fbpx
Բաժիններ

«Շիրակը» կարևոր 4 ցուցանիշով վատագույն արդյունքն է գրանցել վերջին 7-8 մրցաշրջանում

«Շիրակի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է ամփոփել ՀՀ 27-րդ առաջնությունում թիմերի ելույթները: Այսօր կանդրադառնանք «Շիրակին»:

1․ Գյումրիի «Շիրակը» 2-րդ մրցաշրջանն անընդմեջ մնաց առանց առաջնության պարգևների: Եթե 2017/18թթ. առաջնությունում գյումրեցիները սկանդալային պատմության հետևանքով էին զրկվել մեդալներից, ապա ավարտված առաջնությունում «Շիրակն» անկայուն ելույթների պատճառով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը՝ 32 հանդիպումներում վաստակելով 36 միավոր (+7=15-10, 26-30): Դա հնարավոր միավորների 37,5 տոկոսն էր:

Հիշեցնենք, որ 2017/18թթ. առաջնության 30 հանդիպումներում «Շիրակը» վաստակել էր 50 միավոր (+14=8-8, 37-31), ինչը հնարավոր միավորների 55,5 տոկոսն էր, ընդ որում բոյկոտել էր Գյումրիում «Փյունիկի» հետ կայանալիք առաջնության ավարտական տուրի հանդիպումը, որի համար թիմին 0-3 հաշվով տեխնիկական պարտություն էր գրանցվել: Գյումրեցիներից հանվել էր 12 միավոր, որի արդյունքում «Շիրակը» նույնիսկ մրցանակակիր չէր դարձել՝ հայտնվելով 4-րդ հորիզոնականում:

Մինչդեռ 2012/13-2016/17թթ. մրցաշրջանների ընդհանուր արդյունքով «Շիրակը» ՀՀ առաջնությունների ամենակայուն և ամենատիտղոսակիր թիմն էր, որը մեկ անգամ չեմպիոն էր հռչակվել, 2-ական անգամ արժանացել էր արծաթե և բրոնզե մեդալների:

2․ «Շիրակը» միակ թիմն էր, որում առաջնության ընթացքում մարզչական փոփոխություն տեղի չունեցավ: 2011թ. առաջնության 15-րդ տուրից սկսած մինչ օրս թիմի գլխավոր մարզիչը Վարդան Բիչախչյանն է, որն առաջին անգամ «Շիրակի» ղեկը ստանձնել էր 2009թ. առաջնության 9-րդ տուրում: Եվ միայն 2011թ. առաջնության առաջին շրջանում էր (1-14-րդ տուրեր) Բիչախչյանն իր տեղը զիջել Սամվել Պետրոսյանին:

Հետաքրքիր է, որ ՀՀ Բարձրագույն խմբի բոլոր 27 առաջնությունների միակ անփոփոխ մասնակից «Շիրակը» մինչ օրս գլխավորել են ընդամենը 4 մարզիչներ, որոնցից 3-ը ժամանակին հանդես են եկել հարազատ ակումբի կազմում: Առայժմ առավել երկար՝ 13 տարի (1992-2004թթ.) ՀՀ առաջնություններում «Շիրակը» հանդես է եկել Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ, որի օրոք 13 տիտղոս է նվաճել՝ 3 անգամ հռչակվելով Հայաստանի չեմպիոն, 5 անգամ արժանանալով արծաթե, 2 անգամ՝ բրոնզե մեդալների, 3 անգամ էլ պատվո շրջան կատարելով Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթով:

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

3․ «Շիրակն» ավելի հաջող հանդես եկավ առաջնության աշնանային հատվածում՝ 17 հանդիպումներում վաստակած 22 միավորով (+5=7-5, 14-16) զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը: Շիրակցիները վաստակեցին հնարավոր միավորների 43,1 տոկոսը:

Գարնանն անցկացրած 15 հանդիպումներում «Շիրակը» 14 միավոր վաստակեց (+2=8-5, 12-14), ինչը հնարավոր միավորների 31,1 տոկոսն էր:

Առավել հաջող էր շիրակցիների ելույթը 2-րդ շրջանում՝ 14 միավոր (+4=2-2, 7-5), ինչը հնարավոր միավորների 58,3 տոկոսն էր: Իսկ ահա 4-րդ շրջանում գյումրեցիներն ընդամենը 6 միավոր վաստակեցին (+1=3-4, 7-9), ինչը հնարավոր միավորների 25 տոկոսն էր:

«Շիրակն» 1-ին (+1=5-2, 7-7) և 3-րդ (+1=5-2, 5-9) շրջաններում 8-ական միավոր վաստակեց, ինչը հնարավոր միավորների 33,3 տոկոսն է:

Շիրակցիների մոտ սեփական և մրցակցի դաշտի գործոնն առավել քան զգալի էր: Գյումրիում անցկացրած 16 հանդիպումներում «Շիրակի»  օգտին գրանցվեց 23 միավոր (+5=8-3, 13-7), ինչը հնարավոր միավորների 47,9 տոկոսն է: Սեփական հարկի տակ շիրակցիները պարտվել են «Փյունիկին» (1-2, 0-2) և «Արարատ-Արմենիային» (0-1):

Գյումրիում շիրակցիները 7 խաղ շարունակ դարպասն անառիկ են պահել, իսկ ընդհանուր առմամբ 16 հանդիպումներից 11-ում գոլ բաց չեն թողել:

«Փյունիկի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Իսկ ահա մրցակիցների դաշտերում անցկացրած 16 հանդիպումներում «Շիրակը» վաստակեց ընդամենը 13 միավոր (+2=7-7, 13-23), ինչը հնարավոր միավորների 27 տոկոսն է: Հյուրընկալվելիս շիրակցիները հաղթել են միայն «Արցախին» (1-0) և «Արարատին» (2-0):

Առավել հաջող «Շիրակը» խաղացել է «Արարատի» հետ՝ 4 հանդիպումներում վաստակելով 10 միավոր, սեփական դարպասը պահելով անառիկ: Իսկ ահա «Փյունիկի» հետ մրցավեճում գյումրեցիներն ընդամենը մեկ միավոր վաստակեցին: «Շիրակին» այդպես էլ չհաջողվեց գտնել «Բանանցի» դարպասի բանալին:


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

10 հոգով մնացած «Շիրակը» հաղթանակ կորզեց առաջատարի հետ խաղում (տեսանյութ)

«Շիրակ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Գերկարևոր հանդիպում Գյումրիում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 11-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» արդեն ունի այնքան միավոր, ինչքան վաստակել էր նախորդ ամբողջ առաջնությունում

Դաժան պայքար, խաղաղ ելք․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Շիրակ» հանդիպումից

Իլշատ Ֆայզուլին․ «Սա ամենացավալի միավորն է, որ վաստակել ենք այստեղ»

Վարդան Բիչախչյան․ «Մենք ավելի մոտ էինք հաղթանակին»

Գոլառատ ոչ-ոքի «Ուրարտու» – «Շիրակ» խաղում (տեսանյութ)

«Ուրարտու» – «Շիրակ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Փյունիկն» աղմկահարույց խաղից հետո առաջին անգամ հանդես կգա Վանաձորում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 10-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Podcast #6. Հայաստանի Բարձրագույն խումբ. Ինչպիսի՞ն է պատկերը առաջին շրջանից հետո

Անդրեյ Տալալաևի օրոք «Փյունիկը» 9 տուրից հետո առաջնության առաջատարն էր

Դավիդ Կամպանյա․ «Շիրակի» մարզիչը ցանկանում էր անընդհատ «պատժել» ինձ»

Վարդան Բիչախչյան․ «Այսօր զգալ տվեց բնական խոտածածկից արհեստականի անցումը»