fbpx
Բաժիններ

Գրան Պրի. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

Ռիգայում այսօր մեկնարկեց շախմատի Գրան Պրի մրցաշարի 2-րդ փուլը: Նոկաուտ համակարգով անցկացվող մրցաշարի 1/8 եզրափակչում վիճակահանությամբ Լևոն Արոնյանին բաժին է ընկել չինացի գրոսմայստեր Յույ Յանյին: Հաջորդ փուլի ուղեգիրը նրանք կվիճարկեն երկու պարտիայից բաղկացած մրցախաղում, իսկ հավասար արդյունքի դեպքում կանցկացնեն լրացուցիչ մրցախաղ:

Մրցախաղի առաջին պարտիան, որում Արոնյանը խաղում էր սպիտակներով, 29-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի: Վաղը մրցակիցները կանցկացնեն 2-րդ պարտիան, որում Արոնյանը կխաղա սևերով:

Գրան Պրին բաղկացած է 4 փուլից: Շախմատիստներից  յուրաքանչյուրը հանդես կգա 4 փուլերից 3-ում: 3 փուլերում վաստակած միավորներով լավագույն արդյունքի հասած երկու շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հաջորդ տարի անցկացվելիք աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:

Գրան Պրիի յուրաքանչյուր փուլի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 130 հազար եվրո է: Հաղթողը կստանա 24 հազար եվրո, 2-րդ տեղը զբաղեցրած մասնակիցը՝ 14 հազար: Կիսաեզրափակչում պարտված շախմատիստներից յուրաքանչյուրը կպարգևատրվի 10 հազար եվրոյով, քառորդ եզրափակչի անհաջողակները կստանան 8-հազարական եվրո, իսկ առաջին փուլում անհաջողության մատնվածները՝ 5-հազարական եվրո:

Մրցաշարի հաղթողին կտրվի 8 միավոր, 2-րդ տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա 5 միավոր: Կիսաեզրափակչում պարտված շախմատիստներից յուրաքանչյուրը կվաստակի 3 միավոր, մեկ միավոր էլ կստանան քառորդ եզրափակչի անհաջողակները:

Հիշեցնենք, որ մայիսին Մոսկվայում անցկացված շախմատի Գրան Պրի մրցաշարի առաջին փուլում Լևոն Արոնյանը չափազանց անհաջող էր հանդես եկել՝ չկարողանալով հաղթահարել Յան Նեպոմնյաշչնու արգելքը: Լևոնը մրցակցին զիջել էր 0,5-1,5 հաշվով:

Շանթ Սարգսյանը լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 2-րդ տեղը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Աշխարհի գավաթ. Արոնյանը 4-րդ փուլը սկսեց ոչ-ոքիով

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը 4-րդ փուլի ուղեգիր նվաճեց

Աշխարհի գավաթ. Արոնյանը հաշտություն կնքեց Մատլակովի հետ

Աշխարհի գավաթ. Սերգեյ Մովսեսյանն էլ լքեց մրցաշարը

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը 3-րդ փուլի ուղեգիր նվաճեց

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը հաղթանակով սկսեց 2-րդ փուլը

Աշխարհի գավաթ. Արոնյանը, Մովսեսյանն ու Սևյանը մտան հաջորդ փուլ

Աշխարհի գավաթ. Հայ շախմատիստներից միայն Սամուել Սևյանը հաղթանակով մեկնարկեց

6 հայ շախմատիստներ կմասնակցեն Աշխարհի գավաթի խաղարկությանը

Champions Showdown. Արոնյանը պարտվեց Նակամուրային

Champions Showdown. Արոնյանը նվազագույն հաշվով հաղթում է Նակամուրային

Champions Showdown. Արոնյանը պահպանեց առավելությունը Նակամուրայի նկատմամբ

Champions Showdown. Լևոն Արոնյանը գերազանց է մեկնարկել

Լևոն Արոնյանը կմասնակցի Champions Showdown մրցաշարին

Սինգֆիլդի գավաթ. Արոնյանը եզրափակեց մրցաշարային աղյուսակը

Սինգֆիլդի գավաթ. Արոնյանը 8-րդ ոչ-ոքին գրանցեց