fbpx
Բաժիններ

Հումելսը «տեղն է դրել» երկրպագուին՝ հայտնելով, որ Սուարեսն այդ դրվագում իրեն չէ շրջանցել (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, գերմանացի պաշտպան Մատս Հումելսը հեռացել է «Բավարիայից» ու վերադարձել Դորտմունդի «Բորուսիա»:

Ֆուտբոլիստն այդ որոշումից հետո հաճախ է ենթարկվում քննադատությունների, քանի որ որոշ երկրպագուներ պնդում են՝ Հումելսի կարիերայի լավագույն տարիներն անցյալում են:

Թվիթերյան օգտատերերից մեկը տեսանյութ է տեղադրել այդ հարթակում և վերհիշել «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի հնարքը, որ ուրուգվայցին ցուցադրել է «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի գավաթի 2014/15թթ․ խաղարկության կիսաեզրափակիչ խաղում: Նա գրել է․ «Մատս Հումե՛լս, հուսով եմ՝ գործերդ այսօր լավ են ընթանում: Լուիս Սուարեսը քեզ բարևներ է ուղարկում»:

Գերմանացի պաշտպանի պատասխանը երկար սպասել չի տվել․ «Շնորհակալություն, ես լավ եմ, իսկ դո՞ւ ինչպես ես: Լուիս Սուարեսին փոխանցիր իմ փոխադարձ ողջույնները․ դա գեղեցիկ հնարք էր: Բայց 5-րդ համարի մարզաշապիկը կրող ֆուտբոլիստը ես չէի»:

Սուարեսը ներկայացված դրվագում իրականում շրջանցել է Մեհդի Բենատիային, իսկ Հումելսն այդ ժամանակ դեռևս հանդես էր գալիս «Բորուսիայում»:

Կովաչը բացահայտել է, թե ինչու է Հյումելսը որոշել հեռանալ «Բավարիայից»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Պաշտոնական. «Բարսելոնայի» պաշտպանը կարիերան կշարունակի իսպանական մեկ այլ թիմում

Տիագո Ալկանտարան կտրականապես դեմ է տեսակրկնության համակարգին

Sky Sports. 100 միլիոն եվրո և 6 ֆուտբոլիստներից երկուսը՝ Նեյմարի տրանսֆերի դիմաց

«Բավարիան» անուղղակիորեն կարող է նպաստել Նեյմարի՝ «Բարսելոնա» տեղափոխությանը

Ինչու «Բարսելոնան» չգնեց դե Լիխտին

«Բարսելոնան» Նեյմարին ձեռք բերելու այլ տարբերակ է գտել

Գրիզման. «Գոլերս նոր ձևով կտոնեմ՝ հատուկ «Կամպ Նոուի» համար»

Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Բավարիայի» հետ խաղին՝ ըստ Football London-ի

ICC. «Արսենալը» հաղթեց «Բավարիային» (տեսանյութ)

Վալվերդեն անհապաղ արդյունքներ է ակնկալում Գրիզմանից

Հնարավոր է՝ «Բարսելոնան» հրաժարվի Նեյմարի տրանսֆերը գնելու մտքից

«Լևանդովսկին կարծես Շվարցնեգերը լինի». Ռումենիգե

Ռայոլա. «դե Լիխտի՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին լուրերն աղբ էին»

Լևանդովսկի. «Նոր տրանսֆերների ենք սպասում»

L’Equipe. «Բարսելոնան» արել է առաջին պաշտոնական առաջարկը Նեյմարի համար

Տուխել. «Նախքան Ամերիկայի գավաթը գիտեի, որ Նեյմարը ցանկանում է հեռանալ»