fbpx
Բաժիններ

Հայկական առաջին ակումբը, որ եվրագավաթներում հաղթեց Շվեդիան ներկայացնող թիմի

«Արարատ-Արմենիա» - ԱԻԿ խաղը՝ 10 փաստով

Եվրագավաթների 2019/20թթ. խաղարկության մեկնարկը հաղթական էր հայկական ակումբների համար: Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ԱԻԿ-ի նկատմամբ հաղթանակով նշեց նորամուտը եվրոպական ասպարեզում:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ «Արարատ-Արմենիան» 17-րդ ակումբն էր, որ Հայաստանը ներկայացրեց եվրագավաթներում: Հայաստանի նորընծա չեմպիոնը դարձավ 4-րդ թիմը, որը եվրագավաթներում նորամուտը հաղթանակով նշեց: Նախկինում դա հաջողվել էր «Փյունիկին» (1996/97թթ. ՈՒԳ, ՀԻԿ Ֆինլանդիա՝ 3-1), «Կոտայքին» (1996/97թթ. ԳԳ, ԱԵԿ Կիպրոս՝ 1-0) և «Ալաշկերտին» (2015/16թթ. ԵԼ, «Սենթ Ջոնսթոն» Շոտլանդիա՝ 1-0): Այդ եռյակից միայն «Ալաշկերտին» էր հաջողվել նորամուտը նշել հաջորդ փուլի ուղեգրի նվաճմամբ:

2․ «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգային մասնակցած հայկական 9 թիմերից առաջինն էր, որ հեղինակավոր այդ մրցաշարում նորամուտը հաղթանակով նշեց: Մինչ այդ Հայաստանի չեմպիոններից միայն «Շիրակն» (2000/01թթ., ԲԱՏԷ Բելառուս՝ 1-1) ու «Ալաշկերտը» (2016/17թթ., «Սանտա Կոլոմա» Անդորրա՝ 0-0) նորամուտի խաղում չէին պարտվել՝ հանդիպումն ավարտելով ոչ-ոքի:

Վարդան Մինասյան. «Խաղը լավ դասավորվեց, բայց դա նաև մեր ճնշման արդյունքն էր» (տեսանյութ)

3․ «Արարատ-Արմենիան» հայկական 2-րդ թիմն էր, որ մրցավեճի բռնվեց շվեդական ԱԻԿ-ի հետ: 2015/16թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում Գյումրիի «Շիրակին» չէր հաջողվել գտնել ԱԻԿ-ի դարպասի բանալին՝ 2 հանդիպումներում էլ պարտվելով միևնույն 0-2 հաշվով:

4․ Հայկական ակումբները 4-րդ անգամ մրցավեճի բռնվեցին շվեդական թիմերի հետ՝ տոնելով առաջին հաղթանակը: Մինչ այդ եվրագավաթներում շվեդական 3 թիմերի («Մալմյո», «Հելսինգբորգ», ԱԻԿ) հետ կայացած 6 հանդիպումներից 5-ում մեր թիմերը պարտվել էին, մեկն ավարտվել էր ոչ-ոքի: Հայկական թիմերն ընդամենը 2 գոլ էին խփել (երկուսն էլ՝ «Միկան»), սեփական դարպասը բաց էին թողել 15 գնդակ:

Անտոն Կոբյալկո. «Այս թիմի հետ հնարավոր է խաղալ, մենք դա ապացուցեցինք» (տեսանյութ)

5․ ԱԻԿ-ի նկատմամբ տոնած հաղթանակը Չեմպիոնների լիգայի մրցաշարում հայկական թիմերի համար 13-րդն էր անցկացրած 61 հանդիպումներում: 14 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 34-ում հայկական ակումբները պարտվել են: Մեր ֆուտբոլիստները խփել են 49 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 95 գնդակ:

6․ Պետրոս Ավետիսյանը բացեց գոլերի հաշիվը Չեմպիոնների լիգայում՝ եվրագավաթներում խփած գնդակների քանակը հասցնելով 3-ի: Եվրագավաթներում նա իր առաջին գոլը խփել էր 2017թ. հունիսի 29-ին Երևանում կայացած Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի խաղում՝ «Փյունիկի» կազմում 11մ հարվածով գրավելով Սլովակիայի «Սլովանի» դարպասը:

Պետրոս Ավետիսյան. «Դուրս էինք եկել անմնացորդ նվիրվելու» (տեսանյութ)

7․ Չեմպիոնների լիգայի մրցաշարում Պետրոս Ավետիսյանը դուբլի հեղինակ դարձած 5-րդ ֆուտբոլիստն էր: Նախկինում նման հաջողության էին հասել Արմեն Սանամյանը, Արման Քարամյանը, Էդգար Մանուչարյանն ու Ռումյան Հովսեփյանը:

8․ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներից միայն Գոռ Մալաքյանն էր նախկինում խաղացել ԱԻԿ-ի դեմ: Նա «Շիրակի» կազմում մասնակցել է 2015թ. հուլիսի 16-ին Ստոկհոլմում կայացած Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպմանը: Գոռն այդ խաղում խաղադաշտից հեռացված 3 շիրակցիներից մեկն էր: Նա 80-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ, որի պատճառով չմասնակցեց մեկ շաբաթ անց Գյումրիում կայացած թիմերի պատասխան հանդիպմանը:

«Արարատ-Արմենիա» – ԱԻԿ հանդիպման տեսությունը (տեսանյութ)

9․ «Արարատ-Արմենիայի» 5 ֆուտբոլիստներ՝ Ռոժդի Աշենտեն, Անժելո Մենեզեսը, Զակարիա Սանոգոն, Ֆուրջել Նարսինգն ու Իլյա Անտոնովը պաշտոնական մրցումներում նորամուտը նշեցին Հայաստանի չեմպիոնի կազմում:

10․ Միայն Գոռ Մալաքյանն ու Պետրոս Ավետիսյանն էին հայկական թիմերի կազմում նախկինում հանդես եկել եվրագավաթներում: Մալաքյանը եվրագավաթներում 9-րդ խաղն անցկացրեց, Ավետիսյանի համար ԱԻԿ-ի հետ մրցավեճը 8-րդն էր: Երկուսն էլ եվրագավաթներում հանդես են եկել հայկական 3 թիմերի կազմում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Իլշատ Ֆայզուլին․ «Բացառությամբ «Նոայի» հետ խաղի՝ մենք մյուս հանդիպումներում խաղացել ենք այս մակարդակի վրա» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Երկրորդ կեսում ստեղծած պահերի քանակը բավարար կլիներ 4-5 խաղի համար» (տեսանյութ)

«Ալաշկերտը» ջախջախեց «Փյունիկին», չեմպիոնը առաջին միավորները կորցրեց (տեսանյութ)

«Ուրարտու» – «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Կարող է կայանալ Արաս Օզբիլիսի նորամուտը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 6-րդ տուրին ընդառաջ

«Արարատ-Արմենիայի» պաշտպանը նորամուտն է նշել Բուլղարիայի հավաքականում

Գոռ Մալաքյան․ «Հավաքականի մարզիչը ոչ պրոֆեսիոնալ պատասխան տվեց իմ մասին հարցին»

Ղազարյանն ընդդեմ Հովհաննիսյանի, Ավետիսյանն ընդդեմ Միրանյանի. Հավաքականի ֆուտբոլիստները FIFA են խաղում (տեսանյութ)

Հայկական ակումբների համար եվրամրցաշրջանը ռեկորդային էր մի քանի ցուցանիշներով

Արժանի 5 ֆուտբոլիստ, որ չի հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական

Սամվել Կարապետյան. «Այժմ մենք ունենք ազգային թիմ, որով կարող ենք հպարտանալ»

Որքան վաստակեցին «Արարատ-Արմենիան», «Փյունիկը», «Ալաշկերտն» ու «Ուրարտուն» եվրագավաթային այս մրցաշրջանում

ՈւԵՖԱ-ի ակումբային դասակարգման աղյուսակում Հայաստանը նշանակալի առաջընթաց ունի

Վերջ ու նոր սկիզբ. «Արարատ-Արմենիայի» պայքարը մինչև վերջ ու հիասթափությունը (ֆոտոշարք)

Վարդան Մինասյան. «Շնորհակալություն եմ հայտնել տղաներին» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» լքում է պայքարը փլեյ-օֆֆից (տեսանյութ)