fbpx
Բաժիններ

Պաշտոնական․ Ալեքսանդր Կարապետյանը՝ «Սոչիի» ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը պայմանագիր է կնքել «Սոչիի» հետ: Այս մասին հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:

31-ամյա ֆուտբոլիստը, որը Լյուքսեմբուրգում հանդես է եկել «Դուդելանժ», «Գրևենմախեր», «Վիկտորիա Ռոսպորտ» և «Պրոգրես Նիդերկորն» ակումբներում, «Սոչիին» էր միացել Սլովենիայում կայացած հավաքի ժամանակ: Կարապետյանը մասնակցել էր 3 ընկերական խաղի ու դարձել 4 գոլի հեղինակ:

Հարձակվողը վերջին 2 մրցաշրջանն անցկացրել է «Պրոգրես Նիդերկորնում»՝ մասնակցած 47 մրցավեճում մրցակիցների դարպասը գրավելով 40 անգամ: Կարապետյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած վերջին 6 խաղում 4 գոլ է խփել:

Հավելենք, որ «Սոչիի» կազմն է համալրել նաև Ռուսաստանի հավաքականի պաշտպան Ֆյոդոր Կուդրյաշովը, որը վերջին մրցաշրջանում հանդես է եկել թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրում»:

«Սոչիի» մարզչական շտաբում է ընդգրկված Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ, ներկայումս դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին: Այս թիմն առաջիկա մրցաշրջանում մասնակցելու է Ռուսաստանի Պրեմիեր լիգային։

«Բեշիքտաշում» Արաս Օզբիլիսին վերջին հնարավորությունն են տվել

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Բավարիան» անուղղակիորեն կարող է նպաստել Նեյմարի՝ «Բարսելոնա» տեղափոխությանը

«Յուվենտուս». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Սեբալյոսը մեկուկես ոտքով «Արսենալում» է. Էմերին համոզել է նրան

Դե Լիխտը պատմել է, թե ինչու է ընտրել «Յուվենտուսը»

Պաշտոնական. «Ատլետիկոն» գնեց «Էսպանյոլի» պաշտպանին

«Բարսելոնան» Նեյմարին ձեռք բերելու այլ տարբերակ է գտել

Ինչու է Ալվեսի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի» այս պահին անհնար

Պաշտոնական. դե Լիխտը՝ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ

«Ռեալում» իրավիճակ է փոխվում. Կարևոր հանդիպում՝ Զիդանի ու Պերեսի միջև

Նեյմարը կարող է այլ եվրոպական գրանդում հայտնվել. ֆուտբոլիստի հայրը բանակցում է

«Միլանը» ցանկանում է «Ռեալի» աստղին գնել

«Յուվենտուսը» չի կանգնում. հաջորդ թիրախը թոփ հարձակվող է

Ռայոլա. «դե Լիխտի՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին լուրերն աղբ էին»

«Խամե՞սը. մենք միշտ ցանկանում ենք գնել մեծ խաղացողների». «Ատլետիկոյի» նախագահ

Նեյմարը կարող է հեռանալ ՊՍԺ-ից, բայց չվերադառնալ «Բարսելոնա»

«Ինտերն» ավարտին է հասցնում Լուկակուի տրանսֆերը