fbpx
Բաժիններ

Մանուչարյանը 15 տարի անց կրկին գոլ խփեց եվրագավաթներում, «Բանանցի» հերթական ֆիասկոն

Եվրոպա լիգայի առաջին հանդիպումները՝ 10 փաստով

Հայկական 3 ակումբները սկսեցին իրենց ելույթները Եվրոպա լիգայի մրցաշարում: Միայն «Ալաշկերտին» հաջողվեց հաղթանակ տոնել և հաջորդ փուլ մտնելու լուրջ հայտ ներկայացնել: Սեփական հարկի տակ գրանցած գերարդյունավետ ոչ-ոքիից հետո միայն պատասխան խաղում հաղթանակը «Փյունիկին» հաջորդ փուլի ուղեգիր կպարգևի: Իսկ ահա «Բանանցը», խոշոր հաշվով պարտվելով, գործնականում դուրս մնաց հետագա պայքարից:

Հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Եվրոպա լիգայում Հայաստանի ներկայացուցիչները տոնեցին մեկ հաղթանակ, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին մեկ պարտություն: Հայկական թիմերը խփեցին 6 գնդակ, սեփական դարպասը բաց թողեցին 7 գոլ: Ընդհանուր առմամբ Եվրոպա լիգային մասնակցած հայկական 11 ակումբներն անցկացրած 141 հանդիպումներից միայն 24-ում են հաղթել, 23-ում գրանցվել է ոչ-ոքի, 94-ում պարտվել են: Մեր ֆուտբոլիստները 90 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 271 գնդակ:

Աբրահամ Խաշմանյանի մամուլի ասուլիսն «Ալաշկերտ» – «Մակեդոնիա» հանդիպումից հետո (տեսանյութ)

2․ Եվրագավաթների հերթական խաղարկությունը հոբելյանական՝ 20-րդն է «Փյունիկի» համար: Հայաստանի բազմակի չեմպիոնը 5-րդ անգամ եվրագավաթների մրցաշարում ոչ-ոքիով մեկնարկեց՝ խաղի ընթացքում մրցակցին զիջելով 1-3 հաշվով: Եվրագավաթների մրցաշարերում փյունիկցիներն առաջին անգամ խաղն ավարտեցին 3-3 հաշվով:

Հետաքրքիր է, որ եվրոպական մրցասպարեզում «Փյունիկը» վերջին անգամ ոչ-ոքի արդյունքով էր մեկնարկել 2013/14թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում մակեդոնական մեկ այլ ակումբի՝ «Տետեքսի» հետ հյուրընկալվելիս կայացած խաղում (1-1): Ընդ որում «Փյունիկը» հաղթանակը ձեռքից բաց էր թողել վերջին րոպեին:

«Փյունիկին» 6 անգամ է հաջողվել մեկնարկային խաղում հաղթել, 9 անգամ էլ եվրագավաթների մրցաշարը սկսել է պարտությամբ: Մեկնարկային հանդիպումներում փյունիկցիները խփել են 21 գնդակ, սեփական դարպասը բաց են թողել 31 գոլ:

Ալեքսանդր Տարխանովի մամուլի ասուլիսը «Փյունիկ» – «Շկուպի» հանդիպումից հետո (տեսանյութ)

3․ «Շկուպին» մակեդոնական 4-րդ թիմն էր, որի հետ «Փյունիկը» մրցեց եվրագավաթներում: «Փյունիկը», որ իրավամբ համարվում է մակեդոնական թիմերի ահ ու սարսափն ու 3 անգամ հաջողությամբ հաղթահարել էր նրանց արգելքը, 3-րդ ոչ-ոքին գրանցեց Մակեդոնիայի ներկայացուցչի հետ:

Առաջին անգամ «Փյունիկը» մակեդոնացիների հետ դիմակայությունում հաջողության էր հասել 2004/05թթ. Չեմպիոնների լիգայի մրցաշարում՝ երկու հանդիպումների ընդհանուր արդյունքով գերազանցելով «Պոբեդային» (3-1, 1-1): Հետագայում փյունիկցիները պայքարից դուրս են մղել «Տետեքսին» (2013/14թթ. ԵԼ՝ 1-1, 1-0) և «Վարդարին» (2018/19թթ. ԵԼ՝ 1-0, 2-0):

Իսկ ահա «Միկային» 2010/11թթ. Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում չի հաջողվել հաղթահարել մակեդոնական «Ռաբոտնիչկիի» արգելքը (0-1, 0-0):

Բագրատ Նավոյան․ «Խոստանում եմ, որ անպայման հաղթանակով ենք հետ գալու պատասխան խաղից» (տեսանյութ)

4․ «Ալաշկերտը», 5-րդ անգամ մասնակցելով եվրագավաթների մրցաշարերին, 3-րդ անգամ մեկնարկեց հաղթանակով: Նախկինում ալաշկերտցիները մեկնարկային խաղում հաղթել էին 2015/16թթ. Եվրոպա լիգայի («Սենթ Ջոնսթոն»՝ 1-0) և 2017/18թթ. Չեմպիոնների լիգայի («Սանտա Կոլոմա»՝ 1-0) խաղարկություններում: «Ալաշկերտն» առաջին անգամ մրցեց մակեդոնական թիմի հետ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Բարձրագույն խմբի 7-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Ընդամենը 1 խաղ, և Արամ Բարեղամյանը կդառնա «Ուրարտուի» ռեկորդակիրը

Արմեն Պետրոսյան․ «Խաղերը վերլուծելիս հասկանում ենք, որ ամեն ինչ նորմալ է ընթանում, զուտ չենք իրացնում պահերը» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Հավասար արդյունքն արդարացի կլիներ» (տեսանյութ)

Ալեքսանդր Տարխանով․ «Օզբիլիսը դեռ լիարժեք պատրաստ չէ, քանի որ շատ ժամանակ է բաց թողել» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Տղաները շատ ուժեղ ֆուտբոլ խաղացին» (տեսանյութ)

Վլադ Գոիանը՝ «Երևանը» գլխավորելու մասին․ «Միշտ ցանկացել եմ աշխատել արտասահմանում» (տեսանյութ)

Ինչպես «Ալաշկերտը» «խորտակեց» «Երևանին»․ VNews-ի ֆոտոշարքը

«Փյունիկը» հաղթեց «Գանձասար-Կապանին», Օզբիլիսը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

«Ալաշկերտը» ջախջախեց «Երևանին», «Լոռին» կամային հաղթանակ տոնեց «Ուրարտուի» նկատմամբ (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

«Լոռի» – «Բանանց», «Ալաշկերտ» – «Երևան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Ինտրիգներով լի արարատյան դերբին՝ չեմպիոնի և առաջատարի միջև․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 7-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» անորսալի է, «Գանձասար-Կապանն» էլ չի գտնում «Շիրակին» հաղթելու բանաձևը

«Ալաշկերտը» տպավորեց, «Փյունիկը»՝ հիասթափեցրեց․ VNews-ի ֆոտոշարքը գավաթակրի ու փոխչեմպիոնի խաղից