fbpx
Բաժիններ

Զիդանը լքել է «Ռեալի» ճամբարը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը լքել է թիմի ճամբարը: «Արքայական ակումբն» այս պահին ուսումնամարզական հավաք է անցկացնում Կանադայի Մոնրեալ քաղաքում:

Ինչպես հաղորդում է «Ռեալի» պաշտոնական կայքը, ֆրանսիացի մասնագետը հեռացել է անձնական պատճառներով: Մարզումները գլխավոր մարզչի բացակայության պայմաններում կղեկավարի թիմի երկրորդ մարզիչ Դևիդ Բետոնին: Այս պահին հայտնի չէ՝ «Զիզուն» երբ կվերադառնա ակումբի տրամադրության տակ:

Զիդանը «Ռեալն» առաջին անգամ գլխավորել է 2016 թվականին: Նա մադրիդյան թիմի ղեկին 2,5 մրցաշրջանի ընթացքում դարձել է Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, ինչպես նաև 1 անգամ հռչակվել Իսպանիայի չեմպիոն: Ֆրանսիացին 2018 թվականի ամռանը սեփական նախաձեռնությամբ հեռացել էր «Ռեալից», սակայն 2019 թվականի մարտի 11-ին կրկին գլխավորել թիմը:

«Սերուցքայինները» 2018/19թթ․ մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը: «Ռեալը» նոր առաջնությունը կսկսի օգոստոսի 17-ին՝ հյուրընկալվելով Վիգոյի «Սելտային»:

Պաշտոնական․ Լուկա Զիդանը նոր ակումբ ունի

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Սեբալյոսը մեկուկես ոտքով «Արսենալում» է. Էմերին համոզել է նրան

«Ռեալում» իրավիճակ է փոխվում. Կարևոր հանդիպում՝ Զիդանի ու Պերեսի միջև

«Միլանը» ցանկանում է «Ռեալի» աստղին գնել

Բեյլի գործակալը ցանկանում է, որ «Ռեալը» բաց թողնի ֆուտբոլիստին անվճար

«Ռեալը» տարբեր գին է պահանջում «Նապոլիից» ու «Ատլետիկոյից» Խամեսի տրանսֆերի համար

«Ես չեմ մեկնաբանում աղբը». Բեյլի գործակալը՝ վերջին լուրերի մասին

«Ռեալի» ֆուտբոլիստ շատ մոտ է «Արսենալ» տեղափոխությանը

Սա միայն սկիզբն է. Ազարի տպավորիչ հնարքները «Ռեալի» մարզման ժամանակ (տեսանյութ)

Անգլիական ակումբը առաջարկ է կատարել «Ռեալին» Բեյլի համար

Պաշտոնական. Զիդանի որդին տեղափոխվեց Պորտուգալիա (տեսանյութ)

Աղբյուր. «Յունայթեդը» Պոգբայի տրանսֆերի համար դեռ առաջարկ չի ստացել

«Ռեալը» ցուցումներ է տալիս Պոգբային

«Մանեն պետք է շատ լուրջ մտածի «Ռեալի» առաջարկի մասին». Սենեգալի ՖՖ նախագահ

Ֆլորենտինո Պերեսն անցնում է գործի. նախագահը կարևոր այցով Կանադայում է

«Ռեալը» վերջնաժամկետ է տվել «Նապոլիին»

Ինչպես է «Ռեալում» խաղում թիմի նորեկ Տակեֆուսա Կուբոն (տեսանյութ)