Մանուչարյանը 15 տարի անց կրկին գոլ խփեց եվրագավաթներում, «Բանանցի» հերթական ֆիասկոն - Page 2 of 2 - VNews
Բաժիններ

Մանուչարյանը 15 տարի անց կրկին գոլ խփեց եվրագավաթներում, «Բանանցի» հերթական ֆիասկոն

Եվրոպա լիգայի առաջին հանդիպումները՝ 10 փաստով

5․ «Մակեդոնիան» մակեդոնական 6-րդ ակումբն էր, որ եվրագավաթներում մրցեց հայկական թիմերի հետ: Հայ-մակեդոնական դիմակայությունում հայկական թիմերը զգալի առավելության են հասել՝ տոնելով 5 հաղթանակ, 4 խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով 1 պարտություն, խփելով 15 գոլ, սեփական դարպասը բաց թողնելով 8 գնդակ:

Հայկ Իշխանյան․ «Չեմ ուզում՝ այս հանդիպման հաշիվը հիշելով մասնակցենք պատասխան խաղին» (տեսանյութ)

6․ «Բանանցը» 13-րդ անգամ մեկնարկի դուրս եկավ եվրագավաթների մրցաշարերում: 10-րդ անգամ «Բանանցի» ֆուտբոլիստները մեկնարկեցին պարտությամբ: Ընդ որում արդեն 8-րդ անընդմեջ մրցաշարն է, որ «Բանանցը» եվրագավաթների մեկնարկային հանդիպումը տանուլ է տալիս: Մեկնարկային մյուս 3 հանդիպումներում «Բանանցն» ընդամենը մեկ հաղթանակ է տոնել, երկու անգամ գրանցվել է ոչ-ոքի: Մեկնարկային հանդիպումներում «Բանանցի» ֆուտբոլիստներն ընդամենը 6 գոլ են խփել՝ սեփական դարպասը բաց թողնելով 27 գնդակ:

Թիմի միակ հաղթական մեկնարկը գրանցվել է 2006/07թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում, որում «Բանանցը» Թբիլիսիում Վահե Թադևոսյանի խփած միակ գոլի շնորհիվ պարտության էր մատնել տեղի «Ամերիին»: Սակայն պատասխան խաղում Նիկոլայ Կիսելյովի սաները սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջել էին «Ամերիին» ու դուրս մնացել հետագա պայքարից:

7․ «Բանանցը» եվրագավաթներում առաջին անգամ մրցեց սերբական ակումբի հետ: «Չուկարիչկին» սերբական երկրորդ թիմն էր, որ եվրագավաթներում մրցավեճի բռնվեց հայկական ակումբի հետ: Նախկինում հայկական և սերբական թիմերի ճանապարհները հատվել էին 2 անգամ ու երկու դեպքում էլ մրցակիցը Բելգրադի «Պարտիզանն» էր:

Խաղ-թրիլեր Գյումրիում. Ինչպես «Փյունիկը» քանդեց իր իսկ հյուսած կծիկը (ֆոտոշարք)

2010/11թթ. Չեմպիոնների լիգայի մրցաշարում «Փյունիկին» չէր հաջողվել հաղթահարել մրցակցի արգելքը (1-3, 0-1): 3 տարի անց Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում թեև «Շիրակը» չպարտվեց «Պարտիզանին» (1-1, 0-0), սակայն ի հաշիվ մրցակցի հարկի տակ խփած գոլի հաջորդ փուլի ուղեգիրը բաժին հասավ Սերբիայի չեմպիոնին:

8․ Եվրագավաթներում «Բանանցը» խոշոր հաշվով 8-րդ պարտությունը կրեց: Նախկինում «Բանանցը» պարտվել էր Դնեպրոպետրովսկի «Դնեպրին»՝ 0-4 (2005/06թթ., ՈՒԳ), շվեյցարական «Յանգ Բոյզին»՝ 0-4 (2007/08թթ., ՈՒԳ), ավստրիական «Զալցբուրգին»՝ 0-7, 0-3 (2008/09թթ., ՈՒԳ), Կիպրոսի «Անորտոսիսին»՝ 0-3 (2010/11թթ., ԵԼ) և «Օմոնիային»՝ 1-4 (2016/17թթ., ԵԼ), բոսնիական «Սարաևոյին»՝ 0-3 (2018/19թթ., ԵԼ):

«Ալաշկերտի» հաղթական մեկնարկը Եվրոպա լիգայի այս խաղարկությունում. VNews.am-ի ֆոտոշարքը

9․ Էդգար Մանուչարյանը գոլով նշեց վերադարձը «Փյունիկ»՝ խփելով եվրագավաթներում իր 3-րդ գնդակը: Նախորդ երկու գոլերը նա ևս խփել էր «Փյունիկի» կազմում՝ դուբլի հեղինակ դառնալով 2004թ. հուլիսի 13-ին հյուրընկալվելիս մակեդոնական «Պոբեդայի» հետ կայացած Չեմպիոնների լիգայի մրցախաղում: Նա գոլի հեղինակ էր դարձել 17 տարեկան 176 օրականում: Այդ ցուցանիշով Մանուչարյանը զիջում է միայն նախկին շիրակցի Վահան Բիչախչյանին (16 տարեկան 364 օրական) և իր նախկին թիմակից Ժորա Հովհաննիսյանին (17 տարեկան 88 օրական), որն ի դեպ աչքի էր ընկել հենց «Պոբեդայի» հետ կայացած արտագնա խաղում:

Փյունիկցիներ Էրիկ Վարդանյանն ու Մաքսիմ Ժեստոկովը, ալաշկերտցիներ Նիկիտա Տանկովն ու Դանիլո Սեկուլիչը բացեցին գոլերի հաշիվը եվրագավաթներում:

Արտակ Գրիգորյան․ «Եթե պատասխան խաղում մի պահ թուլանանք, անպայման կպատժվենք» (տեսանյութ)

10․ Եվրագավաթների ընթացիկ խաղարկության մասնակից հայկական թիմերի ֆուտբոլիստներից ամենափորձառուն «Ալաշկերտի» 31-ամյա ավագ Արտակ Գրիգորյանն է, որը հոբելյանական՝ 25-րդ խաղն անցկացրեց եվրոպական մրցասպարեզներում: Նրա թիմակից Տարոն Ոսկանյանի համար հերթական խաղը 20-րդն էր եվրագավաթներում: Ռեկորդակիրն Աղվան Մկրտչյանն է, որը եվրագավաթներում 32 խաղի է մասնակցել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Անհաշտ պայքար, բազմաթիվ գոլային պահեր, մեկ դիպուկ հարված․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Նոա» խաղից

«Նոան» Մայրովիչի գոլի շնորհիվ հաղթեց «Ալաշկերտին» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Աշոտ Ավետիսյան․ «Գոլերը մանկական սխալների հետևանք էին»

Մրցավեճի ելքը վճռվեց արդեն առաջին կեսում․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

Վարդան Մինասյան․ «Ֆուտբոլիստները պետք է կրկին վերականգնեն խաղային ռիթմը» (տեսանյութ)

Օզբիլիսը՝ Մովսիսյանի, Մխիթարյանի, «Յունայթեդից» եկած սկաուտների ու այլ թեմաների մասին

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Բարձրագույն խումբ. Ինչ կորուստներով են թիմերը վերադառնում առաջնություն (տեսանյութ)

Չեմպիոնի և փոխչեմպիոնի սկզբունքային խաղը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ 18-րդ տուրին ընդառաջ

Գողացել են «Արարատ-73»-ին նվիրված արձանները (տեսանյութ)

«Ես առաջին անգամ ձյուն տեսա, ինքս էի լվանում մարզահագուստս». Հեբեր Արաուխոն հիշել է «Ալաշկերտում» անցկացրած օրերը

Օզբիլիսը անհավանական հնարքով շրջանցել է Միրանյանին, իսկ հետո ներողություն խնդրել Instagram-ում (տեսանյութ)

Արսեն Բեգլարյանը ընկերական խաղում ապշեցուցիչ կրկնակի սեյվ է կատարել (տեսանյութ)

Անհատական բացառիկ ռեկորդներ, որոնք սահմանել են Հայաստանի առաջնությունների մասնակիցները (մաս 1-ին)