fbpx
Բաժիններ

«Մակեդոնիայի» մարզիչ․ «Եթե մեր թիմն այդքան սխալներ թույլ չտար, ավելի լավ արդյունքի կհասնեինք»

Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Մակեդոնիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տանևսկին Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության որակավորման 1-ին փուլում Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտից» կրած պարտությունից հետո (1-3) հայտնել է իր տպավորությունների մասին:

«Ընդհանուր առմամբ, բավարարված եմ արդյունքից: Փորձի պակաս կար, որը խանգարեց ավելի լավ արդյունքի հասնելուն: Պատասխան խաղում կփորձենք շտկել մեր սխալները: Երկրորդ մրցավեճը ցույց կտա՝ ինչքանով ենք պատրաստ լավ խաղալ Եվրոպա լիգայում: Սա դիմակայության դեռ առաջին խաղակեսն էր:

«Ալաշկերտի» ցուցադրած խաղն ինձ չզարմացրեց, նա խաղաց իր ֆուտբոլը: Եթե մեր թիմն այդքան սխալներ թույլ չտար, ավելի լավ արդյունքի կհասնեինք:

Մեր թիմում կան երիտասարդ շատ ֆուտբոլիստներ, ովքեր առաջին անգամ էին խաղում եվրոպական ասպարեզում: Թիմը մինչ այս 10 տարի հանդես չէր եկել եվրագավաթներում: Սա լավ փորձամրցում էր մեզ համար:

Ցանկանում եմ շնորհավորել «Ալաշկերտին» հաղթանակի կապակցությամբ: Շնորհակալ ենք լավ ընդունելության համար»,- ասել է Տանևսկին:

Աբրահամ Խաշմանյանի մամուլի ասուլիսն «Ալաշկերտ» – «Մակեդոնիա» հանդիպումից հետո (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայկական ակումբների 7 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

Աբրահամ Խաշմանյանի՝ վայրիվերումներով լի մարզչական ուղին

Առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակն ու ամենագոլառատ խաղը

Վադիմ Լազորենկո․ «Այս միավորը ռազմավարական առումով շատ կարևոր է մեզ համար» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Եթե որոշ խաղերում մրցավարները սխալվեցին, ապա այսօր նկատելի էր ինչ-որ կանխակալություն» (տեսանյութ)

11-մետրանոցներից խփված գոլերը վճռեցին «Ալաշկերտ» – «Արարատ» հանդիպման ելքը (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Պայքարը նոր ուժով է բորբոքվում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 13-րդ տուրին ընդառաջ

«Շիրակն» ու «Փյունիկն» ավելի քան 2 տարի է, ինչ չեն հաղթել VBet Հայաստանի գավաթում

Vbet Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտն» ու «Նոան» քառորդ եզրափակիչում են

Գվարդիոլան աչք է դրել «նոր Մբապեի» վրա

Գավաթային կրքերի վերադարձը․ VBet Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչին ընդառաջ

Արմեն Ադամյան․ «Տղաները պայքարեցին մինչև վերջ ու պարգևատրվեցին կատարած աշխատանքի համար» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Ֆուտբոլում պատահականություններ լինում են․ այսօր երևի այդ օրն էր» (տեսանյութ)

«Ալաշկերտի» 2-րդ անընդմեջ կամային հաղթանակը, այս անգամ՝ չեմպիոնի նկատմամբ․ VNews-ի ֆոտոշարքը

Բարձրագույն խմբի 12-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և 2 լավագույն ֆուտբոլիստները