր միավորների 39,5 տոկոսն է:

Հիշեցնենք, որ նախորդ առաջնությունում կապանցիները 6 թիմերի մրցավեճում դարձել էին բրոնզե մեդալակիրներ՝ 30 հանդիպումներում վաստակելով 43 միավոր (+11=10-9, 43-34), ինչը հնարավոր միավորների 47,7 տոկոսն է:

«Գանձասար-Կապանն» ավելի հաջող հանդես եկավ առաջնության աշնանային հատվածում՝ 17 հանդիպումներում վաստակելով 22 միավոր (+6=4-7, 19-16), ինչը հնարավոր միավորների 43,1 տոկոսն էր: Կապանցիներն ընթանում էին 6-րդ հորիզոնականում:

Առաջնության գարնանային հատվածում «Գանձասար-Կապանը» վաստակեց հնարավոր միավորների 35,5 տոկոսը (+4=4-7, 19-17):

2․ Առաջնության ընթացքում գանձասարցիների գործողությունները ղեկավարեցին 2 մարզիչներ: Առաջնության մեկնարկից Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ անցկացրած 23 հանդիպումներում «Գանձասար-Կապանը» վաստակեց հնարավոր միավորների 34,7 տոկոսը (+6=6-11, 22-26):

Առաջնության ավարտական 9 հանդիպումներում թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կատարեց Արմեն Պետրոսյանը, որի օրոք կապանցիները վաստակեցին հնարավոր միավորների 51,8 տոկոսը (+4=2-3, 16-7):

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

3․ «Գանձասար-Կապանն» անհավասարաչափ ելույթներ ունեցավ առաջնությունում: Առաջին շրջանում թիմն ընդամենը 6 միավոր վաստակեց (+1=3-4, 8-10), ինչը հնարավոր միավորների 25 տոկոսն է: Երկրորդ շրջանում «Գանձասար-Կապանը» զգալի առաջընթաց գրանցեց՝ վաստակելով 13 միավոր (+4=1-3, 8-5), ինչը հնարավոր միավորների 54,1 տոկոսն է: Դա թիմի լավագույն արդյունքն էր:

3-րդ շրջանում գանձասարցիների օգտին 8 միավոր գրանցվեց (+2=2-4, 7-11), ինչը հնարավոր միավորների 33,3 տոկոսն է: 4-րդ շրջանում «Գանձասար-Կապանը» վաստակեց 11 միավոր (+3=2-3, 15-7), ինչը հնարավոր միավորների 45,8 տոկոսն է:

Հետաքրքիր է, որ «Գանձասար-Կապանը» միևնույն արդյունքը ցույց տվեց սեփական (+5=4-7, 18-16) և մրցակցի (+5=4-7, 20-17) հարկի տակ անցկացրած հանդիպումներում՝ վաստակելով 19-ական միավոր, ինչը հնարավոր միավորների 39,5 տոկոսն է:

Սեփական հարկի տակ գանձասարցիները պարտվել են «Ալաշկերտին» (0-1, 2-4), «Փյունիկին» (1-2, 0-1), «Արցախին» (0-2, 0-1) և «Բանանցին» (1-2):

Հյուրընկալվելիս «Գանձասար-Կապանին» հաջողվել է հաղթանակ տոնել «Փյունիկի» (1-0, 3-1), «Արարատի» (2-0, 7-1) և «Բանանցի» (5-0) նկատմամբ:

«Ալաշկերտն» առաջնությունում «Գանձասար-Կապանի» ամենաանհարմար մրցակիցն էր, որի հետ 4 հանդիպումներում էլ կապանցիները պարտվեցին: «Արցախի» հետ մրցավեճում էլ գանձասարցիների օգտին ընդամենը մեկ միավոր գրանցվեց:

«Փյունիկի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Առավել հաջող «Գանձասար-Կապանը» խաղաց «Արարատի» դեմ՝ հաղթելով բոլոր հանդիպումներում էլ 14-1 ընդհանուր հաշվով:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

«Գանձասար-Կապանը» պարտվել է մակեդոնական թիմին (տեսանյութ)

«Լոռիի» լավագույն ռմբարկուն հեռանում է թիմից

Երևանի «Արարատը» նոր համալրում ունի

Պաշտոնական. «Լոռին» բրազիլացի դարպասապահ է ձեռք բերել

Պաշտոնական. Իվուարցի հարձակվողը համալրել է «Շիրակի» կազմը

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Պաշտոնական. «Ալաշկերտը» բրազիլացի նորեկ ունի

Բարձրագույն խումբ 2018/19-ի ամենակարգապահ թիմը

«Փյունիկի» լավագույն գոլերը եվրագավաթներում (տեսանյութ)

«Լոռի» – «Շիրակ» ընկերական խաղն ավարտվել է ոչ-ոքի (տեսանյութ)

Կայացել է ՀՀ առաջնության և գավաթի խաղարկության վիճակահանությունը

«Փյունիկ» – «Կրակովիա». Եֆիմովի ֆանտաստիկ գոլը (տեսանյութ)

«Փյունիկը» 10 հոգով հաղթել է լեհական «Կրակովիային»

«Արարատ» – «Արարատ Մոսկվա»՝ 3-3 (տեսանյութ)

«Փյունիկի» սեփականատեր. «Մեզ համար ՌՊԼ տեղափոխությունը լուրջ քայլ կլինի»

«Արարատ-Արմենիա» – ԱԻԿ խաղի տոմսերը կլինեն վճարովի