Վարդան Մինասյան․ «ԱԻԿ-ն ունի առավելություն, քանի որ Շվեդիայի առաջնությունն ընթացքի մեջ է» - VNews
Բաժիններ

Վարդան Մինասյան․ «ԱԻԿ-ն ունի առավելություն, քանի որ Շվեդիայի առաջնությունն ընթացքի մեջ է»

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության որակավորման 1-ին փուլում շվեդական ԱԻԿ-ի հետ առաջին հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:

«Ամառային սելեկցիան ինձ լրիվ գոհացրել է: Մենք, իրոք, ուժեղացրել ենք մեր թիմը: Դա երևաց ընկերական խաղերում: Թիմն ուժեղացնելը շարունակական գործընթաց է: Ակումբը մեծ ձգտումներ ունի:

Նորեկները շուտ հարմարվեցին: Կան մարզվածության տարբեր աստիճաններ, և դա վերաբերում է բոլոր ֆուտբոլիստներին: Կան խաղացողներ, ովքեր միացել էին իրենց հավաքականներին կամ քիչ էին հանգստացել, բայց փորձեցինք նրանց այս խաղից առաջ ինչքան հնարավոր է նույն մակարդակի բերել: Նորեկներն էլ տարբեր մարզավիճակներով են միացել թիմին: Մենք 1 խաղի համար չենք ուզում ամեն ինչ արագացնել ու հետո խնդիրներ ունենալ: Չեմպիոնների լիգան կարևոր մրցաշար է, հատկապես նորաստեղծ թիմի համար, բայց մենք հեռակա ծրագրեր նույնպես ունենք: Ինչքանով տեղյակ եմ՝ մեր ֆուտբոլիստների 90%-ն այսպիսի մրցաշարի մասնակցության փորձ չունի:

ԱԻԿ-ը դավանում է արագաուժային ֆուտբոլ: Ունեն լավ ֆուտբոլիստներ, որոնք տարբերություն են ստեղծում խաղի ընթացքում: Մեզ կարող է խանգարել այն, որ նրանք ունեն խաղային պրակտիկա, Շվեդիայի առաջնությունն ընթացքի մեջ է, իսկ մենք դադարից հետո ենք մտնում պայքարի մեջ: Դա առավելություն է նրանց համար: Հուսով ենք՝ կկարողանանք 90 րոպե լավ ֆուտբոլ ցուցադրել: Կփորձենք նրանց ուժեղ կողմերը նվազագույնի հասցնել ու լավ հանդես գալ:

Մամուլի ասուլիսին ներկա Պետրոս Ավետիսյանը նշել է հետևյալը․ «ԱԻԿ-ը շատ ուժեղ թիմ է, բարդ հանդիպում է սպասվում: Վաղը պետք է մեր լավագույն կողմերը ցույց տանք և կատարենք մարզչի առաջադրանքները: Իմ մարզավիճակի մասով կասեմ, որ լավ հավաք ենք անցկացրել, ամեն ինչ արել ենք, որ պատրաստ լինենք հանդիպումներին»:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Զիդան․ «Չեմ պատրաստվում բացատրել, թե ինչու Բեյլը հայտավորված չէ»

Ռոդրի․ «Մենք «Ռեալից» լավ թիմ ունենք»

Թվեք թոփ թիմերի բոլոր մարզիչներին վերջին 10 տարվա կտրվածքով. VNews-ի Quiz-ը

Տրանսֆերային ամառ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

«Ռեալի» հայտացուցակը «Սիթիի» դեմ խաղի համար

«Արարատ-Արմենիայի» կազմը համալրել է իսպանացի պաշտպան

Արտյոմ Ավանեսյանը միացել է «Փյունիկին»

ՈՒԵՖԱ-ի՝ COVID-19-ով պայմանավորված սահմանափակումները հաջորդ մրցաշրջանում

Չեմպիոնների լիգան վերադառնում է. 10 հարց՝ ձեր հիշողությունը թարմացնելու համար. VNews-ի Quiz-ը

Չեմպիոնների լիգայի 2 ֆավորիտներն՝ ըստ Արսեն Վենգերի

Ռունին նշել է «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» զույգի ֆավորիտին

Մբապեն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի «Ատալանտայի» դեմ խաղին

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության 24 մասնակից

Աղբյուր. «Սիթին» կեղծ ապացույցներ է ներկայացրել CAS-ին

«Արարատ-Արմենիայի» հնարավոր մրցակիցները Չեմպիոնների լիգայում

ՈՒԵՖԱ-ն «Բարսելոնա» – «Նապոլի» խաղի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել