fbpx
Բաժիններ

Խաշմանյան․ «Ոչ պարտադիր գոլ բաց թողեցինք անփութության հետևանքով»

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության որակավորման 1-ին փուլում «Մակեդոնիայի» նկատմամբ հաղթանակից հետո (3-1) պատասխանել է լրագրողների հարցերին:

«Ցանկացած խաղ դժվար է, հեշտ հանդիպում չկա: Պատրաստ էինք նրան, որ բարդ է լինելու, ինչը ցույց տվեց մրցավեճը: Ճիշտ է, հաղթեցինք, կարող էինք ավելի խոշոր հաշվով առավելության հասնել, սակայն ոչ պարտադիր գոլ բաց թողեցինք անփութության հետևանքով։

Ֆուտբոլում չես կարող 90 րոպե այնպես անել, որ մրցակիցդ պահ չունենա: Կարևորն այն է, թե այդ պահերը ինչից են ստեղծվում: Մրցակիցն իր ուժերով պահեր չստեղծեց: Ֆուտբոլիստներին կասենք, որ նման անփութություն չի կարելի թույլ տալ: Կարող էինք էլի գոլեր խփել, կար շտապողականություն գրոհի եզրափակիչ հատվածում: Փորձում էինք առավելագույնս արագ խաղալ, բայց դա մի բան է, շտապողականությունը՝ լրիվ այլ բան:

Մենք ավելի ուժեղ ենք լինելու, ունենք նորեկներ, սակայն խնդիրն այն է, որ դեռ պատրաստ չեն: Երբ նրանք պատրաստ լինեն, ավելի կուժեղացնեն թիմը: Դեռ ոչինչ որոշված չէ: Ամեն ինչ հայտնի կդառնա պատասխան խաղում:

Ինչ ես եմ գլխավորում թիմը, Նիկիտա Տանկովը խաղում է հիմնական կազմում: Չեմ կարող ասել՝ ինձնից առաջ ինչու չի խաղացել առաջին թիմում կամ մեկնարկային կազմում: Այս պահին չունենք ուրիշ հարձակվող, որը կլինի ավելի ագրեսիվ ու արագ: Միակ հարձակվողը Նիկիտա Տանկովն է:

Երբ հաշիվը 1-1 էր, ավելացրինք ու ռիսկի դիմեցինք: Այդ հաշիվը ձեռնտու չէր: Մենք գիտեինք՝ այդ հաշվի պայմաններում ինչպես խաղալ: Ռիսկի դիմեցինք, սակայն այդ ռիսկն արդարացվեց: Ինչ վերաբերում է Դանիլո Սեկուլիչին, ապա նորմալ է, որ նա հաճախ էր հայտնվում մրցակցի տուգանային հրապարակում: Կառանձնացնեմ նաև Տարոն Ոսկանյանին, Գագիկ Դաղբաշյանին, ովքեր նույնպես միշտ աշխատում էին մասնակցել հարձակմանը: Եթե նրանք չմիանային, չէինք կարողանա եզրերից ակտիվացնել մեր գործողությունները:

Շատ լավ եմ գնահատում պաշտպանության կենտրոնում Իշխանյան-Մկոյան համագործակցությունը, բայց դեռ ավելացնելու տեղ կա: Թե՛ մենք, թե՛ մրցակիցը խաղային փորձի պակաս ունեինք, չեմ հաշվում ընկերական հանդիպումները: Ֆուտբոլիստների համագործակցությունն աստիճանաբար ավելի լավ ու արդյունավետ կլինի:

Արթուր Ավագիմյանի հետ մեծ հույսեր ենք կապում: Ինչպես նշել եմ, դեռ ունենք համալրման կարիք՝ ոչ թե այսօրվա կամ վաղվա, այլ ամբողջ մրցաշրջանի համար: Եթե ուզում ենք լինել մրցունակ ու լինել այն «Ալաշկերտը», որը եղել է տարիներ շարունակ, անհրաժեշտ է կատարել այդ համալրումները:

Լավ էինք ուսումնասիրել մրցակցին, նրա ֆուտբոլիստներին: «Մակեդոնիայի» 2 կամ 2,5 խաղ էինք նայել, բայց փորձեցինք չեզոքացնել նրանց առաջատար խաղացողներին: Դա որոշ չափով ստացվեց, հիմնականում կիսապաշտպանության գծի ֆուտբոլիստների՝ Գրիգորյանի, Հայրապետյանի ու Սեկուլիչի ջանքերով»,- ասել է Խաշմանյանը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Զենիթի» հայ պաշտպանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

Խաշմանյանը բարկացած էր․ «Երբեք չեմ խաբի ինքս ինձ․ մենք չեմպիոն դառնալու ներուժ չունենք» (տեսանյութ)

«Ալաշկերտը» հաղթեց «Ուրարտուին» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կմրցեն «Փյունիկը» և խոստումնալից մեկնարկ ունեցած «Արարատը»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 3-րդ տուրին ընդառաջ

«Ալաշկերտի» հարձակվողը կարիերան կշարունակի դանիական «Հորսենսում»

«Ալաշկերտը» «Բեշիքտաշի» հետ խաղով ավարտեց ելույթները կանանց ՉԼ որակավորման փուլում

«Արարատը» վերջին անգամ այսքան լավ մեկնարկել էր Վարուժան Սուքիասյանի օրոք

«Լոռին» հաղթեց «Ալաշկերտին» Աղեկյանի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

«Լոռի» – «Ալաշկերտ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Չեմպիոնն ու փոխչեմպիոնը ներխուժում են «բեմահարթակ»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 2-րդ տուրին ընդառաջ

Հրայր Մկոյանը և Սոլոմոն Իմե Ուդոն վերադարձել են «Շիրակ»

Podcast #3. Հայկական ակումբների ելույթները Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում

Փոփոխություն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում

Հայկական ակումբները մի քանի ռեկորդներ սահմանեցին և 3 հոբելյան նշեցին եվրագավաթներում

«Ալաշկերտը» հյուրընկալվելիս հաղթում է «Ստյաուային», բայց լքում է պայքարը (տեսանյութ)