fbpx
Բաժիններ

Գրիզման․ «Հավատարմորեն պայքարելու եմ «Բարսելոնայի» գույների համար»

Ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է իր տեղափոխությունը Մադրիդի «Ատլետիկոյից» «Բարսելոնա»:

«Եկել է նոր մարտահրավեր ընդունելու ժամանակը: Իմ ու «Բարսելոնայի» ճանապարհները վերջապես միավորվեցին: Հավատարմորեն պայքարելու եմ թիմի գույների համար»,- Գրիզմանի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Կատալոնական ակումբն աշխարհի չեմպիոնի տեղափոխության դիմաց վճարել է ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսված հրաժարագինը՝ 120 մլն եվրո: Գրիզմանն Իսպանիայի չեմպիոնի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Նրա հրաժարագինն այժմ կազմելու է 800 մլն եվրո:

28-ամյա Գրիզմանն «Ատլետիկոյում» հանդես է եկել 2014 թվականի հուլիսից: Հարձակվողն ավարտված մրցաշրջանում ակումբային մակարդակով անցկացրած խաղերում դարձել է 21 գոլի ու 10 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նա ավելի վաղ հանդես է եկել նաև «Ռեալ Սոսյեդադում»: Անտուանը Ֆրանսիայի հավաքականում մասնակցել է 71 մրցավեճի ու հաջողության հասել 29 անգամ:

Գրիզմանի տրանսֆերը 6-րդ ամենաթանկարժեքն է ֆուտբոլի պատմության մեջ

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Պաշտոնական. «Բարսելոնայի» պաշտպանը կարիերան կշարունակի իսպանական մեկ այլ թիմում

Sky Sports. 100 միլիոն եվրո և 6 ֆուտբոլիստներից երկուսը՝ Նեյմարի տրանսֆերի դիմաց

«Բավարիան» անուղղակիորեն կարող է նպաստել Նեյմարի՝ «Բարսելոնա» տեղափոխությանը

Ինչու «Բարսելոնան» չգնեց դե Լիխտին

«Բարսելոնան» Նեյմարին ձեռք բերելու այլ տարբերակ է գտել

Գրիզման. «Գոլերս նոր ձևով կտոնեմ՝ հատուկ «Կամպ Նոուի» համար»

Վալվերդեն անհապաղ արդյունքներ է ակնկալում Գրիզմանից

Հնարավոր է՝ «Բարսելոնան» հրաժարվի Նեյմարի տրանսֆերը գնելու մտքից

Ռայոլա. «դե Լիխտի՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին լուրերն աղբ էին»

L’Equipe. «Բարսելոնան» արել է առաջին պաշտոնական առաջարկը Նեյմարի համար

Տուխել. «Նախքան Ամերիկայի գավաթը գիտեի, որ Նեյմարը ցանկանում է հեռանալ»

ՊՍԺ-ի նախագահն սպառնո՞ւմ է Նեյմարին

Գրիզման. «Ես ցանկանում էի դարպասապահ դառնալ»

Նեյմարի բացառիկ հարցազրույցը գողացել են

#Ոսկե_թիմ_6. «Ինտերի» չեմպիոնական կազմը 2009/2010 մրցաշրջանում. «Թրեբլ՝ իտալական ձևով»

«Բարսելոնան» Գրիզմանին ձեռք է բերել վարկով